18/10/2019 14:46
Պրոֆեսիոնալ լինելը մեր երկրում գնալով արժեզրկվում է. Ռուբեն Մելիքյան (Տեսանյութ)
Պրոֆեսիոնալ լինելը մեր երկրում գնալով արժեզրկվում է։ Այս հանգամանքն ամենակարևորներից է, որ պետք է փորձենք ատամներով պահել, «ՀՀ իրավական մարրտահրավերներ» խորագրով քննարկման ժամանակ այսօր ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Պրոֆեսիոնալիզմի մակարդակը հատկապես կորցնում ենք իրավաբնության մեջ՝ ողջամտությունից կիլոմետրերով հեռու մեկնաբանությունների տեսքով։ Մեր երկրում այսօր ծավալված իրավիճակի պատճառներից մեկն այն է, որ պրոֆեսիոնալիզմը պահող ուժն այնքան էլ զորեղ չէր», - ասաց բանախոսը։
Անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ քրեական գործ հարուցելու թեմային՝ Ռուբեն Մելիքյանը նշեց, որ բարոյական հարթությունում Հայաստանի կրած կորուստները հետագայում շատ դժվար է լինելու հետ բերել։