15/10/2019 14:40
Հոկտեմբերի 19-ի և 20-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում՝ հոկտեմբերի 15-ի ցերեկը, 16-18-ը, 19-ի և 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի և 20-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 15-ի ցերեկը, 16-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, 20-ի ցերեկը նույնքան կնվազի։