15/10/2019 19:22
Վարչապետի առաջարկությամբ նախագահը ազատել է Գրիգորի Հայրապետովին ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի.
Գրիգորի Հայրապետովը նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ազատվել է Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից:
Այդ պաշտոնին նա նշանակվել էր վարչապետի առաջարկությամբ 2018 թ. հունիսի 12-ին: