17/10/2019 11:13
Արտանետումների՝ Ողջի գետը լցվելու դեպքով կարող է քրեական գործ հարուցվել
Կառավարության այսօրավ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Սյունիքում տեղի ունեցած դեպքին, երբ պոչատարի վնասման պատճառով արտանետումները լցվել են Ողջի գետ։
Նա Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց, թե ինչ տեղեկություններ ունի։
Նախարարն էլ ասաց, թե, ըստ ամենայնի, արտանետումները գետն են լցվել պղնձամոլիբդենային գործարանից։
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ ասաց, որ այս պահին այնտեղ քննչական գործողություններ են իրականացվում։
«Դեպքի վայրի զննություն է իրականացվում, զննության արդյունքում ու մասնագետների տվյալների արդյունքում կքննարկվի քրեական գործ հարուցելու հարցը»,-ասաց դատախազը։
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն էլ ասաց, թե նրանք, ում պատճառով դեպքը եղել է, թաքցրել են ու փորձել են արագ կարգավորել խնդիրը։
«Սվարկա են արել, բան են արել, պրծել են էդ հարցը»,-ասաց նախարարը։