Երկիր-«Հայկական ժամանակ». Միքայել Մինասյանի  հոդվածը՝ «Հրապարակ»-ում

16/10/2019 09:13

Երկիր-«Հայկական ժամանակ». Միքայել Մինասյանի հոդվածը՝ «Հրապարակ»-ում


Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը հոդված է հրապարակել «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: Դեսպան Մինասյանի հեղինակային հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ՝ առանց կրճատումների:

«Այսօր Հայաստանի առաջին դեմքը մի մարդ է, որը պետությունը կառավարում է առանց որևէ կոնվենցիոնալ սկզբունքի, կանոնի և պատասխանատվության։ Ու գնալով նրա ախորժակը բացվում է, իսկ քաղաքական հավակնությունները մոտենում են բռնապետականին։

Նիկոլ Փաշինյանը երկիրը կառավարում է ճիշտ այնպես, ինչպես ժամանակին ղեկավարել է «Հայկական ժամանակ» օրաթերթը։ Ու խոսքը դասական մամուլի մասին չէ, խոսքը հենց դեղին մամուլի մասին է: Նրա կառավարչական ոճում և սկզբունքներում ոչինչ չի փոխվել։ Պարզապես խմբագրության միկրոմիջավայրը տեղափոխել է ավելի մեծ աշխարհագրությամբ տարածք։ Եվ հիմա բոլորս ապրում ենք «Հայկական ժամանակ» երկրում, որն ունի 24 ժամվա ռիթմ ու հիշողություն։ Ճիշտ այնքան, որքան թերթի մեկ համարից մինչև մյուսը։ Հասարակությունն էլ բաժանվել է 3 մասի` լրագրողների, ընթերցողների և նրանց, ովքեր թերթ չեն կարդում:

Ինչպես թերթի խմբագիր եղած ժամանակ, այնպես էլ հիմա Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում և չի պատրաստվում ո՛չ պատասխանատվություն վերցնել, ո՛չ էլ պատասխանատվություն կիսել։ Նրա գերխնդիրն է՝ պոպուլյար և պոպուլիստական արարքների մատակարարումը (նկատեք՝ ոչ որոշումների)։ Բայց դրաման այստեղ չի վերջանում. խնդիրն այն է, որ 24-ժամյա թերթային տրամաբանությամբ և տրամադրությամբ ապրում են ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլև ՀՀ քաղաքացիների զգալի մասը, ովքեր նույնպես Փաշինյանի հետ միասին չեն կիսում պատասխանատվություն, ապրում են փաշինյանական միֆականացված աշխարհում, առավոտյան կարդում են փաշինյանական բովանդակությունը, կողմնորոշվում՝ ում գովել, ում հայհոյել։ Այդպես մինչև հաջորդ առավոտ։ Եվ այստեղ որևէ կապ չունի, որ նախորդ համարի հերոսը նոր համարում հակահերոս է։ Դա է 24-ժամյա ռիթմի ամբողջ հմայքը։ Դու ամեն ինչ զրոյացնում ես ամեն առավոտ։ Եվ ամեն ինչ ու ամեն ոք ունի 24-ժամյա պիտանիության ժամկետ։ Հաջորդ առավոտյան ժամկետանց կդարձնես կամ կերկարաձգես։ Նայած նպատակահարմարության։

Փաշինյանը շարունակում է երկիրը կառավարել նույն օրակարգով, որտեղ յուրաքանչյուր օրը պետք է բաղկացած լինի մի քանի կարևոր ինֆորմացիոն ժանրերից.

Օրվա բացահայտում. պետք է լինի կոռումպացված որևէ նախկին պաշտոնյայի ձերբակալություն՝ հափշտակված կամ թալանված հնարավորինս տպավորիչ գումարով։ Կարևոր չէ՝ սուտ թե ճիշտ, կարևոր չէ, որ հափշտակության փաստը կամ գումարի չափը կարող է չապացուցվել, որ կալանքը կարող է չհիմնավորվել, կարևոր չէ՝ գումարը վերադարձվում է, թե ոչ, կամ՝ ինչ տարբերակներով ու որտեղ և ում է վերադարձվում։ Պետք է օրվա լրահոսում դա ապահովել և վերջ։

Օրվա սելֆի. ամեն օր մեկի հետ. շաբաթ երեկոյան՝ Սերժ Թանկյանի, կիրակի՝ Քիմ Քարդաշյանի, երկուշաբթի՝ Ալեքսիս Օհանյանի, երեքշաբթի՝ գոնե Տիգրան Մանսուրյանի, եթե ուրիշ հետաքրքիր մարդ չկա։ Բայց սելֆին պարտադիր է, ու կարևոր չէ, թե դրանից առաջ կամ հետո ինչ են խոսել, որքանով օգտակար էր երկրի ղեկավարի ծախսած ժամանակը, դրանից ինչ օգուտ երկրին։ Դրանք լրիվ ավելորդ ու անտեղի հարցեր են։

Օրվա փառատոն. լրահոսը պետք է չդադարի հավաքների պակասից՝ օղու փառատոն, ընկույզի, կոշիկի, գինու, կենացի, ղավուրմայի, լավաշի, դրոնների, հարդ-դրայվերի և այլն։ Կարևոր է, որ մարդիկ հավատան՝ երկրում շարժ կա։ Ու չպետք է խորանալ, թե արդյոք այդ փառատոներից հետո որևէ պայմանագիր կնքվո՞ւմ է, արդյո՞ք դրանից հետո արտահանման նոր հեռանկարներ են բացվում, նոր ներդրողներ են գալիս, նոր աշխատատեղեր են բացվում։ Դրանք լրիվ ավելորդ ու անտեղի հարցեր են։

Օրվա հերոս. այստեղ կա նրբություն։ «Հայկական ժամանակ» երկրում հերոսները մշտապես նույնն են` վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իր տիկինը: Բայց մշտական հերոսները պիտի ամեն օր «փոքր հերոսներ օծեն», որ անընդհատ ընդգծվի իրենց վեհությունը: Ու հրաշալի, պարզ ու աշխատասեր մարդիկ` մանր ձեռներեցներ, համեստ ագարակատերեր և ստարտափերներ, ակամա դառնում են օրվա «օծված» հերոսներ, որպեսզի վկայեն գերագույն հերոսների անմահությունը: Նրանք կարող են այդ կարգավիճակից օգտվել 24 ժամ։

Օրվա թիվ. պետք է միշտ խոսել աճի մասին։ 10 տոկոսով աճել է զբոսաշրջության լեռնատիեզերական ենթաճյուղը։ Ու կարևոր չէ, որ ընտրվում են երկու տարբեր ժամանակահատվածներ, սխալ մեթոդաբանություն կամ համատեքստից լրիվ հանված ցուցանիշներ։ Կարևորը դրական ու տպավորիչ թիվն է, որպեսզի «Երկիր-ՀԺ»-ի քաղաքացիները հպարտությամբ միմյանց հետ կիսվեն առցանց հղումներով։

Օրվա խոչընդոտ. միշտ պետք է հակահերոս կամ հակաերևույթ, որը խանգարում է առաջընթացին։ «Մինչև չլինի նոր խորհրդարան, ներդրումներ չեն լինի»։ Եվ այդ տրամաբանությամբ՝ մինչև չլինեն նոր մարզպետներ, մինչև դատական համակարգը չփոխվի, մինչև Հրայր Թովմասյանը հրաժարական չտա։ Շուտով էլ` մինչև Ռուսաստանը չունենա նոր նախագահ: «Երկիր-ՀԺ»-ում արգելվում է տրամաբանություն փնտրել լավ ապրելու և վերը թվարկված երևույթների միջև։ Դա կարևոր չէ։ Կարևորը 24-ժամյա խոչընդոտի իդենտիֆիկացումն ու հրապարակայնացումն են։

Ու հենց այս տրամաբանությամբ և 24-ժամյա շղթայով Նիկոլ Փաշինյանն այսօր ղեկավարում է երկիրը` առանց որևէ ռացիոնալության և հետևողականության։ Որովհետև, երբ նրան հիշեցնում են իր նախորդ օրվա, ամսվա կամ տարվա ասածն ու արածը, նա անկեղծ չի հասկանում, թե ինչու։ Չէ՞ որ նոր օր է սկսվել։ Երկիր «Հայկական ժամանակ»-ի նոր «համարն» է արդեն։

Հիմա մենք Ռուսաստանին ինչպե՞ս ենք վերաբերվում։ Օրը գիտի։ Պուտինին սրտատրոփ սպասում ենք, հետո վիրավորում՝ չդիմավորելով, հետո՝ կատաղում Ռուսաստանի դեսպանատան հանդիպման պատճառով, բայց օրն ավարտում ենք օդակայանում ջերմագին գրկախառնությամբ։ Բովանդակությո՞ւն` զրո: Եվ հաջորդ օրվա հարցը՝ հիմա մենք լա՞վ ենք Ռուսաստանի հետ, թե՞ վատ։ Արդեն կարևոր չէ։ Սկսվել է նոր օր։ Եկել է նոր հյուր։

Երկիր-«Հայկական ժամանակի» ամենամեծ դրաման այն է, որ պետությունն իրականում չունի ոչ միայն ռազմավարություն, այլև նպատակ։ Մի բան է կոնստանտ. Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել «ՀԺ»-ի խմբագիր, հիմա՝ «Երկիր-ՀԺ»-ի վարչապետ։ Իսկ հետո ի՞նչ է լինելու երկրի հետ հարցին չկա պատասխան։

Ի դեպ, հետաքրքրական է, որ երբ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում որևէ հարց լուծել 24-ժամյա ցիկլի մեջ, ուրեմն դա իրեն հետաքրքիր չէ։ Նաև՝ «ընթերցողին»:

Ամուլսարի հարցում նա մի քանի անգամ փոխել է դիրքորոշումը։ Մի քանի անգամ։ Ու էլի՝ 24-ժամյա տրամաբանությամբ, տարբեր օրեր տարբեր բաներ է ասել՝ ըստ սոցիալական ցանցերի ընթացիկ արձագանքի: Ու մի հարցրեք՝ այսքանից հետո ի՞նչ եղավ Ամուլսարը։ Ոչինչ։ Եթե «Երկիր-ՀԺ»-ի լրահոսում չկա, ուրեմն այդպիսի խնդիր գոյություն չունի։ Մինչև չհայտնվի 24-ժամյա հաջորդ նոր ցիկլի մեջ։ Այդ ժամանակ կհրապարակվի նոր որոշում, կնշանակվի նոր մեղավոր, և կհայտարարվի նոր թիրախ՝ ըստ օրվա նպատակահարմարության։

Նիկոլ Փաշինյանը փորձեց 24-ժամյա ցիկլով լուծել Արցախի խնդիրը՝ մի քանի անգամ կրկնելով Արցախը բանակցությունների սեղանին վերադարձնելու պահանջը։ Եվ մի հարցրեք՝ hիմա Դուք պնդո՞ւմ եք Ստեփանակերտի մասնակցությունը, թե՞ ոչ։ Չէ՞ որ դա մեկ տարի առաջվա հայտարարություն էր։ Ի՞նչ կարևոր է՝ ինչ էր պնդում։ Կարևոր է, թե հիմա ինչ է ասում։ Ու եթե կա հակասություն, ուրեմն դուք եք սխալ հասկացել։

Կամ կարող է պնդել՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Լավ վերնագիր, լավ արձագանք, հանրահավաքի լավ կոչ։ Ի՞նչ կարևոր են հետևանքները։ Եթե ստիպված եղավ՝ վերջին էջում հերքում կտա։

Սա միայն Նիկոլ Փաշինյանի կառուցած երկիրը չէ։ Այսպիսի երկիր ունենալու համաձայնություն է պարտադրվել մարդկանց, որոնց էմոցիաները խաղարկելով ու նաև ուժով հրամցվել է 24-ժամյա ցիկլը։ Ու չի կարելի հարց տալ, թե ինչպես «հաց բերողին» կալանավորած, «Սասնա ծռերի» մեղավորությունն ապացուցած և ժամանակին կոռումպացվածի համարում ունեցող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ամենալավ դատախազն է։ Այս համարում այդպես է։ Գուցե առաջիկա շաբաթվա համար՝ նույնպես։

Երկիր-«Հայկական ժամանակում» չկա օրենք. կան գլխավոր խմբագիր-վարչապետի քաղաքական գիծ և օրվա որոշումներ։ Եթե կա օրենք, որ խանգարում է, պետք է փոխել։ Չպետք է լինի իրավական տրամաբանություն։ Համարո՞ւմ են, որ Մհեր Եղիազարյանը պիտի նստի` անգամ եթե մահանում է, ուրեմն մնացած ամեն ինչ կարևոր չէ։ Համարո՞ւմ է, որ Հրայր Թովմասյանը պետք է հեռանա, ուրեմն բոլոր սանիկները պետք է ձերբակալվեն: Համարո՞ւմ է, որ այսինչ որոշումը պետք է կայացնի դատարանը, ուրեմն հակառակ վճիռ կայացրած դատավորի վրա պիտի քրեական գործ բացվի:

Այս իշխանության մասին պետք է հիշել մեկ հիմնարար ճշմարտություն. Նիկոլ Փաշինյանը չունի անցյալ կամ ապագա։ Նա ապրում է միայն ներկայով։ Նրան հետաքրքիր չէ, թե ինքն ինչ է ասել, ու չի մտահոգվում, թե ինչ է լինելու։ Կարևոր է, թե այսօր ինչ է կատարվում։

Երկիր-«Հայկական ժամանակում» բոլոր պաշտոնյաները լրագրող են` դատախազը, նախարարը, մարզպետը։ Չէ՞ որ ամենահաջող նախարար է համարվում ամենաշատ լուսաբանում և ցանցային ուշադրություն ունեցողը։ Կառավարություն գոյություն չունի։ Այն սովորական խմբագրություն է, որը պետք է ապահովի մեկ մարդու ամբիցիաները, օրվա ծրագիրը և, իհարկե, երկրպագումը։

Այս ընթացքում սահուն ամրապնդվում է անհատի պաշտամունքը, երբ տպագրվում է ղեկավարի գիրքը, հետո այն բեմադրվում է, հետո նրա ձեռագրով բանաստեղծությունը դառնում է պաստառ, դրվում են արձաններ, թողարկվում գլխարկներ, ժամացույցներ, կոմիքսներ, օղիներ, իսկ ցանցային համայնքներում՝ օրհնվում են արգանդներ, երկրպագվում են սեռական օրգաններ։

Եվ ինչպես բոլոր դիկտատուրաների դեպքում է լինում, այն ստեղծվում է նոր աստծո շուրջ։ Այդ պատճառով բոլոր հին կրոնները վերացվում են։ Եվ հենց այդ հարցում է առաջին իսկ օրվանից խանգարում Հայ առաքելական եկեղեցին, իսկ շատ շուտով կխանգարեն նաև մնացած բոլորի հավատավորները։ Դրա պատճառով է, որ եկեղեցու դեմ հարձակումները չեն դադարում։ Եվ չեն դադարի երբեք, քանի դեռ կա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։

Չկա դիկտատուրա, որը հիմքում չունի բանվորա-գյուղացիական շերտի և մտավորականության աջակցությունը։ Այսօր մեր մտավորականությունը ծափահարում է Նիկոլ Փաշինյանին, որովհետև մեծ մասը վախենում է նրանից, մի մասն էլ հավատում է նրան, և փոքր մասն է, որ բացահայտ հակառակվում է։ Արդյունքում՝ արևմտամետ առաջադեմները, բանվորա-գյուղացիները և մտավորականությունը ստեղծել են արևելյան ավանդույթներով և արևմտյան դիզայնով նոր փաշա։

Մեր նոր փաշան, ի դեպ, դասական դիկտատոր է, որը երբեք չի վախեցել արյունից։ Ինչպես մարտի 1-ին հրահրեց արյուն, այնպես էլ Իջևանում հատուկջոկատայիններին մարդկանց իրենց տներում ջարդելու հրաման տվեց։ Նիկոլ Փաշինյանն առանձնակի դաժանությամբ արձագանքեց Իջևանին, որ բոլորին ցույց տա իր ուժը։

Այս ամենը չափազանց օրինաչափ է։ Ե՛վ զարգացումներն են օրինաչափ, ե՛ւ սպասվող հետևանքները։ Արդեն այսօր Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ իր ամենամեծ թշնամին ո՛չ ՀՀԿ-ն է, ո՛չ Քոչարյանը, ո՛չ էլ որևէ երկիր կամ առանձին սուբյեկտ։ Իր ամենամեծ թշնամին իրականությունն է։ Երբ «Երկիր-ՀԺ»-ն խաչվում է իրականության հետ, սկսվում է ճգնաժամ. բացվում են մարդկանց աչքերը:

Ու կտեսնեն մարդիկ, որ այս իշխանության օրոք ոչինչ չի կատարվել, ոչինչ չի փոխվել, ոչ մի կարևոր խնդրի վերաբերյալ որոշում չի կայացվել։ Երկիրը 24-ժամյա կործանարար ցիկլով վատնել է ռեսուրսներ, վտանգել իր ֆիզիկական գոյությունը և լրջագույն խնդիրներ ստեղծել առաջիկա ոչ թե ամիսների, այլ տասնամյակների համար։

Ու կկանգնեն բոլորը: Որովհետև մարդիկ դառնում են քաղաքացի, ազգը՝ պետություն, երբ պայքարում են իրենց ներսում ձևավորվող դիկտատուրայի դեմ։ Երբ հասկանում են, որ դիկտատուրան, նույնիսկ ամենալավը, չի կարող զարգացման, բարեկեցության և անվտանգության երաշխիք դառնալ, երբ հասկանում են, որ պոպուլիստը, որքան էլ համոզիչ թվա, միևնույն է, խոսքից գործի երբեք չի անցնելու, և բացի լայքերից ու սելֆիներից, ուրիշ ոչնչի ընդունակ չէ։ Ընդունակ է համաշխարհային առաջնորդներին նսեմացնել՝ հանուն մեկ միջազգային սելֆիի, ընդ որում՝ առանց իրեն այդ մեկ ինքնանկարի որևէ հետևանքի մասին հաշիվ տալու։

Երբ հետևանքները կամաց-կամաց իրենց զգացնել տան, երբ մարդիկ տեսնեն պոպուլիզմի դիկտատուրան, այդժամ էլ կդառնան քաղաքացի ու կպայքարեն ժողովրդավարության համար։ Իսկ մինչ այդ՝ ամեն օր, առավոտյան 9-ին մեզ վիճակված է ապրել Երկիր-«Հայկական ժամանակում», որտեղ գլխավոր խմբագիր-վարչապետը, ըստ օրվա դեղին օրակարգի, պետք է որոշի՝ ում է ձերբակալում, ում է խայտառակ անում, ինչով է հպարտանալու և ում հետ է սելֆի անելու»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:32 Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն (Տեսանյութ) Այսօր, 13:24 Իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա էական ձեռքբերում է նաև ՀՀ-ի համար․ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 13:15 Մարզպետի վերադառնալուց հետո, Կիրանցում վիճակը կրկին լարվեց Այսօր, 12:59 Առանձին թեմա է Մհեր Գրիգորյանը, որն իր վրա վերցրեց պատմական ստորագրությունը, հարցեր կան ուղղված նրան․ Վահե Հովհաննիսյան Այսօր, 12:49 Ասում էր ճանապարհը բացեք, շարունակում են ժողովրդին խաբելով՝ ամեն ինչ առաջ տանել․ Կիրանցի բնակիչը՝ մարզպետի հետ փակ զրույցի մասին Այսօր, 12:43 Պետության ներսում չի կարող ոստիկանը խուլիգանից միայն համազգեստով տարբերվել․ Փաստաբան Այսօր, 12:40 Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 12:25 Ճանապարհը փակած բնակիչների մի մասը մարզպետի հետ գնաց փակ հանդիպման Այսօր, 12:19 Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:15 Դարձի ́ր ջահակիր․ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ՝ կանցկացվի ավանդական Ջահերով երթը Այսօր, 11:56 Տավուշի մարզպետը Կիրանցի ճանապարհը փակած բնակիչներին առաջարկեց զրուցել առանց լրագրողների Այսօր, 11:47 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը Այսօր, 11:37 Խոստանում եմ իրենց գրառումների մասին հիշեցնել հողերը հաճույքով հանձնող այն ՔՊ-ականներին, ում ՀՀ-ի որևէ անկյունում մի օր կթալանեն երկիր ներթափանցող թուրքերը․ Զաքարյան Այսօր, 11:29 Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, դպրոցը, հարևանիս ու իմ տները․ Տավուշցի Այսօր, 11:14 ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է․ Շարմազանով Այսօր, 11:04 Հանգիստ ու հանդարտ միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվար ժամանակները. Հակոբ Արշակյան Այսօր, 10:56 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Այսօր, 10:49 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնելու Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (Տեսանյութ) Այսօր, 10:46 Արմավիրում որդին դանակի մի քանի հարվածով սպանել է հորը Այսօր, 10:41 Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չեն․ ճիշտ ժամանակին և տեղում կիրառելու խնդիր կա․ Աբրահամյան Այսօր, 10:24 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը և կոչ արել հասնել հարաբերությունների ամբողջական կարգավորման Այսօր, 10:12 Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան Այսօր, 10:11 «Փաստ». Անգամ իշխանության սրտի «Freedom House»-ն է ասում, որ կոռուպցիա ոչ միայն կա, այլև դա շատ լուրջ, էական չափեր է ստացել Այսօր, 10:07 «Ժողովուրդ». Տավուշի այս գյուղերի հանձնումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի արդյունք է. Մովսես Հակոբյան Այսօր, 10:04 «Հրապարակ». Արցախցի պատգամավորները լուրջ մտահոգություններ ունեն արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարների հետ կապված Այսօր, 09:46 «Փաստ». Իրավապահ համակարգն արդեն օգտագործվում է ուղիղ հանցագործության նպատակով Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների կողմից վճարովի հիմունքներով այլ աշխատանք կատարելը անհամատեղելի է Այսօր, 09:44 «Հրապարակ». Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ`հերթական անգամ խաբելով նրանց Այսօր, 09:42 «Փաստ». Անվտանգության խորհրդի փակ գաղտնի նիստում քննարկվել է Տավուշի տարածքների հանձնման գործընթացը Այսօր, 09:41 «Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի առանձնատան վրա արձակված կրակոցների գործը մնացել է օդից կախված Այսօր, 09:40 «Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ Անահիտ Մանասյանը երկուշաբթի կգնան ԱԺ Այսօր, 09:38 «Փաստ». Մայիսի 1-ից տրանսպորտից օգտվելիս քաղաքացիները պետք է պարտադիր ունենան 100 դրամանոց Այսօր, 09:32 «Հրապարակ». Փաշինյանը Կոտայքի Զառ գյուղի դպրոցում վայելում էր իր սիրելի Պապ թագավորի մասին բեմականացումը Այսօր, 09:28 «Կարևոր քայլ է»․ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Այսօր, 09:19 Տավուշում գիշերը լարված է եղել․ բնակիչները Բաղանիսի և Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհ են փակել (Տեսանյութ) 19/04/2024 23:39 Տավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա 19/04/2024 23:10 ՔՊ-ն ու նրա սատելիտները, իրար հերթ չտալով, համոզում են, թե թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է»․ Չմոռանաք՝ պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը մեղսակցություն է 19/04/2024 23:00 «Ինձ համար մի քիչ անհասկանալի է էն խոսույթը, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են հայտնվում․ այս հարցը մանիպուլացվում է»․ Արայիկ Հարությունյան 19/04/2024 22:43 Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ Առաքելյան 19/04/2024 22:25 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» 19/04/2024 22:16 Միրզոյան․ «Հիրավի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ» 19/04/2024 22:00 Տոյվո Կլաարը «հուսադրող» է համարում սահմանազատման հանձնաժողովների միջև նոր պայմանավորվածությունը, որով տարածքներ են հանձնվելու ադրբեջանական կողմին 19/04/2024 21:45 Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից 19/04/2024 21:29 Փաշինյանը ներկայացման էր․ «Պապ թագավոր»-ը դիտելուց հետո շնորհակալություն է հայտնել դրական լիցքերի համար 19/04/2024 21:19 «Չե՛ք կարող լռեցնել բոլորիս, շարունակելու ենք ասել ճշմարտությունը, որի համար կալանավորել եք մարդկանց»․ Ակցիա՝ հաջակցություն քաղբանտարկյալների (Տեսանյութ) 19/04/2024 21:04 Սա մեր համազգային ամոթի և նվաստացման դարաշրջանն է, որը բերելու է լրջագույն նոր մարտահրավերներ՝ մեր պետության անվտանգության ու կենսունակության համար 19/04/2024 20:57 «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել»․ Բագրատ Սրբազանը՝ Տավուշից գյուղեր հանձնելու՝ կառավարության համաձայնության մասին 19/04/2024 20:48 Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը 19/04/2024 20:40 ՀՀ կառավարության ղեկավարը իրականացնում է ռազմավարական կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում, Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը 19/04/2024 20:32 «Ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին»․ ՔԿ-ից պնդում են՝ Շենգավիթի բաժնում ոչ ոքի բռնության չեն ենթարկել 19/04/2024 20:20 ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է ադրբեջանական նորանոր հանցագործությունների հավանականությունը, նվազեցնում է մեր հավաքական վերադարձի հնարավորությունները․ Հայտարարություն 19/04/2024 20:09 «Ռուբեն Վարդանյանի և Արցախի մյուս նախկին ղեկավարների ապօրինի կալանավորումը միջազգային արդարադատության համակարգի կոպտագույն խախտում է»․ ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի փոխնախագահ 19/04/2024 19:55 Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին 19/04/2024 19:40 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 19/04/2024 19:17 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 19/04/2024 19:05 Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է՝ «Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղ»․ ՀՀ վարչապետի աշխատակազմը «երկուսուկես» գյուղի մասին էր պնդում 19/04/2024 18:50 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արգելել է Ռուսաստանի «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 19/04/2024 18:35 Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտու․ Վարուժան Գեղամյան 19/04/2024 18:20 Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» 19/04/2024 18:05 Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ 19/04/2024 17:50 ԵՄ փոխդեսպանին են ներկայացվել ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները, քաղբանտարկյալների և քաղհալածյալների գործերը 19/04/2024 17:37 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 19/04/2024 17:27 ՀՀ և Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով․ ԱԳՆ 19/04/2024 17:14 Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանցին ու Ոսկեպարին, բայց լինելու է սահմանազատված պետական սահման, Ադրբեջանը ստանալու է «իրեն պատկանող» երկուսուկես գյուղ․ ՀՀ վարչապետի աշխատակազմ 19/04/2024 17:03 Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել․ «Հրապարակ» 19/04/2024 16:49 Ուշ, թե շուտ՝ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին, ու այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի փաստաբաններ 19/04/2024 16:44 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq 19/04/2024 16:38 Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է 19/04/2024 16:31 Պուտին-Ալիև բանակցություններ տեղի կունենան Մոսկվայում 19/04/2024 16:22 Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ արտագաղթել ցանկացողների 35%-ը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում է ՌԴ-ն. Արցախի ՄԻՊ 19/04/2024 16:18 Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների կողմից ՀՀ-ի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը 19/04/2024 16:06 Փողոցային ճիշտ պայքար և լայն կոնսոլիդացիա ապահովելու պարագայում շատ կարճ ժամանակում հնարավոր է ամեն ինչ տանել իշխանափոխության. Անանյան (Տեսանյութ) 19/04/2024 16:01 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 19/04/2024 15:58 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից 19/04/2024 15:49 ՔԿ-ն հերքում է․ Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները բացարձակ մտացածին են 19/04/2024 15:42 Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին 19/04/2024 15:36 Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 2 ամսով 19/04/2024 15:34 «Ուիգմոր»-ի անձնակազմից որեւէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը 19/04/2024 15:27 Ինչքան էլ տարբեր ազատական հայացքներ կրող մարդիկ լինեն՝ ճղրտած շալվարներով և հետ սանրած մազերով, եվրոպական հայացքներով, դրանից ՀՀ անվտանգությունը չի շահելու. Զաքարյան (Տեսանյութ) 19/04/2024 15:23 Մի՛ շտապեք թաղել հույսը, մի՛ կասկածեք իմ ու մեր հավատքին. սա է ՀՀ-ի և ՌԴ-ի ապագայի երաշխիքը. Զատուլինի պատասխանը՝ Մանուկյանին 19/04/2024 15:16 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 19/04/2024 15:14 Առերևույթ խոշտանգման դեպքով, փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ն արագ արձագանքման այց է կատարել 19/04/2024 15:12 G7-ը Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների հետագա կարգավորման կոչ է անում 19/04/2024 15:07 «Ինձ ճիշտ հասկացեք՝ կոչեր շատ են եղել, բայց ինչ-որ մեկին չեմ ֆիքսել, որ ասի՝ Արարատ Միրզոյանին պետք է սպանել». Միրզոյանի անվտանգության պետը ցուցմունք տվեց 19/04/2024 15:00 «Տնօրենը դպրոցում բիզնեսով է զբաղված, առևտուր է անում. դրա մասին բարձրաձայնել եմ ու դարձել եմ իր աչքի գրողը». ծնողը՝ Զովունիի դպրոցի տնօրենի մասին 19/04/2024 14:57 Նա իր ադեկվատությունը կորցրել է, բայց պետք է ներողություն խնդրի ինձ զրպարտելու համար. Շահվերդյանին սպառնացողը դերասան «Պոնչոն» է 19/04/2024 14:52 Պետությունը դեգրադացիայի մեջ է մտել. Վահե Հովհաննիսյան (Տեսանյութ) 19/04/2024 14:47 Հայաստանն ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով 19/04/2024 14:41 Հայաստանն ամենաշատ օգուտն է ստանում ԵԱՏՄ-ից․ Սերգեյ Լավրով 19/04/2024 14:33 Լավրով. ԵՄ-ի և ԱՄՆ-ի՝ Հայաստանը Ռուսաստանից անջատելու գործողությունները «լկտի» և «անամոթ» են 19/04/2024 14:29 Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրով 19/04/2024 14:23 ԱԺ այցելած Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպել է պատգամավոր Տիգրան Պարսիլյանը 19/04/2024 14:11 Արցախ վերդառնալու շանս կա, բայց ոչ արագ. Բեգլարյան 19/04/2024 14:00 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 19/04/2024 13:48 Ասում էին՝ «տեսնենք պուլսը աշխատում ա՞, եթե աշխատում ա՝ պտի սպանենք, մորթենք». դատարանում ցուցմունք տվեց Արարատ Միրզոյանի անվտանգության աշխատողը 19/04/2024 13:43 Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին 19/04/2024 13:40 Ես միայն աղոթում էի, որ ճակատագրի կրկնություն չլինի, որ եղբորս տղաները մեր պես անհայր չմեծանան (Mediahub.am) 19/04/2024 13:25 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին 19/04/2024 13:13 Միշտ ասում էր՝ ոնց գյուղացի եղել եմ, այդպես էլ կամ. Համո Սահյանի որդին՝ հոր մասին 19/04/2024 13:05 Սյունիքում տղամարդիկ ալկոհոլ են օգտագործել, հետո վիճել, մեկը սպանել է մյուսին, ապա դիակը այրել և թաղել իր այգում

Տվյալ բաժնի վերջին նյութերը