Արմեն Գևորգյան. Բոլոր հնարավոր պատերազմները անսպասելի են սկսվում

18/10/2019 12:50

Արմեն Գևորգյան. Բոլոր հնարավոր պատերազմները անսպասելի են սկսվում


Altprojects.am կայքում հրապարակվել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հոդվածը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. 

Ի՞նչն է որոշիչ լինելու Արցախի հարցով առաջիկա հանգուցալուծման մեջ. ներքի՞ն քաղաքականությունը, թե՞ աշխարհքաղաքականությունը

Շատերը կարող են ասել, որ 1994թ. Ադրբեջանի հետ զինադադար կնքելուց հետո լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման թեման միշտ էլ եղել է մեր ներքին օրակարգում: Եվ նրանք ճիշտ են: Այս թեման որոշակի պարբերականությամբ արդիականացել է, իսկ հետո կրկին անհետացել: Ահա այս պարբերականության ներքո Հայաստանում մեծացել են մարդկանց նոր սերունդներ, որոնց զգալի մասը պատերազմի եւ դրա հետեւանքների մասին տեղյակ է միայն դասագրքերից, լրահոսից եւ տարբեր պատմություններից: Սա սոցցանցերի եւ նոր մեդիայի սերունդն է, որոնք հպարտանում են իրենց համար «վիրտուալ» հաղթանակով արցախյան պատերազմում եւ ապրում են այն պատկերացումով, թե ամբողջ աշխարհը պետք է ճանաչի եւ դատապարտի Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը:

Ես չգիտեմ՝ նկատել են շատերը, թե ոչ, բայց հնարավոր պատերազմի մասին անհամեմատ ավելի հաճախ եւ ինտենսիվ սկսել են խոսել այսպես կոչված հեղափոխությունից հետո: Նույնիսկ ապրիլյան պատերազմից հետո լայնածավալ պատերազմի մասին այսքան շատ խոսելու անհրաժեշտություն չեղավ: Պատճառը կրկին իշխանության տխրահռչակ որակն է, հանրությանը համախմբելու ընդունակության բացակայությունը եւ հակառակորդի հետ երկխոսելու «նոր» ձևերը:

Հարցի փոխզիջումային լուծումներ ներկայիս իշխանությունները հանրությանը կարող էին առաջարկել 2018-ի մայիսին, հունիսին եւ հուլիսին, բայց բաց թողեցին իրենց պատմական հնարավորությունը: Այն ժամանակ հնարավոր էր կլոր սեղանի շուրջ հավաքել Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահներին, երկրի ներկայիս առաջնորդներին, հարգված եւ հեղինակավոր մարդկանց, եւ միջազգային հանրությանը ներկայացնել հայ հանրության համար ընդունելի որոշումը: Սա կլիներ երկրում տեղի ունեցած հասարակական-քաղաքական փոփոխությունների ամենաթանկ ձեռքբերումը:

Արցախի հարցում փոխզիջումային որոշման որոնման հարցով նման պատմական դերակատարում կարող էր ունենալ նոր խորհրդարանը, որը ձեւավորվեց 2018-ի դեկտեմբերին, բայց այն նույնպես արդեն սպառում է իր հասարակական-քաղաքական լեգիտիմությունը: Արդեն այսօր՝ 2019-ի հոկտեմբերին, Արցախի հարցով յուրաքանչյուր փոխզիջումային որոշում իշխանությունների համար ոչ միայն դժվար կլինի անցկացնել, այլ անգամ՝ բարձրաձայնել այդ մասին: Օրինակների համար պետք չէ հեռուն գնալ. հիշենք իշխանությունների պահվածքը Ամուլսարի եւ Ստամբուլյան կոնվենցիայի հարցերում եւ հասարակության արձագանքը դրան: Այսօր Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հանրությանը Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ տարբերակներ առաջարկելու հարցում ավելի դժվարին վիճակում է, քան՝ նախկին «ոչ լեգիտիմ» իշխանությունները: Այն դեռևս անպտուղ է:

Անսպասելի՞ կլինի արդյոք հնարավոր պատերազմը

Շատերը միանգամից կնշեն բուն հարցում առկա որոշ անտրամաբանականությունը. եթե պատերազմի հնարավորության մասին գիտենք, ապա ինչպե՞ս այն կարող է անակնկալ լինել: Որքանով տեղյակ եմ, հիմնական պատմական իրադարձությունները, որոնք կանխորոշված էին Առաջին եւ Երկրորդ աշխարհամարտերի, ինչպես նաեւ՝ 20-21-րդ դարերի որոշ տեղային պատերազմների արդյունքներով, տեղավորվում են հենց այս տրամաբանության մեջ: Սկզբում այն աշխատել է որպես դիվանագիտական եւ միջպետական հարաբերությունների տարր. դու գիտես, կամ, ծայրահեղ դեպքում,

ենթադրում ես, որ քեզ հետ պատերազմելու է քո պոտենցիալ հակառակորդը, բայց դու ելնում ես նրանից, որ նա քեզ չի խաբի, որ դու նրա հետ պայմանավորվել ես եւ այսպես շարունակ: Վերջին տասնամյակներում այսպիսի տրամաբանությունն արդեն տեղեկատվական քաղաքականության եւ ազդեցության տարր է: Կարելի է անդադար խոսել, համոզել, քննարկել, ստեղծել հավանական ռիսկերի չեզոքացման պատրանք, փոխզիջումներ որոնել, բայց ի վերջո գալիս է անխուսափելին՝ պատերազմը:

Այդպես զարգացավ իրավիճակը թուրքական զորքերի՝ Սիրիա ներխուժման շուրջ. բոլորը քննարկում էին այս հեռանկարը, բայց հենց թուրքական զորքերը հայտնվեցին Սիրիայում, բոլորիս համար այն դարձավ ինչ-որ անակնկալ մի իրադարձություն: Անակնկալի տարրը միշտ քաղաքական գործիչներին իրենց սխալներն ու սխալ հաշվարկներն արդարացնելու հնարավորություն է տալիս: Անակնկալի տարրը միշտ հնարավորություն է տալիս՝ մեղքը բարդել հակառակորդի վրա: Անակնկալի տարրը ապագա սերունդների առջեւ պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն է տալիս: Վերջին օրերի լրահոսը՝ մեր տարածաշրջանի իրավիճակի, մասնավորապես՝ Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ, ինձ ստիպում են հարց բարձրաձայնել, որը ես տեղադրեցի վերնագրում:

Վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմ չի ուզում, քանի որ շատ լավ հասկանում է, որ այդպիսի պատերազմն իր իշխանության վերջն է: Իսկ մենք ձեզ հետ պետք է հասկանանք, որ նման պատերազմը բարեկեցիկ եւ բարգավաճող երկրում ապրելու մեր երազանքների վերջն է, դա վերջն է՝ տարածաշրջանում կազմակերպված, մրցունակ եւ անվտանգ երկիր ունենալու մեր ձգտման: Դա վերջն է մեր բոլոր հեռահար երազանքների՝ ո՛չ թե այն պատճառով, որ մենք պարտվելու ենք. ոչ, ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք, այլ միայն այն պատճառով, որ նման հաղթանակն իր հետ կտանի մեր բոլոր ռեսուրսները, եւ առաջին հերթին՝ բազմաթիվ մարդկային կյանքեր, եւ մեզ մի քանի տասնամյակով հետ կշպրտի: Մեր հին ու նոր հաղթանակները կունենան տարբեր պատմական նշանակություններ:

Եթե 90-ականների հաղթանակն անհրաժեշտ էր մեր ինքնահաստատման, անկախության ամրապնդման, մեր մասին աշխարհին ավետելու եւ աշխարհքաղաքական կարգում մեր հատուկ տեղը զբաղեցնելու համար, և ի վերջո՝ դա Արցախում հայի լինել-չլինելու պատերազմ էր, ապա խոսելով առաջիկա հաղթանակների մասին, դժվար թե կարողանանք առաջնորդվել նույն դրդապատճառներով և նպատակներով: Արդյո՞ք ապագա հաղթանակներում կունենանք նույնքան նշանակալի ձեռքբերումներ ինչպես 90-ականներին:

Լինենք ազնիվ. Ադրբեջանի նկատմամբ հաղթանակի այնպիսի համընդհանուր համազգային գիտակցում այսօր չկա, ինչպես իննսունականներին: Այսօր մեր շատ հայրենակիցների, հատկապես՝ Հայաստանում բնակվող, թվում է, թե Արցախի հարցը վերաբերում է բացառապես ղարաբաղցիներին: Եւ խնդրի ընկալման այս մեթոդն ու մտածողության ձեւը աղետալի կերպով լայն թափ են հավաքում, այդ թվում եւ՝ կեղծ լիբերալ, իսկ իրականում՝ հակապետական հասարակական կազմակերպությունների գործողությունների շնորհիվ:

Ժամանակակից սոցիալական լրատվամիջոցների եւ ցանցերի ժամանակաշրջանում անփոփոխ է մնացել միայն մի բան. իրական պատերազմը, ցավոք, սոցիալական ցանցերում չի լինելու, իսկ հայրենասիրությունը պետք է լինելու ապացուցել մարտի դաշտում՝ զոհված եւ վիրավոր հասակակիցների կողքին, խրամատներում, ավերված գյուղերի եւ քաղաքների ավերակներում: Զոհված մերձավորների եւ հարազատների համար իրականում ենք ողբալու: Եւ դա էլ լինելու է իրականությունը, կյանքը, որը շատերի համար կարող է վերաճել ողբերգության՝ աղետի:

Ովքե՞ր են մեր բարեկամներն առաջիկա մարտից առաջ: Սա ամենաառանցքային գործոններից է՝ մեր հավանական ռիսկերը հաշվարկելիս, պատերազմի դեպքում: Այս հարցն ավելի քան արդիական է դարձել հատկապես Թյուրքալեզու երկրների՝ Բաքվում կայացած գագաթնաժողովից եւ Իլհամ Ալիեւի արած հայտարարություններից հետո: Բաքուն ջանադրաբար եւ նպատակասլաց եթե չի ավելացնում իր

հավանական բարեկամ-աջակիցների շարքերը, ապա ծայրահեղ դեպքում բոլոր մեթոդներով ու եղանակներով փորձում է դրանք անփոփոխ պահել: Եթե նախկինում օգտագործվում էին Իսլամական պետությունների կազմակերպության, Արաբական երկրների լիգայի, Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի ամբիոնները, ապա մենք վերջերս ականատես եղանք, թե ինչպես ՄԱԿ-ի ամբիոնից երկու խոշոր մահմեդական երկիր պաշտպանում էին Ադրբեջանի շահերը: Եթե որեւէ մեկը չի հիշում, ապա հիշեցնեմ. խոսքը Թուրքիայի նախագահի եւ Պակիստանի ԱԳ նախարարի մասին է: Մենք պետք է լրջորեն մտածենք այն մասին, թե ինչպիսին են մեր հարաբերությունները մեր ռազմավարական գործընկերների եւ հարեւանների հետ:

Իսկ ովքե՞ր են Նիկոլ Փաշինյանի գեներալները: Գիտեք, պատահական է, թե ոչ, բայց այս հարցն էլ արդիական դարձավ՝ հաշվի առնելով երկրում ընթացող որոշ իրադարձություններ:

Այսօր արխիվում հայտնաբերել եմ 2019թ. հուլիսի 5-ի լուսանկար. նախագահը բարձրագույն զինվորական եւ այլ կոչումներ է շնորհում մի շարք գործիչների: Այսպես, շատ ժամանակ չի անցել այդ կոչումների շնորհումից, բայց արդեն գեներալներից երեքն իրենց պաշտոններում չեն աշխատում: Եթե ինչ-որ մեկը չի հիշում, ապա հիշեցնեմ՝ գեներալ Վանեցյանը, գեներալ Օսիպյանը, գեներալ Հայրապետովը: Տարօրինակ իրավիճակ է. նախկին շատ գեներալների դատում ենք եւ անվանարկում, իսկ նորերին՝ հեռացնում:

Երբ չկա գործընթաց, մնում է հանգուցալուծումը

Ուզու՞մ է պատերազմ Իլհամ Ալիեւը: Կարծում եմ, որ նա եւս չի ցանկանում: Բայց, որպես պարտվող երկրի ղեկավար, միշտ պետք է ձգտի ռեւանշի, եւ նրա համար խնդրի լուծման հիմնական տարբերակը պատերազմն է: Եւ հենց այս իմաստով այս պատերազմը դառնում է սպասելի: Ցանկանում եմ մեր հայրենակիցների ուշադրությունը սեւեռել

առաջին հայացքից ոչ այնքան նկատելի, բայց՝ վճռորոշ գործոնի վրա: 1993-ից Ադրբեջանում իշխում է Ալիեւների ընտանիքը եւ նրանք էլ կրում են Ղարաբաղի հարցով հանգուցալուծումը: Ի վերջո Ադրբեջանի փաստացի պարտության եւ տարածքային կորուստների վավերացումը կայացել է Հեյդար Ալիեւի նախագահության ժամանակ՝ 1994 թվականին: Արդեն 26 տարի այս ընտանիքի անդամներն ամբողջ աշխարհին ներկայացնում են իրենց տեսլականը խնդրի կարգավորման հարցում, ընդ որում՝ մոնոտոն եւ անփոփոխ: Այս ընտանիքի ներկայացուցիչները՝ սկզբում՝ Հեյդար Ալիեւը Քի Վեսթում, իսկ հետո՝ Իլհամ Ալիեւը՝ Կազանում, հրաժարվեցին հիմնախնդրի կարգավորման երկարաժամկետ բանաձեւերի ընդունումից: Այս ընթացքում Հայաստանն ունեցել է երեք նախագահ եւ հիմա՝ վարչապետ Փաշինյանը: Նախագահներից յուրաքանչյուրը բանակցությունները սկսել է իր հաշվարկի սկզբից, կային սպասումներ եւ ցանկություններ, թեեւ գործընթացը շարժվում էր, բայց հանգուցալուծում այդպես էլ չէր լինում: Այժմ արագ կարող է հասունանալ մի իրավիճակ, երբ չկա գործընթաց, եւ մեզ մնում է միայն հանգուցալուծումը:

Ալիեւները կսպասեն պատերազմի սկսման համար ամենահարմար պահին: Նրանք այն չեն սկսում ոչ միայն այն պատճառով, որ ռեսուրսների սղություն ունեն, բանակը պատրաստ չէ եւ այլն, այլ քանի որ նրանց զսպում են հանգամանքները.

- Նոր իշխանություն Հայաստանում, նոր սպասումներ: Սկզբնական սպասումները մեծ են, քանի որ նոր իշխանություններն իրենց աշխարհայացքով Լեւոն Տեր-Պետրոսյանի հիմնադրույթների կողմնակիցներն են: Սկսել պատերազմ այս իշխանության հետ՝ ճիշտ չէր հասկացվի միջազգային հանրության կողմից: Սա նոր հնարավորություն է: Միացվել է Նիկոլ Փաշինյանից փոխզիջումների առումով սպասումների ռեժիմը: Այն ժամանակի հետ վերանում է:

- Հայաստանում առկա ներքաղաքական իրավիճակի տարօրինակությունները. դատական եւ քաղաքական

գործընթացները նախկին քաղաքական եւ զինվորական ղեկավարության դեմ, Հայաստանի եւ Արցախի ղեկավարության միջեւ առկա լարվածությունը, Հայաստանի ոչ միանշանակ հարաբերություններն իր ռազմավարական գործընկերների հետ, առաջին հերթին՝ Ռուսաստանի հետ, իշխանամերձ հասարակական կազմակերպությունների հակապետական գործունեությունը: Այս ամենը կարող է հանգեցնել հակառակորդի թուլացմանը, ուրեմն՝ ինչո՞ւ եւս մի փոքր չսպասել:

- Ադրբեջանի հարեւանները՝ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը կողմերի համար առավելագույն ընդունելի լուծման հնարավորություն են տեսնում: Նրանցից յուրաքանչյուը ելնում է իր աշխարհաքաղաքական շահերից: Այսպես. Ռուսաստանի համար կարեւոր է Ադրբեջանն ընդգրկել իր ինտեգրացիոն գործընթացների եւ տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի մեջ: Ադրբեջանը դեռ չի զրոյացրել ազդեցիկ հարեւանների ազդեցության գործիքները Հայաստանի դեմ օգտագործելու հնարավորությունները: Թուրքիան բավական ակտիվ կերպով ամրապնդում է իր ռազմաքաղաքական հնարավորությունները մեծ տարածաշրջանում՝ հարմարավետ տեղավորվելով Նախիջեւանում, միաժամանակ՝ նոր հենակետ ստեղծելով հնարավոր պատերազմի ժամանակ Արցախի եւ Տավուշի ուղղություններին ավելացնելու նորը:

- Առայժմ Ադրբեջանում չի ստեղծվել այնպիսի ներքաղաքական իրավիճակ, որը հնարավոր լիներ վերացնել միայն պատերազմական գործողությունների օգնությամբ: Ադրբեջանը դեռ իրեն ներկայացնում է որպես ինտենսիվ զարգացող պետություն, որն ընդունում է բազմաթիվ միջազգային միջոցառումներ, տարատեսակ նախաձեռնություններ եւ ծրագրեր: Պատերազմը հաստատ կխանգարեր երկրի նման իմիջի ստեղծմանը եւ պահպանմանը:

Բայց այս հանգամանքները մի ակնթարթում կարող են անհետանալ եւ դադարել խոչընդոտ հանդիսանալ պատերազմական

գործողությունների վերսկսման համար: Եւ այդ մասին մեզ որեւէ մեկը նախապես չի ասի, եւ այդ իմաստով պատերազմը կլինի անակնկալ: Ադրբեջանի տարբերությունը մեզանից կայանում է նրանում, որ նրանք ամենօրյա ռեժիմով պատրաստվում են ապագա պատերազմին, այդ թվում՝ ամրապնդելով պահպանման ներքին մեխանիզմները եւ Ալիեւի անձնական իշխանությունը: Այս մասին են վկայում նաեւ այս երկրի ներսում վերջերս կատարված կադրային փոփոխությունները և մասշտաբային զորավարժությունները: Իսկ մենք Հայաստանում ապրում ենք անցյալի խնդիրներով՝ ամենայն հավանականությամբ ենթադրելով, որ պատերազմ դեռ երկար ժամանակ չի լինի: Շատ անտրամաբանական եւ սխալ մոտեցում:

Կցանկանայի նշել ևս մեկ կարևորագույն հանգամանք՝ Արցախի հարցի շուրջ։ Ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Ադրբեջանի իշխանությունները Թուրքիային ազգայնականների ակտիվ աջակցությամբ ձգտելու են ոչ միայն ռևանշի, այլև՝ տարածաշրջանի քաղաքական քարտեզի գլոբալ փոփոխության։ Մասնավորապես՝ կփորձեն իրականացնել թյուրքալեզու աշխարհի տարբեր հատվածների միավորումը՝ Հայաստանի հաշվին։ Ոմանք ինձ կկշտամբեն, որ մոռացել եմ հիշատակել 2019 թվականի օգոստոսին Ստեփանակերտում հնչած Նիկոլ Փաշինյանի ելույթը: Ոչ, չեմ մոռացել: Իրականում այս հոդվածը հայտնվեց հենց այդ ելույթի, իսկ ավելի կոնկրետ՝ ելույթի այն հատվածի, որում խոսվում էր Արցախի հարցի մասին, եւ դրան հետեւած՝ Ադրբեջանի արձագանքի պատճառով:

Պարզապես ցանկանում եմ խորհուրդ տալ մեր նոր իշխանություններին, որ լինեն առավել ուշադիր. հենց նման ելույթները կարող են էյֆորիկ վիճակ ստեղծել մեր հարեւանների մոտ, ինչն էլ կարող է նոր պատերազմի առիթ դառնալ: Երկրի ղեկավարը, որը փոխզիջում է փնտրում հակառակորդի հետ, պետք է ավելի սառնասիրտ, զուսպ եւ հետեւողական լինի: Հուզական պոռթկման զսպումը, դադար պահելը եւ

իրավիճակի սթափ գնահատականը մեր երկրի համար երաշքխիք են՝ ներքաշված չլինելու առանց հեռանկարի պատերազմի մեջ: Իրենց պահվածքով իշխանությունները չպետք է մոտեցնեն հավանական պատերազմը:

Փոխզիջումների փնտրտուքը եւ ներկայիս առավելությունների պահպանումը ստեղծված իրավիճակում շատ ավելի բարդ են, քան՝ նոր պատերազմի հրահրումը: Միշտ պետք է հիշել եւ ելնել շատ պարզ եւ օբյեկտիվ ճշմարտությունից՝ Արցախի խնդրում ցանկացած հեռանկարային փոխզիջում՝ հավանական կորուստ է հայկական կողմի համար, քանի որ հանրային գիտակցության մեջ մենք կլինենք մի իրավիճակում, երբ զիջում ենք ինչ-որ հարցում կամ ինչ-որ մեկին, իսկ ադրբեջանական կողմը ստանում է ինչ-որ բան: Միջազգային հանրության պատկերացմամբ՝ փոխզիջման արդյունքում մենք կստանանք անհրաժեշտ սկզբնական պայմանները՝ տարածաշրջանային մեծ ծրագրերում ընդգրկվելու համար՝ նոր ներդրումներ, հնարավորություն՝ երկրի տնտեսական իրավիճակը բարելավելու եւ մարկանց կենսամակարդակը բարձրացնելու համար:

Անհրաժեշտ է նաեւ մշտապես հիշել, որ ցանկացած փոխզիջում այսրոպեական որոշում չէ, եւ նրա իրականացումը ծրագիր է, որը տանում է դեպի դժվար եւ երկար ճանապարհ՝ պատմական ժամանակի մեծ հատվածով, որը պետք է կարողանան անցնել բոլոր կողմերն առանց նոր կորուստների եւ լարումների՝ ներքին հասարակական համախմբան հսկա պաշարով եւ համբերատարությամբ:

... հակառակը պատերազմն է

Շատ տարիներ ես անցկացրել եմ մեր պետության ղեկավարների կողքին՝ Արցախի հարցով բանակցությունների անցկացման տարբեր փուլերում՝ անձնական հանդիպումներից մինչեւ բազմակողմ եւ բազմաթիվ

բանակցություններ: Որքա՛ն կարեւոր է հիշել եւ գիտակցել ամբողջ պատասխանատվությունը սեփական խոսքերի եւ արարքների համար նաեւ տանը՝ հարազատ միջավայրում: Ես տեսել եմ, թե ինչպես Ժակ Շիրակի միջնորդությամբ ընթացած երկար եւ հագեցած բանակցություններից հետո գործընթացը մոտ էր հաջողության բանաձեւի ի հայտ գալուն, բայց դրա փոխարեն հայտնվեց քիվեսթյան ծուղակում: Բայց դրանից հետո էլ մասնակիցներն այնքան իմաստուն գտնվեցին, որ ուժ գտան՝ երկխոսությունը եւ բանակցությունները շարունակելու համար: Հակառակը պատերազմն է:

Ես տեսել եմ, թե ինչպես է ղեկավարը պատրաստ բանակցել իր անմիջական հակառակորդի հետ, եւ իր պահվածքով առնվազն հարգանքի արժանացել, ու նաեւ կարողացել ոչ ասել իր մերձավոր դաշնակցին: Սա ահռելի մեծ բարոյա-հոգեբանական ծանրաբեռնվածություն է, որը դժվար է պատկերացնել: Ամեն մեկին չէ դա տրված: Կարող են դիմանալ միայն նրանք, ովքեր գործընթացին մասնակցում են ներքին վստահությամբ, որ իրենք ճիշտ են, ովքեր անկեղծ են առաջին հերթին հենց իրենց հետ, որոնց համար այս գործընթացը ոչ միայն քաղաքականության եւ իշխանության հարց չէ, այլ՝ անձնական պատվի եւ արժանապատվության:

Ստեղծված իրակավիճակում չեմ տեսնում իրական նախադրյալներ գործող իշխանությունների համար՝ Արցախի հարցում փոխզիջումային լուծումների գտնելու հարցում։ Կարծում եմ, որ այդ տարբերակը հայկական ներկա սերունդների ուժերից վեր առաքելություն է, որոնք սկսում են ապրել ատելության և վրեժի զգացումներով, բաժանարար գծեր կառուցում են ոչ թե ճակատում, այլ ներսում՝ միմյանց միջև։ Հիմա շատ կարևոր է, որ ներկա իշխանությունները և ներկա հասարակությունը հաջորդներին չփոխանցի մի վիճակ, երբ նրանք ստիպված կլինեն գնալ «պարտադրված խաղաղության»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 00:56 Բասկետբոլի աստղ Կոբի Բրայանտը դարձել է օդային աղետի զոհ Այսօր, 00:51 ՍԴ նախագահի դստերը թիրախավորած ավագանու հարցը կքննվի վերահսկող հանձնաժողովում. ՔՊ-ն դատապարտում է ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը Այսօր, 00:42 Հրայր Թովմասյանի դստերը թիրախավորած ավագանին հայհոյանքների պատճառով ապաակտիվացրեց Facebook-ի իր էջը Այսօր, 00:28 Մենք գլորվում ենք անդունդն անասելի արագությամբ. առավել արագ, քան դրա մասին կարող էին երազել մեր թշնամիները. Հայկ Մարտիրոսյան Այսօր, 00:20 ՔՊ-ում որոշել են Հենրիկ Հարթենյանին հեռացնել և Երևանի ավագանուց, և կուսակցությունից. Politik.am 26/01/2020 23:52 Չնայած «առաջընթացին», Հայաստանը գտնվում քյարթու կոռուպցիոն երկրների շարքում. Հրանտ Բագրատյան 26/01/2020 23:41 «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան». «Իմ քայլը» խմբակցության անդամը անցել է ատելության հրահրման և բարոյականի սահմանը. Խաժակյան 26/01/2020 19:38 Զբաղվում ենք տնտեսական հեղափոխությանը նոր տեմպ հաղորդելով. Նիկոլ Փաշինյան 26/01/2020 19:33 Տեսանյութ այն մասին, թե ինչպես է ՍԴ նախագահն իր գրիչը տալիս Նիկոլ Փաշինյանին 26/01/2020 18:54 Իշխող կուսակցությունը պետք է քննարկի վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը. Արթուր Վանեցյան 26/01/2020 18:04 ՍԴ նախագահը խնդրել է մեզ պատրաստել հայցադիմումը ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. Մակինյան 26/01/2020 16:38 Նիկոլ Փաշինյանը հրապարակեց խոստացված փաստը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ 25/01/2020 23:43 Հուզական, ագրեսիվ առաջնորդությունը վտանգներ է պարունակում և կարող է հանգեցնել խիստ անցանկալի հետևանքների. Վանեցյան 25/01/2020 18:36 Փաշինյանը սուպերվարչապետական բարձունքներից տեղը չի բերում, որ հասցրել է հոգեպես կապվել ՀՀԿ-ի հետ. Մարուքյան 25/01/2020 17:54 «Սուտն ու կեղծիքն անընդունելի են». Հրայր Թովմասյանը 20 օր ժամանակ է տվել Նիկոլ Փաշինյանին 25/01/2020 16:29 Ոմանք, որ 1996թ.-ին ընտրակեղծարարների թիմից էին, հեղափոխությունից հետո պաշտոնի են. Քաղաքական վերլուծաբանը պատասխանել է Փաշինյանին 25/01/2020 15:58 Այսօր էլ կոչ եմ անում բացել Ամուլսարի հանք տանող ճանապարհը. Փաշինյան 25/01/2020 15:50 Իսրայելում 19 պաղեստինցի է տուժել զինվորականների հետ բախումների հետևանքով 25/01/2020 15:39 Մարդիկ Ազգային ժողովում իրենց թույլ տվեցին հայհոյախառն բառապաշար, այդ մարդկանցով պետք է զբաղվել. Փաշինյան 25/01/2020 15:34 Ֆրանսիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման երրորդ դեպքը 25/01/2020 15:25 Արցախի ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր ճակատագիրը որոշել է դեռևս 1991թ. Արցախի ԱԺ նախագահը պատասխանում է Փաշինյանին 25/01/2020 15:08 Արցախի նախկին վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին 25/01/2020 14:57 Այս շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց. ՊԲ 25/01/2020 14:44 Գնացեք նկարեք, ասեք՝ «ճառելու փոխարեն ձեր դարպասը ներկեք». Փաշինյանը հիշեց՝ Իջևանի իրենց դարպասը ներկած չէ 25/01/2020 14:36 Փաշինյանը 100 տոկոսով համաձայն է Աճեմօղլուի հետ՝ կոռուպցիայի դեմ պայքարը չպետք է վերածել քաղաքական մրցակիցներին հետապնդելու միջոցի 25/01/2020 14:35 Փաշինյան. Տարածաշրջանում խաղաղության և կայունության պատասխանատվությունն անձնապես կրում են Արցախի, Ադրբեջանի նախագահները և ՀՀ վարչապետը 25/01/2020 14:30 Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը չի հաճախում աշխատանքի և աշխատավարձ է ստանում 25/01/2020 14:21 Ճանաչվել եմ տուժող. Փաշինյանը փակագծեր բացեց ՀՔԾ այցելության վերաբերյալ 25/01/2020 14:16 Մեզ հանդգնում է մեղադրել մի մարդ, ով հպարտանում է իր թեզով, որ ԼՂ խնդրի կարգավորումը պետք է ընդունելի լինի Ադրբեջանի ժողովրդի համար. Աշոտյան 25/01/2020 14:13 Փաշինյանը պարզաբանեց իր ու Սերժ Սարգսյանի «կոստյումների» տարբերությունը 25/01/2020 14:06 Կիսանախագահական կառավարման համակարգն անպատասխանատու համակարգ է. վարչապետ 25/01/2020 14:04 Ինչ պետք է՝ այն էլ անելու ենք. վարչապետը՝ ՍԴ-ի մասին 25/01/2020 14:00 Ինչ են խոսել Հրայր Թովմասյանն ու Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի մայիսից հետո 25/01/2020 13:55 ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի ժ/պ-ներ նշանակելով ասել եմ՝ չեմ գնալու այլ թեկնածուներ փնտրելու. Փաշինյան 25/01/2020 13:49 Ո՞րն է Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը Ղարաբաղի հարցում՝ ըստ Նիկոլ Փաշինյանի 25/01/2020 13:44 Կարող ա մի մարդ ստացել է բնակարան, կազինոյում խաղացել-պատվել ա, ինչո՞ւ պետք ա մենք իրան բնակարան տանք. Փաշինյանը՝ Գյումրիի տնակների խնդրի մասին 25/01/2020 13:32 Մենակ չասեք՝ տվեք անուններ. Նիկոլ Փաշինյանը՝ պետական հեղաշրջման փորձ անողների մասին 25/01/2020 13:20 Օդի ջերմաստիճանը հունվարի 26-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով 25/01/2020 13:03 «Օլիգարխ» և «օլիգարխիա» նշանակում ա քչերի իշխանություն, ՀՀ-ում քչերի իշխանություն այլևս չկա. Նիկոլ Փաշինյան 25/01/2020 12:59 ՀՔԾ-ից սելֆին որ արվել ա, հաճույքի համար չի արվել. ստեղ թատրոնը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան 25/01/2020 12:54 Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի (Տեսանյութ) 25/01/2020 12:48 Փաշինյանի ամանորյա ուղերձի ուղիղ եթերն ու Լոս Անջելեսի 20 հազարանոց հանրահավաքը՝ նոր Հայաստանի մասին 100 փաստում 25/01/2020 12:47 Բալային համակարգը միտված է ՀՀ քաղաքացիների սոցիալական բեռի թեթևացմանը. Փաշինյան 25/01/2020 12:42 Էնպես արձագանքեցին Ամանորը հրապարակում նշելու կոչիս, որ կարծեցի՝ իրենց 70 տոկոսը թիֆլիսահայ է, հայրական օջախները Թիֆլիսում են գտնվում. Փաշինյան 25/01/2020 12:32 ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերը Փաշինյանը ներառել է նոր Հայաստանի մասին 100 փաստի ցանկում 25/01/2020 12:23 ՍԴ նախագահից օր առաջ ազատվելու քաղաքական որոշումը չի կարող անտեսվել մեր և միջազգային հանրության կողմից. «Այլընտրանքային նախագծեր խումբ» 25/01/2020 12:17 Հաստատվեց. Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է ՀՔԾ 25/01/2020 12:11 2019-ի ընթացքում հաստատվել է 6 դոկտորական և 216 թեկնածուական գիտական աստիճան. Փաշինյանը ներկայացնում է 100 նոր փաստ 25/01/2020 12:04 Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1287-ի 25/01/2020 11:46 ՀՀ կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը. Նիկոլ Փաշինյան 25/01/2020 11:44 Պերուում ուղևորատար ինքնաթիռը վայրէջք է կատարել՝ ռումբի մասին հաղորդման պատճառով 25/01/2020 10:59 Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի 25/01/2020 10:19 «Հրապարակ». Կապանի քաղաքապե՞տը, թե՞ Սյունիքի մարզպետն է դիմավորելու վարչապետին՝ ասուլիս տալու համար 25/01/2020 10:14 «Ժողովուրդ». Կուտոյանը ֆինանսական լուրջ խնդիրներ է ունեցել 25/01/2020 10:11 Փրկարարները վերսկսել են ռուս զբոսաշրջիկների արշավախմբի որոնողական աշխատանքները 25/01/2020 10:08 «168 Ժամ». Նիկոլը սկսեց ընդդիմության կազմավորումը 25/01/2020 10:07 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի այցելության նպատակը եղել է ՀՔԾ քննիչներին «դուխ» տալը 25/01/2020 10:06 «Հրապարակ». Քրեական ենթամշակույթի մասին օրենքը խաթարել է գողականների կյանքը 25/01/2020 10:04 «Ժողովուրդ». Զոհրաբ Մնացականյանը դռնփակ հանդիպում է ունեցել պատգամավորների հետ 25/01/2020 10:02 «Փաստ». Ուսանողների վարձի վերաբերյալ օրենքն ամբողջությամբ ընդունելուց հետո՝ կառավարությունը կհաստատի մասնագիտությունների ցանկը 25/01/2020 09:58 «Հրապարակ». Որևէ խնդիր չպիտի առաջանա Արփինե Հովհաննիսյանին հանձնաժողովի կազմում ընդգրկելու հարցում 25/01/2020 09:55 «Ժողովուրդ». Փաշինյանն ու Տոնոյանը հունվարի 28-ին կլինեն Վարդենիսում 25/01/2020 09:53 «Փաստ». Արմավիրում համայնքապետարանը մտադրություն ունի մրգեր, երշիկեղեն, տավարի և խոզի ոսկրոտ միս, քյուֆթա և գառի միս գնել 24/01/2020 22:59 Փաշինյանը գաղտնի այցելել է ՀՔԾ, «դուխ» տվել քննիչներին, հորդորել կատարել իր հրահանգներն ու ավարտին հասցնել Հրայր Թովմասյանի գործը. Hraparak 24/01/2020 19:13 Մահացել է ԱՀԿ գործադիր տնօրեն, բժիշկ Պիտեր Սալաման 24/01/2020 19:09 Նավթի գներն աճում են 24/01/2020 19:02 Փարիզում Էյֆելյան աշտարակը գործադուլի պատճառով փակվել է այցելության համար 24/01/2020 18:56 Թուրքիայում ձերբակալությունները շարունակվում են 24/01/2020 18:54 ՌԴ քաղաքացիներից բաղկացած արշավախմբի որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը 24/01/2020 18:50 Կցանկանայի՝ Հայաստանի հայերը հստակ տեսնեին, թե ինչ է իրենից ներկայացնում ամերիկյան կյանքը. Նարեկ Ներսիսյանը՝ «Գեներալի երազը» ներկայացման մասին 24/01/2020 18:38 Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը թաքցրել է Boeing-ի վթարի մասին տեղեկությունը 24/01/2020 18:35 Դրոյի փողոցի տներից մեկում դի է հայտնաբերվել 24/01/2020 18:28 Քննություն է տարվում՝ Նորաշեն համայնքում տեղի ունեցած դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ 24/01/2020 18:26 2019թ. ընթացքում Հայաստանում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 8,8%-ով (Տեսանյութ) 24/01/2020 18:19 Մահացել է հայտնի ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռոբերտ Ավագյանը 24/01/2020 18:09 Յարոսլավլում 16 մարդ է տուժել ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով 24/01/2020 18:02 Ներկայացվել են Բագրատաշենի նոր կամրջի նախագծի և շինարարության նախապատրաստման հետ կապված հարցեր 24/01/2020 17:56 Կամո Վարդանյանը նշանակվել է ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի տեղակալ 24/01/2020 17:46 Էրդողանը Մերկելի հետ մտադիր է քննարկել Լիբիայում տիրող իրավիճակը 24/01/2020 17:40 ԵՄ ղեկավարները Brexit-ի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել 24/01/2020 17:38 Վիվա-ՄՏՍ. «+3ԳԲ» ինտերնետ փաթեթ՝ «X», «Y» և «Z» սակագնային պլանների բաժանորդների համար 24/01/2020 17:29 Ցմահ դատապարտյալի գործով դատարանի կողմից դատավարական իրավունքի հիմնարար խախտման հիմքով վերաքննիչ բողոք է ներկայացվել 24/01/2020 17:20 Պուտինն ու Նեթանյահուն քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը 24/01/2020 17:14 Հուբեյ նահանգում կորոնավիրուսի պատճառով 10 քաղաք է փակվել 24/01/2020 17:06 Ֆինանսների նախարարությունը պարգևավճարների համար ավելի քան կես միլիարդ դրամ է հատկացրել 24/01/2020 16:55 Արցախում 2 զինծառայողի վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ 24/01/2020 16:50 Դարոն Աճեմօղլուն կոչ է արել ՀՀ իշխանություններին կոռուպցիայի դեմ պայքարը չվերածել քաղաքական մրցակիցներին հետապնդելու միջոցի 24/01/2020 16:40 Արտակ Քամալյանը կազատվի փոխնախարարի պաշտոնից 24/01/2020 16:30 ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 5.5 տոկոս 24/01/2020 16:27 Հրայր Թովմասյանից ազատվելու իրավական ճանապարհ այլևս չի մնացել, սկսել են հոգեբանական միջոցներ գործադրել. Գևորգ Պետրոսյանը՝ ՍԴ նախագահի բնակարանի խուզարկության մասին 24/01/2020 16:09 Մեզ անհրաժեշտ է նոր ոստիկանություն. Նիկոլ Փաշինյան 24/01/2020 16:02 Համաշխարհային առաջնորդների, քաղաքական գործիչների ընտանիքների դեմ ատելություն ու կեղծիք տարածող YouTube-յան ալիքները Նիկոլ Փաշինյանի աջակիցներին է պատկանում. «Մեդիա պաշտպան» 24/01/2020 15:55 Սորոսը Facebook-ին մեղադրում է նախագահական նախընտրական մրցավազքում Թրամփին օգնելու համար 24/01/2020 15:47 Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանն ազատ կարձակվի 24/01/2020 15:38 Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցից հերքում պահանջելուց հետո փորձել են կոտրել Վանեցյանի փաստաբանի էլեկտրոնային փոստը 24/01/2020 15:35 Ալեն Սիմոնյանը կոպտորեն խախտել է էթիկայի կանոնները՝ ցուցաբերելով անհանդուրժողականություն քաղաքական այլ հայացքներ կրող քաղաքացու նկատմամբ. ԱՀԽ 24/01/2020 15:20 Կատալոնիայի խորհրդարանին 48 ժամ են տվել շրջանի ղեկավարին մանդատից զրկելու համար 24/01/2020 15:08 Հաճույքով կապրեի մի երկրում, որի ղեկավարը լիներ Հրայր Թովմասյանը․ Վազգեն Մանուկյան 24/01/2020 14:59 Ներողություն եմ խնդրում, որ տուն չեմ հրավիրում. ոտքով աշխատանքի շտապող ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ լրագրողներին (Տեսանյութ) 24/01/2020 14:51 Վթարային ջրանջատում` Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում

Տվյալ բաժնի վերջին նյութերը