
11/10/2019 18:13
Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին նվիրել է Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գիրքը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշխաբադում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գիրքը:
Երկու երկրների ղեկավարները Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում են ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2009թ. լույս ընծայված գիրքը պարունակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ պաշտոնական փաստաթղթեր և հեղինակի վերլուծական նյութեր: