16/10/2019 13:33
Գիտեմ, որ նման բան չկա. ՊԵԿ նախագահն իր տեղակալի՝ խաղադրույքներ կատարելու մասին
Պարոն Մաշադյանին ճանաչում եմ 1988 թվականի սեպտեմբերի 1-ից։ Մենք 30 տարվա ընկերներ ենք, և երբեք չենք զրուցել իր՝ խաղաղդրույք կատարել-չկատարելու թեմայով, որովհետև ես գիտեմ, որ նման բան չկա, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն՝ անդրադառնալով իր տեղակալի՝ խաղադրույքներ կատարելու մասին մամուլի հրապարակումներին։
«Ցանկացած անձ, ցանկացած տեղ խաղադրույք կատարելու իրավուքն ունի։ Եթե դա չի դառնում հիվանդություն և չի վտանգում պաշտոնեական գործունեությունը, ոչ մի անձի չենք կարող արգելել խաղադրույք կատարել», - ասաց նա։
Ինչ վերաբերում է պարգևավճարների թեմային, Դավիթ Անանյանը շեշտեց, որ դրանք ՊԵԿ-ում վճարվել, վճարվում և վճարվելու են։
«ՊԵԿ նախագահն ինքն է հաշվարկում բոլոր աշխատակիցների պարգևավճարները», - ասաց նա։