11/10/2019 10:11
«Հրապարակ». «Իմ քայլում» գործուղումների հարցով լուրջ հակամարտություն կա
«Հրապարակ» թերթը գրում է.
«Տեսակետ կա, որ Դուք ամենաշրջագայող` գործուղումների մեկնող պատգամավորն եք «Իմ քայլը» ֆրակցիայում, ինչից Ձեր ֆրակցիայի անդամները շատ նեղված են. ինչո՞ւ է այդպես ստացվել՝ հարցրինք պատգամավոր, Ֆեյսբուքում մամուլի դեմ բացասական գրառումներ անող Անուշ Բեղլոյանին, ով ժամանակին «Արմենտելի» մամուլի խոսնակն էր:
«Իմ բոլոր գործուղումները, բացառությամբ մեկի, եղել են պաշտոնական պատվիրակությունների կազմում, այդ պատճառով ԱԺ պաշտոնական կայքում իմ գործուղումներն են ավելի շատ երևում»:
Նաև ասում են․ քանի որ Դուք համարվում եք Արարատ Միրզոյանի մտերիմը, իսկ նրան չհաջողվեց Ձեզ դարձնել եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ, փորձում է գործուղումներով կոմպենսացնել այդ «բացը»։
«Տեսակետը թողնում եմ այդ ասողների խղճին. կոմպենսացիայի որևէ կարիք չկա, ես կայացած մարդ եմ` և՛ պաշտոններ եմ ունեցել, և՛ երկար ճանապարհ եմ անցել, կայանալու անհրաժեշտություն չունեմ»:
Բոլոր դեպքերում, «Իմ քայլում» ոչ միայն գործուղումների, այլև մի շարք այլ հարցերի առնչությամբ բավականին լուրջ հակամարտություն կա։
«Տեղի է ունենում նորմալ քաղաքական պրոցես. առողջ քննարկումների արդյունքում իրականացվում է արդյունավետ աշխատանք»»:
Մանրամասները՝թերթի այսօրվա համարում։