10/10/2019 12:16
Ամոթ է, եկել եք վարչապետից 30 միլիոն եք ուզում. վիճաբանություն սևազգեստ մայրերի և քաղաքացու միջև (Տեսանյութ)
Այսօր կառավարության շենքի դիմաց վիճաբանություն տեղի ունեցավ սևազգեստ մայրերի և մի քաղաքացու միջև, որը վերջիններիս հարց ուղղեց՝ մի՞թե չեն ամաչում, եկել, կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։
Սևազգեստ մայրերը նրա այդ արարքը սադրանք որակեցին։
«Նա հատուկ էր եկել», - ասաց ցուցարար կանանցից մեկը։
«Զինվոր» հասարակական խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանն իր հերթին լրագրողներին պատմեց, որ տվյալ քաղաքացին նախ մոտեցել է իրեն, շնորհակալություն հայտնել, այնուհետ ասել՝ «ամոթ է, եկել եք վարչապետից 30 միլիոն եք ուզում, նրան վարկաբեկում եք»։
«Ես պատրաստ եմ ցանկացած սադրանքի։ Ես վարչապետի նկատմամբ, քավ լիցի, ոչինչ չունեմ, նրան չեմ վարկաբեկում։ Մենք ուղղակի մեր խնդիրն ենք բարձրաձայնում», - ասաց Մարգարիտա Խաչատրյանը։