11/10/2019 10:13
«Ժողովուրդ». Ի՞նչ մանրամասներ են հայտնի դարձել Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի փակ նիստից
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
««Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել է Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի երեկվա փակ գաղտնի նիստի մանրամասներն իմանալ: Մեր աղբյուրները փոխանցում են, որ քննել են քառօրյայի մասնակից, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանի օգնական Սարգիս Նիազյանին: Թեպետ տեղեկություններ կային, թե նիստին ՊՆ բարձրաստիճան պաշտոնյա է քննվել, մեր աղբյուրները, սակայն, տեղեկացնում են, որ երեկ քննվողը Նիազյանն է եղել:
Մեր տեղեկություններով` հիմնականում հարցաքննություն իրականացնողը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է եղել՝ հաճախ խոսքը փոխանցելով «Իմ քայլ»-ից հանձնաժողովական Տիգրան Կարապետյանին: Զինվորին, ըստ մեր լուրերի, հարցրել են` արդյոք այդ օրը բանակը զենք ունեցե՞լ է, անհրաժեշտ սնունդով ապահովված եղե՞լ են, հրամկազմը պատրաստ եղե՞լ է, զինվորների քաջությունը բավարարե՞լ է մարտին մասնակցել: Մինչև այսօր բոլոր քննվողներն, ըստ մեր լուրերի, հաստատել են, որ ամենի ինչ նորմալ է եղել, և հանաձնաժողովը չի կարողանում գտնել թերացումների կծիկը: Ի դեպ, հանձնաժողովականները միմյանց խոստացել են նիստից «ուտեչկաներ» չանել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։