14/10/2019 20:45
Ցեղասպանությունից 100 տարի անց թուրքական բանակը կրկին ձեռք է բարձրացնում հայերի և այլ քրիստոնյա ժողովուրդների վրա. Աշոտյանը մասնակցել է ԵԺԿ Քաղաքական համաժողովի նիստին
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր Բրյուսելում մասնակցել է Եվրոպական Ժողովրդական կուսակցության Քաղաքական համաժողովի նիստին։
«Ելույթիս ընթացքում անդրադարձել եմ թուրքական ներխուժմանը Հյուսիսային Սիրիա և դրա հետևանքով առաջացած հումանիտար աղետին։ Շեշտել եմ մեր հայրենակիցներին և այլ ազգային ու կրոնական փոքրամասնություններին սպառնացող վտանգները։ Արձանագրել եմ, որ ցեղասպանությունից 100 տարի անց թուրքական բանակը կրկին ձեռք է բարձրացնում հայերի և այլ քրիստոնյա ժողովուրդների վրա», - Facebook-ի իր էջում գրել է Աշոտյանը։
Նա տեղեկացրել է, որ ԵԺԿ-ն շուտով հատուկ հայտարարություն կընդունի այս կապակցությամբ։