11/10/2019 18:21
Փաշինյանն ու Ալիևը մոտ երկու ժամ զրուցել են. «Բաղրամյան 26»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստից հետո մոտ երկու ժամ շփվել են ճաշի ընթացքում, այս մասին գրում է «Բաղրամյան 26» Telegram-ի ալիքը՝ հղում անելով աղբյուրին։
«Թե ինչ են նրանք քննարկել՝ հայտնի չէ։ Ամենայն հավանականությամբ, նրանք անդրադարձել են ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպին, երբ Իլհամ Ալիևը հանդես եկավ կեղծ մեղադրանքներով ՀՀ նախկին իշխանություններ հասցեին ու անվանելով Գարեգին Նժդեհին ֆաշիզմի աջակից, իսկ Փաշինյանն էլ կտրուկ պատասխան էր տվել Ալիևին՝ կոչ անելով նրան չխեղաթյուրել պատմությունն ու հարգել ներկա գտնվող նախագահներին», - գրում է «Բաղրամյան 26»-ը։
Ըստ ամենայնի, Փաշինյանն ու Ալիևն անդրադարձել են նաև Ղարաբաղյան հակամարտությանը։