16/10/2019 10:44
«Զոհվեց ծառայողական պարտքը կատարելիս». Ոստիկանությունը հրապարակել է սպանված ոստիկանի նկարը (լուսանկար)
ՀՀ ոստիկանությունը հրապարակել է գիշերը Երևանում սպանված ոստիկանության ծառայողի լուսանկարը։
«Ցավակցում ենք ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված մեր գործընկերոջ ընտանիքի անդամներին ու հարազատներին, կիսում կորստյան խոր վիշտը»,-նշել են Ոստիկանությունից։
Հիշեցնենք՝ գիշերը Երևանում միջադեպի հետևանքով ոստիկան է սպանվել: Եվս մեկը տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանին սպանելու կասկածանքով երկու հոգի բերման է ենթարկվել։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 104-րդ հոդվածի 1-ին մասով: