Երկիր-«Հայկական ժամանակ». Միքայել Մինասյանի  հոդվածը՝ «Հրապարակ»-ում

16/10/2019 09:13

Երկիր-«Հայկական ժամանակ». Միքայել Մինասյանի հոդվածը՝ «Հրապարակ»-ում


Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը հոդված է հրապարակել «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: Դեսպան Մինասյանի հեղինակային հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ՝ առանց կրճատումների:

«Այսօր Հայաստանի առաջին դեմքը մի մարդ է, որը պետությունը կառավարում է առանց որևէ կոնվենցիոնալ սկզբունքի, կանոնի և պատասխանատվության։ Ու գնալով նրա ախորժակը բացվում է, իսկ քաղաքական հավակնությունները մոտենում են բռնապետականին։

Նիկոլ Փաշինյանը երկիրը կառավարում է ճիշտ այնպես, ինչպես ժամանակին ղեկավարել է «Հայկական ժամանակ» օրաթերթը։ Ու խոսքը դասական մամուլի մասին չէ, խոսքը հենց դեղին մամուլի մասին է: Նրա կառավարչական ոճում և սկզբունքներում ոչինչ չի փոխվել։ Պարզապես խմբագրության միկրոմիջավայրը տեղափոխել է ավելի մեծ աշխարհագրությամբ տարածք։ Եվ հիմա բոլորս ապրում ենք «Հայկական ժամանակ» երկրում, որն ունի 24 ժամվա ռիթմ ու հիշողություն։ Ճիշտ այնքան, որքան թերթի մեկ համարից մինչև մյուսը։ Հասարակությունն էլ բաժանվել է 3 մասի` լրագրողների, ընթերցողների և նրանց, ովքեր թերթ չեն կարդում:

Ինչպես թերթի խմբագիր եղած ժամանակ, այնպես էլ հիմա Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում և չի պատրաստվում ո՛չ պատասխանատվություն վերցնել, ո՛չ էլ պատասխանատվություն կիսել։ Նրա գերխնդիրն է՝ պոպուլյար և պոպուլիստական արարքների մատակարարումը (նկատեք՝ ոչ որոշումների)։ Բայց դրաման այստեղ չի վերջանում. խնդիրն այն է, որ 24-ժամյա թերթային տրամաբանությամբ և տրամադրությամբ ապրում են ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլև ՀՀ քաղաքացիների զգալի մասը, ովքեր նույնպես Փաշինյանի հետ միասին չեն կիսում պատասխանատվություն, ապրում են փաշինյանական միֆականացված աշխարհում, առավոտյան կարդում են փաշինյանական բովանդակությունը, կողմնորոշվում՝ ում գովել, ում հայհոյել։ Այդպես մինչև հաջորդ առավոտ։ Եվ այստեղ որևէ կապ չունի, որ նախորդ համարի հերոսը նոր համարում հակահերոս է։ Դա է 24-ժամյա ռիթմի ամբողջ հմայքը։ Դու ամեն ինչ զրոյացնում ես ամեն առավոտ։ Եվ ամեն ինչ ու ամեն ոք ունի 24-ժամյա պիտանիության ժամկետ։ Հաջորդ առավոտյան ժամկետանց կդարձնես կամ կերկարաձգես։ Նայած նպատակահարմարության։

Փաշինյանը շարունակում է երկիրը կառավարել նույն օրակարգով, որտեղ յուրաքանչյուր օրը պետք է բաղկացած լինի մի քանի կարևոր ինֆորմացիոն ժանրերից.

Օրվա բացահայտում. պետք է լինի կոռումպացված որևէ նախկին պաշտոնյայի ձերբակալություն՝ հափշտակված կամ թալանված հնարավորինս տպավորիչ գումարով։ Կարևոր չէ՝ սուտ թե ճիշտ, կարևոր չէ, որ հափշտակության փաստը կամ գումարի չափը կարող է չապացուցվել, որ կալանքը կարող է չհիմնավորվել, կարևոր չէ՝ գումարը վերադարձվում է, թե ոչ, կամ՝ ինչ տարբերակներով ու որտեղ և ում է վերադարձվում։ Պետք է օրվա լրահոսում դա ապահովել և վերջ։

Օրվա սելֆի. ամեն օր մեկի հետ. շաբաթ երեկոյան՝ Սերժ Թանկյանի, կիրակի՝ Քիմ Քարդաշյանի, երկուշաբթի՝ Ալեքսիս Օհանյանի, երեքշաբթի՝ գոնե Տիգրան Մանսուրյանի, եթե ուրիշ հետաքրքիր մարդ չկա։ Բայց սելֆին պարտադիր է, ու կարևոր չէ, թե դրանից առաջ կամ հետո ինչ են խոսել, որքանով օգտակար էր երկրի ղեկավարի ծախսած ժամանակը, դրանից ինչ օգուտ երկրին։ Դրանք լրիվ ավելորդ ու անտեղի հարցեր են։

Օրվա փառատոն. լրահոսը պետք է չդադարի հավաքների պակասից՝ օղու փառատոն, ընկույզի, կոշիկի, գինու, կենացի, ղավուրմայի, լավաշի, դրոնների, հարդ-դրայվերի և այլն։ Կարևոր է, որ մարդիկ հավատան՝ երկրում շարժ կա։ Ու չպետք է խորանալ, թե արդյոք այդ փառատոներից հետո որևէ պայմանագիր կնքվո՞ւմ է, արդյո՞ք դրանից հետո արտահանման նոր հեռանկարներ են բացվում, նոր ներդրողներ են գալիս, նոր աշխատատեղեր են բացվում։ Դրանք լրիվ ավելորդ ու անտեղի հարցեր են։

Օրվա հերոս. այստեղ կա նրբություն։ «Հայկական ժամանակ» երկրում հերոսները մշտապես նույնն են` վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իր տիկինը: Բայց մշտական հերոսները պիտի ամեն օր «փոքր հերոսներ օծեն», որ անընդհատ ընդգծվի իրենց վեհությունը: Ու հրաշալի, պարզ ու աշխատասեր մարդիկ` մանր ձեռներեցներ, համեստ ագարակատերեր և ստարտափերներ, ակամա դառնում են օրվա «օծված» հերոսներ, որպեսզի վկայեն գերագույն հերոսների անմահությունը: Նրանք կարող են այդ կարգավիճակից օգտվել 24 ժամ։

Օրվա թիվ. պետք է միշտ խոսել աճի մասին։ 10 տոկոսով աճել է զբոսաշրջության լեռնատիեզերական ենթաճյուղը։ Ու կարևոր չէ, որ ընտրվում են երկու տարբեր ժամանակահատվածներ, սխալ մեթոդաբանություն կամ համատեքստից լրիվ հանված ցուցանիշներ։ Կարևորը դրական ու տպավորիչ թիվն է, որպեսզի «Երկիր-ՀԺ»-ի քաղաքացիները հպարտությամբ միմյանց հետ կիսվեն առցանց հղումներով։

Օրվա խոչընդոտ. միշտ պետք է հակահերոս կամ հակաերևույթ, որը խանգարում է առաջընթացին։ «Մինչև չլինի նոր խորհրդարան, ներդրումներ չեն լինի»։ Եվ այդ տրամաբանությամբ՝ մինչև չլինեն նոր մարզպետներ, մինչև դատական համակարգը չփոխվի, մինչև Հրայր Թովմասյանը հրաժարական չտա։ Շուտով էլ` մինչև Ռուսաստանը չունենա նոր նախագահ: «Երկիր-ՀԺ»-ում արգելվում է տրամաբանություն փնտրել լավ ապրելու և վերը թվարկված երևույթների միջև։ Դա կարևոր չէ։ Կարևորը 24-ժամյա խոչընդոտի իդենտիֆիկացումն ու հրապարակայնացումն են։

Ու հենց այս տրամաբանությամբ և 24-ժամյա շղթայով Նիկոլ Փաշինյանն այսօր ղեկավարում է երկիրը` առանց որևէ ռացիոնալության և հետևողականության։ Որովհետև, երբ նրան հիշեցնում են իր նախորդ օրվա, ամսվա կամ տարվա ասածն ու արածը, նա անկեղծ չի հասկանում, թե ինչու։ Չէ՞ որ նոր օր է սկսվել։ Երկիր «Հայկական ժամանակ»-ի նոր «համարն» է արդեն։

Հիմա մենք Ռուսաստանին ինչպե՞ս ենք վերաբերվում։ Օրը գիտի։ Պուտինին սրտատրոփ սպասում ենք, հետո վիրավորում՝ չդիմավորելով, հետո՝ կատաղում Ռուսաստանի դեսպանատան հանդիպման պատճառով, բայց օրն ավարտում ենք օդակայանում ջերմագին գրկախառնությամբ։ Բովանդակությո՞ւն` զրո: Եվ հաջորդ օրվա հարցը՝ հիմա մենք լա՞վ ենք Ռուսաստանի հետ, թե՞ վատ։ Արդեն կարևոր չէ։ Սկսվել է նոր օր։ Եկել է նոր հյուր։

Երկիր-«Հայկական ժամանակի» ամենամեծ դրաման այն է, որ պետությունն իրականում չունի ոչ միայն ռազմավարություն, այլև նպատակ։ Մի բան է կոնստանտ. Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել «ՀԺ»-ի խմբագիր, հիմա՝ «Երկիր-ՀԺ»-ի վարչապետ։ Իսկ հետո ի՞նչ է լինելու երկրի հետ հարցին չկա պատասխան։

Ի դեպ, հետաքրքրական է, որ երբ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում որևէ հարց լուծել 24-ժամյա ցիկլի մեջ, ուրեմն դա իրեն հետաքրքիր չէ։ Նաև՝ «ընթերցողին»:

Ամուլսարի հարցում նա մի քանի անգամ փոխել է դիրքորոշումը։ Մի քանի անգամ։ Ու էլի՝ 24-ժամյա տրամաբանությամբ, տարբեր օրեր տարբեր բաներ է ասել՝ ըստ սոցիալական ցանցերի ընթացիկ արձագանքի: Ու մի հարցրեք՝ այսքանից հետո ի՞նչ եղավ Ամուլսարը։ Ոչինչ։ Եթե «Երկիր-ՀԺ»-ի լրահոսում չկա, ուրեմն այդպիսի խնդիր գոյություն չունի։ Մինչև չհայտնվի 24-ժամյա հաջորդ նոր ցիկլի մեջ։ Այդ ժամանակ կհրապարակվի նոր որոշում, կնշանակվի նոր մեղավոր, և կհայտարարվի նոր թիրախ՝ ըստ օրվա նպատակահարմարության։

Նիկոլ Փաշինյանը փորձեց 24-ժամյա ցիկլով լուծել Արցախի խնդիրը՝ մի քանի անգամ կրկնելով Արցախը բանակցությունների սեղանին վերադարձնելու պահանջը։ Եվ մի հարցրեք՝ hիմա Դուք պնդո՞ւմ եք Ստեփանակերտի մասնակցությունը, թե՞ ոչ։ Չէ՞ որ դա մեկ տարի առաջվա հայտարարություն էր։ Ի՞նչ կարևոր է՝ ինչ էր պնդում։ Կարևոր է, թե հիմա ինչ է ասում։ Ու եթե կա հակասություն, ուրեմն դուք եք սխալ հասկացել։

Կամ կարող է պնդել՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Լավ վերնագիր, լավ արձագանք, հանրահավաքի լավ կոչ։ Ի՞նչ կարևոր են հետևանքները։ Եթե ստիպված եղավ՝ վերջին էջում հերքում կտա։

Սա միայն Նիկոլ Փաշինյանի կառուցած երկիրը չէ։ Այսպիսի երկիր ունենալու համաձայնություն է պարտադրվել մարդկանց, որոնց էմոցիաները խաղարկելով ու նաև ուժով հրամցվել է 24-ժամյա ցիկլը։ Ու չի կարելի հարց տալ, թե ինչպես «հաց բերողին» կալանավորած, «Սասնա ծռերի» մեղավորությունն ապացուցած և ժամանակին կոռումպացվածի համարում ունեցող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ամենալավ դատախազն է։ Այս համարում այդպես է։ Գուցե առաջիկա շաբաթվա համար՝ նույնպես։

Երկիր-«Հայկական ժամանակում» չկա օրենք. կան գլխավոր խմբագիր-վարչապետի քաղաքական գիծ և օրվա որոշումներ։ Եթե կա օրենք, որ խանգարում է, պետք է փոխել։ Չպետք է լինի իրավական տրամաբանություն։ Համարո՞ւմ են, որ Մհեր Եղիազարյանը պիտի նստի` անգամ եթե մահանում է, ուրեմն մնացած ամեն ինչ կարևոր չէ։ Համարո՞ւմ է, որ Հրայր Թովմասյանը պետք է հեռանա, ուրեմն բոլոր սանիկները պետք է ձերբակալվեն: Համարո՞ւմ է, որ այսինչ որոշումը պետք է կայացնի դատարանը, ուրեմն հակառակ վճիռ կայացրած դատավորի վրա պիտի քրեական գործ բացվի:

Այս իշխանության մասին պետք է հիշել մեկ հիմնարար ճշմարտություն. Նիկոլ Փաշինյանը չունի անցյալ կամ ապագա։ Նա ապրում է միայն ներկայով։ Նրան հետաքրքիր չէ, թե ինքն ինչ է ասել, ու չի մտահոգվում, թե ինչ է լինելու։ Կարևոր է, թե այսօր ինչ է կատարվում։

Երկիր-«Հայկական ժամանակում» բոլոր պաշտոնյաները լրագրող են` դատախազը, նախարարը, մարզպետը։ Չէ՞ որ ամենահաջող նախարար է համարվում ամենաշատ լուսաբանում և ցանցային ուշադրություն ունեցողը։ Կառավարություն գոյություն չունի։ Այն սովորական խմբագրություն է, որը պետք է ապահովի մեկ մարդու ամբիցիաները, օրվա ծրագիրը և, իհարկե, երկրպագումը։

Այս ընթացքում սահուն ամրապնդվում է անհատի պաշտամունքը, երբ տպագրվում է ղեկավարի գիրքը, հետո այն բեմադրվում է, հետո նրա ձեռագրով բանաստեղծությունը դառնում է պաստառ, դրվում են արձաններ, թողարկվում գլխարկներ, ժամացույցներ, կոմիքսներ, օղիներ, իսկ ցանցային համայնքներում՝ օրհնվում են արգանդներ, երկրպագվում են սեռական օրգաններ։

Եվ ինչպես բոլոր դիկտատուրաների դեպքում է լինում, այն ստեղծվում է նոր աստծո շուրջ։ Այդ պատճառով բոլոր հին կրոնները վերացվում են։ Եվ հենց այդ հարցում է առաջին իսկ օրվանից խանգարում Հայ առաքելական եկեղեցին, իսկ շատ շուտով կխանգարեն նաև մնացած բոլորի հավատավորները։ Դրա պատճառով է, որ եկեղեցու դեմ հարձակումները չեն դադարում։ Եվ չեն դադարի երբեք, քանի դեռ կա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։

Չկա դիկտատուրա, որը հիմքում չունի բանվորա-գյուղացիական շերտի և մտավորականության աջակցությունը։ Այսօր մեր մտավորականությունը ծափահարում է Նիկոլ Փաշինյանին, որովհետև մեծ մասը վախենում է նրանից, մի մասն էլ հավատում է նրան, և փոքր մասն է, որ բացահայտ հակառակվում է։ Արդյունքում՝ արևմտամետ առաջադեմները, բանվորա-գյուղացիները և մտավորականությունը ստեղծել են արևելյան ավանդույթներով և արևմտյան դիզայնով նոր փաշա։

Մեր նոր փաշան, ի դեպ, դասական դիկտատոր է, որը երբեք չի վախեցել արյունից։ Ինչպես մարտի 1-ին հրահրեց արյուն, այնպես էլ Իջևանում հատուկջոկատայիններին մարդկանց իրենց տներում ջարդելու հրաման տվեց։ Նիկոլ Փաշինյանն առանձնակի դաժանությամբ արձագանքեց Իջևանին, որ բոլորին ցույց տա իր ուժը։

Այս ամենը չափազանց օրինաչափ է։ Ե՛վ զարգացումներն են օրինաչափ, ե՛ւ սպասվող հետևանքները։ Արդեն այսօր Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ իր ամենամեծ թշնամին ո՛չ ՀՀԿ-ն է, ո՛չ Քոչարյանը, ո՛չ էլ որևէ երկիր կամ առանձին սուբյեկտ։ Իր ամենամեծ թշնամին իրականությունն է։ Երբ «Երկիր-ՀԺ»-ն խաչվում է իրականության հետ, սկսվում է ճգնաժամ. բացվում են մարդկանց աչքերը:

Ու կտեսնեն մարդիկ, որ այս իշխանության օրոք ոչինչ չի կատարվել, ոչինչ չի փոխվել, ոչ մի կարևոր խնդրի վերաբերյալ որոշում չի կայացվել։ Երկիրը 24-ժամյա կործանարար ցիկլով վատնել է ռեսուրսներ, վտանգել իր ֆիզիկական գոյությունը և լրջագույն խնդիրներ ստեղծել առաջիկա ոչ թե ամիսների, այլ տասնամյակների համար։

Ու կկանգնեն բոլորը: Որովհետև մարդիկ դառնում են քաղաքացի, ազգը՝ պետություն, երբ պայքարում են իրենց ներսում ձևավորվող դիկտատուրայի դեմ։ Երբ հասկանում են, որ դիկտատուրան, նույնիսկ ամենալավը, չի կարող զարգացման, բարեկեցության և անվտանգության երաշխիք դառնալ, երբ հասկանում են, որ պոպուլիստը, որքան էլ համոզիչ թվա, միևնույն է, խոսքից գործի երբեք չի անցնելու, և բացի լայքերից ու սելֆիներից, ուրիշ ոչնչի ընդունակ չէ։ Ընդունակ է համաշխարհային առաջնորդներին նսեմացնել՝ հանուն մեկ միջազգային սելֆիի, ընդ որում՝ առանց իրեն այդ մեկ ինքնանկարի որևէ հետևանքի մասին հաշիվ տալու։

Երբ հետևանքները կամաց-կամաց իրենց զգացնել տան, երբ մարդիկ տեսնեն պոպուլիզմի դիկտատուրան, այդժամ էլ կդառնան քաղաքացի ու կպայքարեն ժողովրդավարության համար։ Իսկ մինչ այդ՝ ամեն օր, առավոտյան 9-ին մեզ վիճակված է ապրել Երկիր-«Հայկական ժամանակում», որտեղ գլխավոր խմբագիր-վարչապետը, ըստ օրվա դեղին օրակարգի, պետք է որոշի՝ ում է ձերբակալում, ում է խայտառակ անում, ինչով է հպարտանալու և ում հետ է սելֆի անելու»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

03/07/2020 20:01 Ֆլորիդայի խոշորագույն շրջանում պարետային ժամ է սահմանվել 03/07/2020 19:39 Ուժեղացված ստուգայցերի ժամանակ խախտումներ են հայտնաբերվել միայն մեկ տնտեսավարողի մոտ՝ հացի արտադրամասում 03/07/2020 19:33 Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ քննարկվել է ՊԲ սպաների բնակարանային ապահովության հարցը 03/07/2020 19:31 ԱԱԾ-ն սպառնացել է դատավոր Վահագն Մելիքյանին (Փաստինֆո) 03/07/2020 19:21 Հայաստանում առաքելությունն ավարտող ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան այցելել է գլխավոր դատախազություն 03/07/2020 19:11 Հայաստանում առաջին անգամ կատարվել է պետական պաշտոնի նշանակման ենթակա թեկնածուների բարեվարքության ուսումնասիրություն. Փաշինյան 03/07/2020 19:06 Հրաժարվել եմ ստորագրել և ընդունել վարչական վարույթ բացելու ծանուցագիրը. «5-րդ ալիք» ՀԸ տնօրեն 03/07/2020 18:58 Ոստիկաններն այցելել են «5-րդ ալիք» հեռուստաընկերություն 03/07/2020 18:47 Նիկոլ Փաշինյանը ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակում նոր նշանակում է կատարել 03/07/2020 18:41 Առաջարկում ենք ներկայացնել կոնկրետ տվյալներ և փաստեր, որպեսզի հնարավոր լինի կատարել ուսումնասիրություններ. ԱՆ խոսնակը՝ Զոհրաբյանի գրառման մասին 03/07/2020 18:28 Չեռնոգորիայում 100 եվրոյից սկսած տուգանք է սահմանվել դիմակ չդնելու համար 03/07/2020 18:22 Լրատվամիջոցների վրա ճնշում է գործադրվում. Արման Աբովյան 03/07/2020 18:06 Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 154 դեպք 03/07/2020 17:46 Վաղ առավոտից քննիչներն ու քրեական ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարում Սևանի «Հարսնաքար» հյուրանոցային համալիրում. փաստաբան 03/07/2020 17:29 Գյումրիի 46-ամյա բնակիչը ձերբակալվել է համաքաղաքացուն դանակահարելու կասկածանքով 03/07/2020 17:23 Թուրքիայում՝ հրավառություններ արտադրող գործարանում, մի քանի պայթյուն է որոտացել 03/07/2020 17:09 Հնդկաստանում հանցագործների հետ փոխհրաձգության ժամանակ ութ ոստիկան է մահացել 03/07/2020 16:56 Վրաստանը դեռ չի քննարկում կորոնավիրուսի համավարակի պայմաններում ցամաքային սահմանները բացելու հարցը 03/07/2020 16:42 Հուլիսի 2-ին ոստիկանությունը հայտնաբերել է արտակարգ իրավիճակի ռեժիմի խախտման 2347 դեպք (Տեսանյութ) 03/07/2020 16:27 Հեռու տարեք ձեր կեղտոտ ձեռքերն «Արմնյուզ»-ից և ազատ մամուլից. քաղաքագետ 03/07/2020 16:18 Փաշինյանի կառավարման շրջանը ՀՀ պատմության մեջ կմնա որպես տարերային փլուզման և դժբախտության ժամանակաշրջան. Արթուր Վանեցյան 03/07/2020 16:08 Ռուսական թատրոնում բեմադրվող նոր ներկայացումները կհարմարեցվեն բացօթյա տարածքներում խաղալու համար 03/07/2020 15:52 Մակրոնը Ֆրանսիայի նոր վարչապետ է նշանակել 03/07/2020 15:43 Դիմակ չկրելու հարցի շուրջ քաղաքացին վիճաբանել է ոստիակնների հետ և բռնություն գործադրել նրանց նկատմամբ. հարուցվել է քրգործ 03/07/2020 15:34 Եղվարդ խոշորացված համայնքի բնակավայրերում այս աշնանը շահագործման կհանձնվի երկու մանկապարտեզ 03/07/2020 15:25 Սա պետական մակարդակով փնթիության արդյունք է. Արամ Անտինյանը` «Արմնյուզի» դեմ վարչական վարույթի մասին 03/07/2020 15:19 Դատախազության ներգործությամբ Արարատի մարզում գործող ինքնակամ կառուցված խոշոր ձկնաբուծարանն օրինականացվել է 03/07/2020 15:04 Կորոնավիրուսային ռեկորդ է գրանցվել Հնդկաստանում 03/07/2020 14:47 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով 03/07/2020 14:41 ՀՌԱՀ-ից հաստատում ունենք առ այն, որ սոցիալական հեռավորության պահպանման դեպքում դիմակ կրելը կամավոր է. «Արմնյուզ» ՀԸ աշխատակից 03/07/2020 14:22 Ոստիկանության ծառայողներն այս պահին «Արմնյուզ» հեռուստաընկերությունում են (Տեսանյութ) 03/07/2020 14:17 Վստահ եմ, որ այսուհետ ևս հայ-բելառուսյան միջպետական համագործակցությունը կբարձրանա որակապես նոր մակարդակի. Փաշինյան 03/07/2020 14:05 Կդադարեցվի Արմավիր քաղաքի, Լուկաշին և Նորավան գյուղերի ջրամատակարարումը 03/07/2020 13:56 Ոստիկանության տվյալ սպաները կատարել են հանցագործություն և չեն կարող ազատվել պատասխանատվությունից․ Ռուբեն Մելիքյանը՝ ՍԴ դատավորին շենք մտնել չթույլատրելու մասին 03/07/2020 13:50 Հնդկաստանում կայծակի հարվածներից 26 մարդ է մահացել 03/07/2020 13:45 Սահմանադրական դատարանի արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործել ՍԴ շենք. Ոստիկանությունը՝ դատավոր Հրանտ Նազարյանի հետ կատարված միջադեպի մասին 03/07/2020 13:41 Ամուլսարում համաձայնության են եկել. այդ շոուները տարածքում պետք է չլինեն՝ զենքով, դիմակով, զորքով ծառայություն չեն իրականացնելու. Շիրակ Բունիաթյան 03/07/2020 13:38 Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 9 հազարը 03/07/2020 13:30 Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 176 մարդ 03/07/2020 13:21 Վանաձորում հրազենով տեղի ունեցած սպանության փորձի առթիվ հարուցվել է քրեական գործ 03/07/2020 13:13 Նավթի համաշխարհային գները նավազում են 03/07/2020 13:02 Ամբողջ աշխարհում մոտ 11 միլիոն մարդ է վարակվել COVID-19-ով, զոհերի թիվը գերազանցել է 521 հազարը 03/07/2020 12:54 Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք 03/07/2020 12:47 Ոստիկանները դատավոր Հրանտ Նազարյանին թույլ չեն տվել մտնել ՍԴ շենք 03/07/2020 12:43 Համակարգից օգտվելու դժվարություններից մինչև միանվագ դրամական աջակցության փոխանցման ուշացումներ․ 9-րդ միջոցառման վերաբերյալ ՄԻՊ-ի դիտարկման արդյունքները 03/07/2020 12:30 Ֆրանսիայի վարչապետը հրաժարական է տվել 03/07/2020 12:21 Անցած մեկ օրում բացահայտվել է հանցագործության 61 դեպք 03/07/2020 12:08 ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը 03/07/2020 12:03 Մինչ դուք հույսեր եք փայփայում, որ ընդդիմությունը կարող է «մահանալ», երկրում ձեր երեսից իրական մարդիկ են մահանում․ Արման Աբովյանը՝ Թորոսյանին 03/07/2020 11:54 Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարել է Երևանից ու դեպի Երևան նոր չվերթերի մասին 03/07/2020 11:45 Մյանմայում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 160-ի 03/07/2020 11:37 Ամերիաբանկը՝ համաճարակային պայմաններում օնլայն ծառայությունների ու նոր հնարավորությունների մասին (Տեսանյութ) 03/07/2020 11:28 Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է գրանցվել. նոր օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտում 03/07/2020 11:14 «Ձեր փոխարեն ես ոչ թե կզբաղվեի քաղաքական ուժերի մոնիտորինգով, այլ ուղղակի ներողություն կխնդրեի գյումրեցի տատիկի հարազատներից». ԲՀԿ-ականներն՝ ընդդեմ Արսեն Թորոսյանի 03/07/2020 11:07 ԱԻՆ ջրափրկարարները վերսկսել են կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները 03/07/2020 10:59 Հրդեհ՝ Աքորի գյուղում. այրվել են երեք վագոն-տնակ, ավտոտնակը և ներսում գտնվող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան, արհեստանոցը 03/07/2020 10:49 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 662 նոր դեպք, մահացել է 13 մարդ 03/07/2020 10:44 Արցախում 50 հազարական դրամ կտրվի քրոնիկ հիվանդություն, հաշմանդամություն ունեցող եւ անկողնային վիճակում գտնվող անձանց 03/07/2020 10:35 Արայիկ Հարությունյանը հաստատել է կառավարության մի շարք որոշումներ. նշանակվել են փոխնախարարներ 03/07/2020 10:22 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում 03/07/2020 10:15 Չինաստանում հայտնաբերվել է COVID-19-ի 5 նոր դեպք 03/07/2020 10:11 Նորանշանակ դեսպանը վերահաստատել է իրանական կողմի պատրաստակամությունը՝ նոր որակ հաղորդելու երկկողմ համագործակցությանը 03/07/2020 10:05 «Հրապարակ». Փաշինյանի կառավարությունում կարևոր հարցերն անցկացվում են գաղտնի ու գաղտագողի՝ հանրության աչքից հեռու 03/07/2020 10:03 «Ժողովուրդ». ՀՔԾ-ն մերժել է քրգործ հարուցել Արթուր Ղազինյանի հաղորդման հիման վրա 03/07/2020 10:00 «Իրատես». Երկրի տնտեսությունը մեկ մարդու հակասական կարծիքի զոհ է դարձել 03/07/2020 09:58 «Հրապարակ». Արսեն Թորոսյանը սենսացիոն ցուցմունք է տալու 03/07/2020 09:56 «Ժողովուրդ». «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում 03/07/2020 09:53 «Իրատես». Անհնազանդ պատգամավորների բանակը գնալով մեծանում է 03/07/2020 09:49 «Հրապարակ». Ճգնաժամն ավելի կխորանա 03/07/2020 09:46 «Փաստ». Իշխանությունն առանձնահատուկ «հետաքրքրվածություն» է ցուցաբերում դպրոցների տնօրենների նկատմամբ 03/07/2020 09:44 «Ժողովուրդ». Աղվան Հովսեփյանի մասով քրեական գործը կքննվի ՀՔԾ-ում 03/07/2020 09:40 «Իրատես». Իշխանության անմտության պատճառով Հայաստանը շուտով վերածվելու է դիմակայությունների օջախի 03/07/2020 09:35 «Հրապարակ». Ո՞վ է պատասխանատու գյումրեցի տատիկի դիակի համար 02/07/2020 19:39 Հայաստանն ընտրվել է «Հավասարության սերունդ» ֆորումի շրջանակներում ձևավորված «Տեխնոլոգիաներ և նորարարություն» կոալիցիայի առաջնորդ երկիր 02/07/2020 19:23 Կասեցվել է «ՎՏԲ Հայաստան բանկ»-ի մասնաճյուղի գործունեությունը 02/07/2020 19:15 Բելառուսում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 62 698-ի 02/07/2020 19:07 Կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում կառավարության ու պարետատան միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով է ստեղծվել. ԱԺ նախագահի հայտարարությունը 02/07/2020 19:02 Մյանմայում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 126-ի 02/07/2020 18:52 Շնորհավորում եմ Սահմանադրության մեջ փոփոխությունների վերաբերյալ համառուսական քվեարկությունը հաջող անցկացնելու կապակցությամբ. Փաշինյանը՝ Պուտինին 02/07/2020 18:45 ԱՄՆ-ում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 50.6 հազար նոր դեպք 02/07/2020 18:34 Իրանում մեկնաբանել են Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները 02/07/2020 18:27 Արտակարգ դրության հայտարարումից մինչ օրս հայտնաբերվել է հանրային վայրերում դիմակ կրելու կանոնների խախտման 28 771 դեպք (Տեսանյութ) 02/07/2020 18:18 Նավթի համաշխարհային գները զարգանում են տարբեր ուղղություններով 02/07/2020 18:07 Պոմպեո. ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է անում Սուրբ Սոֆյայի տաճարը պահպանել թանգարանի կարգավիճակով 02/07/2020 17:59 ԱՄՆ աջակցությունն Արցախին օգնել է հաղթահարել ադրբեջանական ագրեսիայի ավերիչ հետևանքները. Նախարարի նամակն՝ ԱՄՆ կոնգրեսականներին 02/07/2020 17:50 Արայիկ Հարությունյանը նոր նշանակում և ազատում է կատարել 02/07/2020 17:47 Ովքեր փորձում են ինձ ներկայացնել որպես պաշտոնից կուրացած և հղփացած մոլորյալի, չեն պատկերացնում՝ ում հետ գործ ունեն. Էդուարդ Աղաջանյան 02/07/2020 17:26 Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան ավելի քան 148 դեպք 02/07/2020 17:19 Արցախի զորամասերում ամեն ինչ համապատասխանեցվել է ստեղծված արտակարգ իրավիճակի պահանջներին 02/07/2020 17:00 Բուհերում բարձրացել են վարձավճարների չափերը. կսահմանվեն ուսանողական ծրագրային վարկերի տրամադրման ավելի բարենպաստ պայմաններ 02/07/2020 16:53 Ոստիկանությունը զգուշացնում է պիկնիկներ չկազմակերպել, հակառակ դեպքում՝ կլինեն իրավական հետևանքներ (Տեսանյութ) 02/07/2020 16:42 Կորոնավիրուսի հետևանքով մահացած գյումրեցի կնոջ կորած դին հայտնաբերվել է 02/07/2020 16:32 Հուլիսի 3-ին կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարսեր համայնքի գազամատակարարումը 02/07/2020 16:27 Կրակոցներ՝ Անդրանիկի փողոցում․ կան ձերբակալվածներ (Տեսանյութ) 02/07/2020 16:16 Բանկային երաշխիքի մեխանիզմն աշխատում է, նախագծերը գնում են առաջ. Նիկոլ Փաշինյան 02/07/2020 16:06 «Մարաթուկ մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել 02/07/2020 15:58 Սպիտակի բժշկական կենտրոնն այսօր միացավ կովիդի դեմ պայքարին․ մինչև օրվա վերջ տասնյակ պացիենտներ կընդունվեն 02/07/2020 15:46 Ակնհայտ երևում է մի պարզ իրողություն՝ զանգվածային գործազրկություն, տնտեսական ոլորտների վախճան․ Արման Աբովյան 02/07/2020 15:27 ԲՀԿ և ԼՀԿ պատգամավորները դիմել են ԱԺ նախագահին՝ կորոնավիրուսի տարածման հետ կապված քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցով 02/07/2020 15:22 Կանցկացվի շախմատի միջազգային օրվան նվիրված համահայկական առցանց մրցաշար

Տվյալ բաժնի վերջին նյութերը