Ազդարարման համակարգով ստացվող հաղորդումների 27.7 տոկոսի դեպքում հարուցվել են քրգործեր

15/10/2019 15:19

Ազդարարման համակարգով ստացվող հաղորդումների 27.7 տոկոսի դեպքում հարուցվել են քրգործեր


2019թ. մայիսի 21-ից գործարկվել է Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը, որի միջոցով, անձինք կարող են անանուն եղանակով տեղեկություններ հաղորդել իրենց հայտնի կոռուպցիոն դեպքերի, փաստերի մասին:

Հարթակի գործարկման նախորդ 5 ամիսների ընթացքում ստացվել է դրա միջոցով 146 ազդարարում: 

ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված ազդարարման վարույթներով պարզվել է, որ դրանց 26 տոկոսի դեպքում առկա են առերևույթ կոռուպցիոն հանցագործության հատկանիշներ պարունակող հանգամանքներ: Ըստ այդմ՝ դրանք ուղարկվել են օպերատիվ-հետախուզական գործողություններով ստուգելու: Հոկտեմբերի 14-ի դրությամբ արդեն իսկ ստուգված ազդարարումների 27.7%-ի, կամ քանակական արտահայտությամբ 5-ի դեպքում հարուցվել են քրեական գործեր: Վերջիններս հարուցվել են հետևյալ փաստական հանգամանքների հիման վրա:

Ազդարարման վարույթի շրջանակներում կատարված ստուգումների և նյութերի նախապատրաստման արդյունքում տվյալներ են ստացվել Արմավիրի մարզի Արևիկ համայնքի նախկին ղեկավարի կողմից, որպես աճուրդի կազմակերպիչ, 2005թ. իրականացված աճուրդով նույն համայնքին պատկանող 2.6 հա հողամասը, ինչպես նաև  2010թ. իրականացված աճուրդով՝ 0,686 հա և 0,689 հա ջրային տարածքներն իր եղբորը վաճառելու մասին: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում 2019թ. հուլիսի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և իրականացվում է նախաքննություն:

Ազդարարման ընթացակարգով ստուգման և ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2015թ. «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում տեղադրվել են լազերային և ֆրեզերային հաստոցներ՝ հաշմանդամություն ունեցող թվով 10 անձանց աշխատանքով ապահովելու համար: ՀՀ կրթության և գիտության նախարարի համաձայնությամբ 2016թ. այդ հաստոցներով սկսել է իրականացվել ձեռնարկատիրական գործունեություն՝ անհատներին և կազմակերպություններին ծառայություններ մատուցելով լազերային, ֆրեզերային և ուլտրամանուշակագույն տպագրության ոլորտներում, որի իրականացման համակարգումը քոլեջի տնօրենի բանավոր կարգադրությամբ վստահվել է քոլեջի ծրագրավորման ամբիոնի վարիչին:

Վերջինս, սակայն, 2016-2019թթ., օգտվելով տնօրենի անփույթ վերաբերմունքից, մատուցվող ծառայությունների և ստացված դրամական միջոցների նկատմամբ պատշաճ հսկողություն չիրականացնելու հանգամանքից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, չարաշահել է տնօրենի վստահությունը և չի հաշվառել ու քոլեջի դրամարկղ չի մուտքագրել փաստացի մատուցված ծառայություններից ստացված խոշոր չափերի՝ ընդհանուր 1,8մլն ՀՀ դրամ գումարը, որի հետևանքով քոլեջին պատճառվել է խոշոր չափերի էական վնաս: Նշված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցել է քրեական գործ:

Ազդարարման հարթակի միջոցով ստացված հաղորդման հիման ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամում 3 աշխատակիցներ 2014-2018թթ. ընթացքում երկարատև ժամանակով փաստացի աշխատանքի չեն ներկայացել և չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները:  Սակայն հիմնադրամի տնտեսական գծով փոխտնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, աշխատաժամանակի հաշվարկի ամսեկան  տեղեկագրերում կեղծ տեղեկություններ է մտցրել նրանց հաճախելիության վերաբերյալ և հաստատել դրանք: Արդյունքում վատնման եղանակով հափշտակվել են այդ աշխատակիցների անվամբ դուրս գրված և որպես աշխատավարձ վճարված ընդհանուր առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 4,5մլն ՀՀ դրամ գումարները: Դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի հատկանիշներով:

Ազդարարման էլեկտրոնային հարթակի միջոցով ստացված մեկ այլ հաղորդման հիման ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի ղեկավարը և վերջինիս տեղակալը 2018թ. մարտ-մայիս ամիսների ընթացքում, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, խախտել են սահմանված ընթացակարգը և առանց փաստաթղթային ձևակերպման թույլատրել են մասնավոր շինանյութի առևտրով զբաղվող, իրենց մտերիմ անձին՝ ապամոնտաժել Գավառի համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող «Հեքիաթ» մանկապարտեզի շենքը և տնօրինել ապամոնտաժման արդյունքում գոյացած՝ շուրջ 3.5մլն ՀՀ դրամ շուկայական արժեքով իրացված շինանյութերը: Ապա նշված ապօրինի գործարքը քողարկելու նպատակով կազմակերպել են Գավառ համայնքի ավագանու, ձևական նիստի միջոցով ապամոնտաժման թույլտվության տրամադրման, գույքի շուկայական արժեքի և ապամոնտաժման աշխատանքների գրեթե համարժեք՝ շուրջ 2.2մլն ՀՀ դրամի չափով գնահատելու գործընթացը: Դրանց հիման վրա տվյալ աշխատանքների կատարման վերաբերյալ 2018թ. հունիսի 13-ին մի ԲԲԸ-ի հետ կնքվել է ձևական բնույթ կրող կապալի պայմանագիր, որի հետևանքով համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

Բացի այդ, 2016-2018թթ. ընթացքում կազմակերպել է համայնքապետարանի և համայքնապետի հորը պատկանող «Գավառ Տրանս» ՍՊԸ-ի միջև՝ համայնքին տրանսպորտային ծառայությունների մատուցելու մասին պայմանագրերի կնքում: Դրա շրջանակներում համայնքապետարանում փաստացի մատուցված ծառայությունների ծավալների վերաբերյալ հավելագրումներ կատարելու և ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու եղանակով կազմվել է կեղծ հանձնման-ընդունման ակտեր, իսկ համայնքի ղեկավարը հաստատել է դրանք, որոնց հիման վրա  համայնքապետարանի ֆինանսական միջոցներից ելքագրվել և վատնվել են «Գավառ Տրանս» ՍՊԸ-ին հավելյալ փոխանցված՝ առանձնապես խոշոր չափերի հասնող ընդհանուր շուրջ 3.8մլն ՀՀ դրամ գումարները: Այդ կերպ համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս:   

Նշված փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ:

Ազդարարման էլեկտրոնային հարթակի միջոցով ստացված հաղորդման հիման վրա Ոստիկանության Սպիտակի բաժնում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասին 2-րդ կետի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել Լոռու մարզի Նոր-Խաչակապ համայնքի վարչական տարածքից «Ոռոգում» ՓԲԸ-ին պատկանող ոռոգման ջրագծի խողովակաշարից ապամոնտաժում կատարելու և խոշոր չափերով՝ շուրջ 1.2մլն ՀՀ դրամ ընդհանուր արժեքով 289 գծամետր մետաղական խողովակներ գաղտնի հափշտակելու դեպքի առթիվ:

Նշված բոլոր 5 քրեական գործերով իրականացվում է նախաքննություն:

Ազդարարման մնացած դեպքերում ներկայացված չեն եղել բավարար տվյալներ հանցավոր արարքներ կատարած անձանց, հանգամանքների մասին, կամ այդպիսիք չեն հաստատվել ստուգողական աշխատանքների, նյութերի նախապատրաստման ընթացքում: Սակայն նույնիսկ ստուգմամբ չհաստատվելու դեպքում ազդարարման համակարգի միջոցով ստացվող հաղորդումները կարևոր կանխարգելիչ նշանակություն ունեն՝ նկատի ունենալով, որ դրանց հիման վրա իրականացվող սգուգողական, դատավարական միջոցառումներն ստիպում են էապես բարձրացնել պետական մարմինների, բյուջետային հաստատությունների պաշտոնատար անձանց զգոնությունը՝ ձեռնպահ մնալու կոռուպցիոն իրավախախտումներ կատարելուց կամ դրանցում ներգրավվածություն ունենալուց:  

ՀՀ գլխավոր դատախազությունում ակտիվորեն շարունակվում են ազդարարման էլեկտրոնային հարթակով ստացվող հաղորդումների հաշվառման, ինչպես նաև ուսումնասիրության և բավարար հիմքերի առկայության դեպքում դրանցով ազդարարման վարույթների հարուցման գործընթացները, որոնց արդյունքների վերաբերյալ պարբերաբար կտրվի տեղեկատվություն:     

Կրկին հավաստիացնում ենք, որ  ապահովվում է ազդարարման էլեկտրոնային հարթակով հաղորդումներ ներկայացրած անձանց անանունությունը, իսկ նրանց անձնական տվյալները պաշտպանված են քրեաիրավական բարձր երաշխիքներով: 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 09:52 «Փաստ». Գերնպատակն ի սկզբանե ռազմաբազայի լիկվիդացիայի հարցն է եղել Այսօր, 09:50 «Հրապարակ». Նոր Հայաստանը կառուցվում է ջհանգիրյանների, խառատյանների, ղալումյանների և մյուսների «տոհմական կալվածքների» համար Այսօր, 09:47 «Ժողովուրդ». Արմեն Սարգսյանի առաջարկին հանձնաժողովում ոչ բոլորն են կողմ Այսօր, 09:43 «Հրապարակ». «ԱԺ նախագահը 3 անգամ զավթել է ՀՀ նախագահի իրավասությունները» Այսօր, 09:39 «Փաստ». Վենետիկի հանձնաժողովը համագործակցում է Գագիկ Հարությունյանի հետ Այսօր, 09:37 «Ժողովուրդ». ԱԱԾ-ն որս է սկսել «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավորների նկատմամբ Այսօր, 09:33 «Հրապարակ». Իշխանական խմբակցությունում վրդովված են. «Իմ քայլին» «դեմ» է տվել կառավարությունը Այսօր, 09:31 «Փաստ». Փաշինյանը մի քանի անգամ փաստել է, որ Սահմանադրության փոփոխության դեպքում կառավարման համակարգը չի փոխվի Այսօր, 09:28 «Ժողովուրդ». ՄԻԵԴ որոշումը անցանկալի նվեր էր Հրայր Թովմասյանի համար Այսօր, 09:25 «Հրապարակ». Հայաստանից Արցախ մեկնողները վճարում են 7-հազարական դրամ ռապիդ թեստերի համար 08/07/2020 23:07 ՄԻԵԴ-ը չի կիրառի միջանկյալ միջոց և կքննարկի «Գյուլումյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով հիմնական հայցը 08/07/2020 20:51 Ucom ֆիքսված և շարժական կապի հետ խնդիրներ են առաջացել հոսանքի տատանման հետևանքով 08/07/2020 20:34 Վերաքննիչ դատարանը բեկանել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի մասին առաջին ատյանի դատարանի որոշումը 08/07/2020 19:22 Քանյե Ուեսթը հայտարարել է, որ մտադիր է ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցել որպես անկախ թեկնածու 08/07/2020 18:51 ԱՄՆ-ում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 60 հազար նոր դեպք 08/07/2020 18:40 Ռուսաստանում երկրի տարածքային ամբողջականության խախտումը հավասարեցնում են ծայրահեղականությանը 08/07/2020 18:26 Լաոսում դենգե տենդով վարակվածների թիվը գերազանցել է 2600-ը 08/07/2020 18:08 Նավթի համաշխարհային գները նվազում են 08/07/2020 17:59 Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանը 08/07/2020 17:48 Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանապետի առաջին տեղակալ 08/07/2020 17:38 Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 173 մարդ է մահացել 08/07/2020 17:29 ՀԷՑ-ը տուգանվել է 10 մլն դրամով 08/07/2020 17:26 «Արմմոնո»-ի շրջանակում դրամատուրգ Կարինե Խոդիկյանը կներկայացնի օրերս ավարտին հասցրած «Կովիդ քրոնիկոն»-ը 08/07/2020 17:10 Բուլղարիայում կորոնավիրուսով վարակման ռեկորդ է գրանցվել 08/07/2020 16:54 Չինաստանը նշել է միջուկային սպառազինությունների հարցով բանակցություններին մասնակցելու պայմանը 08/07/2020 16:45 Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 153 դեպք 08/07/2020 16:40 Նանա Գնդոյանը ստանձնել է «Հայփոստ» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի գծով տնօրենի պարտականությունները 08/07/2020 16:23 Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 543 հազարը, վարակվածների թիվը կազմում է 11.8 միլիոն 08/07/2020 16:11 Նախագահից լիազորություններ վերցնելու մասին խոսք անգամ չի կարող լինել․ Մակունց 08/07/2020 16:03 Պարետը մերժել է ֆուտբոլի ֆեդերացիային. Հայաստանի գավաթի եզրափակիչը կանցկացվի առանց հանդիսականների 08/07/2020 15:52 Նարեկ Սամսոնյանին բերման են ենթարկել. Արթուր Դանիելյան 08/07/2020 15:35 Սիրիայում մեքենա է պայթել, կան զոհեր 08/07/2020 15:24 Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի և Հայաստանում Բելառուսի դեսպանի հանդիպումը 08/07/2020 15:21 Զոհված զինծառայողի ծնողին և ամուսիններին ապահովել անվճար կրթության իրավունքով․ խորհրդարանը նախագիծ է քննարկում 08/07/2020 15:05 «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին և չի լուծում ոլորտի առանցքային խնդիրները 08/07/2020 14:57 Հունաստանի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը 08/07/2020 14:46 580 մլն դրամ պարգևավճարների տեսքով տրվել է 132 պատգամավորի. սա արդարացված քայլ է. Արարատ Միրզոյան 08/07/2020 14:44 Հ1-ն Արմեն Մուրադյանն ընդդեմ Արսեն Թորոսյանի գործով ներգրավվեց որպես երրորդ կողմ (Տեսանյութ) 08/07/2020 14:38 Հայրենադարձության մասին օրենքը պետք է մշակվի սփյուռքյան բոլոր կառույցների մասնակացությամբ. Դաշնակցական գործիչ 08/07/2020 14:34 Օրենքը կստորագրեմ մեծ հաճույքով, երբ ինձ համար այդ հնարավորությունն օրենսդրորեն կբացվի. Արարատ Միրզոյանը՝ ՍԴ օրենքի մասին 08/07/2020 14:22 Տիգրան Ավինյանը մանրամասներ է ներկայացրել երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության նոր ծրագրերից 08/07/2020 14:06 Քրոնիկ շնչառական հիվանդություններ ու քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք կարող են դիմակ չկրել բաց տարածքներում. պարետի նոր որոշումը 08/07/2020 14:05 ՍԴ նախկին անդամներն իրավունք ունեին դիմել ՄԻԵԴ, ինչը արել են, բայց այ, ՄԻԵԴ-ը միջանկյալ որոշում կկայացնի, թե ոչ, վստահ չեմ. Արարատ Միրզոյան 08/07/2020 14:00 Վրաստանը օգոստոսին սկսում է միջազգային ավիահաղորդակցությունը 08/07/2020 13:53 Կարեն Սեդրակյանն ընտրվեց ՏՄՊՊՀ անդամ 08/07/2020 13:47 Մեր ստացած բոլոր նվիրատվությունները փոխանցել ենք զինծառայողների վերականգնողական կենտրոնին. Հանձնախմբի համակարգող 08/07/2020 13:38 Մի բարերար պատրաստակամություն է հայտնել վճարել Շուշիում բնակություն հաստատող 5 հայրենադարձ ընտանիքի 5 տարվա բնակարանային վարձը. Ժիրայր Բյոջեքյան 08/07/2020 13:33 Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք 08/07/2020 13:16 Գերմանիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 397 նոր դեպք 08/07/2020 13:00 Ճապոնիայում հորդառատ անձրևների պատճառով 57 մարդ է մահացել, 17-ը՝ անհետ կորել 08/07/2020 12:42 Մոտ օրերս «Կյանքի խոսք» կոչվող աղանդը դիմելու է ՀՀ Կառավարությանը` պահանջելով, որ իրենց շաբաթվա մեջ օրեր հատկացվեն. Հրանտ-Մելիք Շանազարյան 08/07/2020 12:24 «Իմ քայլն» այս փուլում նպատակահարմար չի գտել այդ նախագիծը բերել, իսկ հետագայում կգա, թե չէ, չեմ կարող բացառել. Պատգամավորը՝ տուգանքների բարձրացման մասին 08/07/2020 12:17 Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են հեռավոր բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրումը 08/07/2020 12:10 Ձեր ամբողջ խմբակցությունը պիտի ինքնամեկուսանար, որը չի արել. Գևորգ Գորգիսյանը՝ Սիսակ Գաբրիելյանին 08/07/2020 11:55 Մխիթար Հայրապետյանն ընտրվել է Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար 08/07/2020 11:45 Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը վարակվել է կորոնավիրուսով 08/07/2020 11:27 Վաղաշեն համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ չարաշահումներ կատարելու համար 08/07/2020 11:15 Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք 08/07/2020 11:01 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 535 նոր դեպք, մահացել է 18 մարդ 08/07/2020 10:53 Կոտայքի մարզում 1003 դիմորդ կա 08/07/2020 10:45 ԱՄՆ-ն ԱՀԿ-ն կլքի 2021-ի հուլիսին 08/07/2020 10:32 Հնդկաստանում COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել է 740 հազարը 08/07/2020 10:17 Երևանում և Կոտայքի մարզում էլեկտրաէներգայի պլանային անջատումներ կլինեն 08/07/2020 10:08 Աֆղանստանում բաժանմունքի վրա հարձակման հետևանքով զոհվել է երեք ոստիկան 08/07/2020 09:44 «Հրապարակ». Եթե մինչև եռամսյա ժամկետի վերջ չքննվի, ստիպված կդիմենք ՍԴ. Մարուքյան 08/07/2020 09:42 «Ժողովուրդ». 57 մլն-ի փոխարեն պետբյուջե վճարվել է 38 մլն ճանապարհային հարկ 08/07/2020 09:39 «Հրապարակ». «Դժվար է ասել, թե ինչ կազմ կունենա ապագա ՍԴ-ն. կլինեն նորե՞րը, թե՞ «լավ մոռացված» հները»» 08/07/2020 09:36 «Փաստ». Փաշինյանի ու իր թիմի պահվածքը առաջացնում էր քննադատություն, հետո զայրույթ, հիմա՝ «իսպանական ամոթ» 08/07/2020 09:32 «Ժողովուրդ». Այս օրերին թեժ քննարկումներ են ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում 08/07/2020 09:28 «Հրապարակ». Կալանավորում են մի հույսով, որ ցուցմունքներ կտան Ծառուկյանի դեմ 08/07/2020 09:26 «Փաստ». Գործ ունենք ազգայինի և Եկեղեցու դեմ իրականացվող արշավի հերթական «արարի» հետ 08/07/2020 09:23 «Ժողովուրդ». Դատախազներին կարող են ընտրել նաև արտահերթ մրցույթով 08/07/2020 09:21 «Հրապարակ». «Ռազբորկա»՝ Մասիս քաղաքում. Լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի 07/07/2020 20:00 Եթե Արցախի հարցն ունի ռազմական լուծում, ուրեմն Արցախի քաղաքացիները վաղուց լուծել են այն. ՀՀ վարչապետի խոսնակն արձագանքել է Ալիևին 07/07/2020 19:27 Դուբայը հուլիսի 7-ից ընդունում է օտարերկրյա հյուրերի 07/07/2020 19:15 ԱՄՆ-ի Կոնգրեսում առաջարկել են արգելել միջուկային փորձարկումների համար միջոցների հատակցումը 07/07/2020 19:07 ԱՄՆ-ում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 45 հազար նոր դեպք 07/07/2020 19:00 Չարաշահումներ՝ «Գրքի աշխարհ» համալիրի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման գործընթացում 07/07/2020 18:43 Դժվար իրավիճակներում է, որ օգնության են հասնում լավագույն ընկերները. ԱԿԲԱ բանկն աջակցել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր»-ին 07/07/2020 18:32 Աստրախանի շրջանում ահաբեկչություն է կանխվել 07/07/2020 18:26 Գագիկ Ծառուկյանի դեմ որևէ ցուցմունք չկա․ Դիլբանդյան 07/07/2020 18:15 ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատել է օլիմպիական զինադադարի օրերը Տոկիոյի խաղերի անցկացման ժամանակ 07/07/2020 18:07 Շրջանառությունից հանվել է դիմակ չկրելու համար տուգանքների բարձրացման մասին նախագիծը. Շաքե Իսայան 07/07/2020 17:55 Աննա Դանիբեկյանը մերժեց Քոչարյանի գործով մեղադրող դատախազների միջնորդությունը 07/07/2020 17:49 Հայտնաբերվել են դիմացի նստատեղին ուղևորի առկայությամբ փոխադրում իրականացնելու դեպքեր և առանց դիմակի վարորդներ 07/07/2020 17:45 Վերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանի գործով խորհրդակցական սենյակ գնաց․ որոշումը կհրապարակվի վաղը 07/07/2020 17:38 Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը հաղթահարել է կորոնավիրուսը 07/07/2020 17:32 Ոչ կոռեկտ արտահայտությունները պետք է բացառվեն, հակառակ դեպքում՝ կարող են արժանանալ համարժեք վերաբերմունքի. Քոչարյանի գործով մեղադրող դատախազ 07/07/2020 17:27 Դպրոցի տնօրենի և տեղակալի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու գործն ուղարկվել է դատարան 07/07/2020 17:16 Հուլիսի 18-ից Երևանի ողջ տարածքում երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմ/ժ 07/07/2020 17:00 Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին 07/07/2020 16:48 Դեկտեմբերի 19-ից դատարանին անընդհատ խնդրել եմ, որ թույլ տան Յուրի Խաչատուրովը 2 օրով գնա իր ծննդավայր, դատարանում այդ միջնորդությունը չի քննարկվում. Պաշտպան 07/07/2020 16:40 Տիգրան Ծերեթելիի «գիտակցության շեմը». հայ ռեժիսորի և պրոդյուսերի ֆիլմը վրացի նկարչի մասին է (Տեսանյութ) 07/07/2020 16:23 Չինաստանում դպրոցականներին տեղափոխող ավտոբուսն ընկել է ջրամբարը. մահացել է 21 մարդ 07/07/2020 16:07 Մոսկվայի արևմուտքում ավտոմեքենաների պահեստ է այրվում 07/07/2020 15:55 Իրանն ԱՄՆ-ին կոչ է անում հատուցել պատժամիջոցներից հասցված վնասը 07/07/2020 15:43 Կասեցվել է «Չանախ»-ի կաթնաշոռի և թթվասերի արտադրությունը 07/07/2020 15:33 ՏՄՊՊՀ-ն քննարկել է «Թիմ» և «Վեոն Արմենիա» ընկերությունների համակենտրոնացման վերաբերյալ հարցը 07/07/2020 15:27 Նավթի համաշխարհային գները նվազում են 07/07/2020 15:18 Դեսպանը վերահաստատել է գերմանական կողմի պատրաստակամությունն աջակցելու ՀՀ կառավարությանը