16/10/2019 13:46
Պղտոր ջրում ձուկ որսալու ժամանակները չեն, ոչ մի բան չի «ջրվել». ՊԵԿ նախագահ
Բացարձակ հերյուրանք է։ Մենք որևէ ժամանակ «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության որևէ բողոք չենք քննել։ Այնտեղ ստուգում ենք իրականացրել, ստուգման արդյունքներով գումարներ են վճարվել, ոչ մի բան չենք զիջել, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
«Պղտոր ջրում ձուկ որսալու ժամանակները չեն։ Ոչ մի բան չի «ջրվել»», - ասաց նա։
Անդրադառնալով շոու բիզնեսի ներկայացուցիչների՝ հարկեր վճարելու թեմային՝ պաշտոնյան նշեց, որ մշակույթի 9 վաստակավոր գործիչների նամակ է ուղարկվել։
«9-ից 5-ը հայտարարագրել են իրենց եկամուտները, 9-ից մեկի հանդեպ քրեական գործ է հարուցվել, մեկի հանդեպ, հավանաբար, քրգործ կհարուցվի, 2-ն արտասահմանում են, գալու են և հայտարարագրեն», - նշեց Դավիթ Անանյանը։