17/10/2019 11:31
Չորային կլիմայի պատճառով հրդեհները նորից շատացել են. Ֆելիքս Ցոլակյան
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյաննն ասաց, թե չորային կլիմայի պատճառով հրդեհները նորից շատացել են։
«Երեկ 50 հրդեհ ենք ունեցել Հանրապետությունում, որից 30-ը՝ խոտածածկ տարածքներում ու անտառներին մոտիկ տարածքներ են»,-ասաց նախարարը։
Նա ասաց, թե Իջևանում երեկ հինգ հրդեհ է եղել։
«Իրավիճակը հսկողության տա՞կ է»,-հետաքրքրվեց վարչապետը։
Նախարարն էլ դրական պատասխան տվեց։
Վարչապետնն ասաց, որ հրդեհների առւոմով այս տարին լարված տարի էր։
«Պետք է մեր հաջողությունները, թերացումները վերլուծենք, երբ որ ձյունը կհանգցնի բոլոր հրդեհները, պետք է նախապատրաստվել հաջորդ սեզոնին»,-ասաց վարչապեը։
«Էն ժամանակ էլ սկսվում է բուքը, պետք է բքին պատրաստվենք»,-ասաց Ֆելիքս Ցոլակյանը։