16/10/2019 16:41
Հոկտեմբերի 17-ին որոշ ժամանակով կդադարեցվի Բջնի գյուղի գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 17-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Բջնի գյուղի գազամատակարարումը: Այս մասին հայտնում են ընկերության լրատվական ծառայությունից։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարել 1-04 հեռախոսահամարով: