«Հայելու առաջ» հաղորդումը փակելը քաղաքական ճնշման հետևանք է. Սաթիկ Սեյրանյան

19/10/2019 13:17

«Հայելու առաջ» հաղորդումը փակելը քաղաքական ճնշման հետևանք է. Սաթիկ Սեյրանյան


Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը կարծում է, որ «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հայելու առաջ» հաղորդումը, որը վարում էր Անժելա Թովմասյանը, փակվել է քաղաքական ճնշումների հետևանքով։

«Մասնավոր հեռուստաընկերությունը պետք է մեկնաբանի՝ ինչու է գնացել այդ քայլին, որովհետև, ինչքան հասկանում եմ Անժելա Թովմասյանի խոսքից, հայտարարությունից, եղել են ճնշումներ», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Սաթիկ Սեյրանյանը։

«Անհասկանալի է, երբ դա այդ հեռուստաընկերության ամենառեյտինգային հաղորդումն է, որպես գործատու, ընկերությունը պետք է ամեն կերպ պահեր, սա նշանակում է, որ խնդիրը եղել է քաղաքական ու ընկերությունը ստիպված է գնացել այդ քայլին», - ասաց նա։

Սաթիկ Սեյրանյանը նշեց, որ նախկինում էլ է եղել վտանգ, որ կարող է փակվել լրատվամիջոց կամ հաղորդում, բայց, այնուամենայնիվ, խնդիրը հաղթահարվել է։

«Խոսվում է աննախադեպ ազատության մասին, նշվում է, որ մամուլը երբևէ այսքան ազատ չի եղել, բայց ունենում ենք դեպք, երբ հեռուստաընկերությունը ստիպված է լինում քաղաքական ճնշումների ներքո հաղորդաշար փակել։ Այնուամենայնիվ, մենք պետք է հասկանանք, թե ինչպես են մեկնաբանում սա հեռուստաընկերությունից, ի՞նչ խնդիրներ են եղել», - ասաց Ժուռնալիստների միության նախագահը։

Սաթիկ Սեյրանյանը նշեց՝ վստահ է, կգա ժամանակ, երբ ողջ ճշմարտությունը հայտնի կդառնա։

«Հաշվի առնելով, որ հեռուստաընկերության ղեկավարն Ազգային ժողովում ներկայացված է որպես քաղաքական ուժի ղեկավար,  կարծում եմ, որ հերքումներ կտեսնենք, բայց կգա ժամանակ, որ ամբողջ  ճշմարտությունը հայտնի կդառնա։ Կարծում եմ, որ, այո՛, սա քաղաքական ճնշման հետևանք է, որովհետև որևէ հեռուստաընկերության ղեկավար իր ռեյտինգային հաողորդումը չի փակի։ Կարծում եմ՝ դժվարությամբ են գնացել այս քայլին, ուրիշ ձև չեն ունեցել, քան իշխանությունների ցանկությունը կատարելը», - ընդգծեց Ս. Սեյրանյանը։

Aysor.am-ը հաղորդման փակման հետ կապված փորձել է մեկնաբանություն ստանալ նաև «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրեն Սերգեյ Ադումյանից։

«Հիմա հարմար չի տեղս, մեկ ժամից զանգեք», - երեկ մեզ հետ զրույցում ասել էր նա։

Երեկ ու այսօր նույնպես փորձել ենք կապ հաստատել Ադումյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան են մնացել։

Հիշեցնենք՝ Անժելա Թովմասյանը երեկ հայտարարեց «Կենտրոն» հեռուստաընկերությունում իր գործունեությունը դադարեցնելու մասին։

««Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող իմ հեղինակային հաղորդաշարը՝ «Հայելու առաջ»-ը, արդեն մի քանի շաբաթ է եթերում չէ։ Ոչ իմ նախաձեռնությամբ։ Չեմ ուզում մեկնաբանել ու գնահատականներ տալ, թե ինչու է այդպես ստացվել։ Կարծում եմ, որ ամեն ինչ պարզ է», - ասել էր նա։

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Անժելա Թովմասյանի հեղինակային հաղորդումը, որը հաճախ հանդես է գալիս իշխանության քննադատությամբ, փակվում է, ըստ որոշ տեղեկությունների, կառավարության ներկայացուցիչների պահանջով:

Հեղինակ՝ Անի Վարդանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:17 Համազասպ Դանիելյանը պետք է պատասխանի՝ արդյոք ձիուն և շանը վերաբերող իր օրինակները վերաբերում էին ԲՀԿ-ին. Սերգեյ Բագրատյան (Տեսանյութ) Այսօր, 11:14 Իմ անձի հանդեպ որոշակի անվտանգության ռիսկեր եմ տեսնում. Նաիրա Զոհրաբյան Այսօր, 11:10 Այլևս չեմ արձագանքելու այս տեսակ հռետորաբանությանը. չհամարեք ձեզ արհամարհված. Համազասպ Դանիելյանի մորատորիումը՝ ընդդիմությանը Այսօր, 10:57 Ադրբեջանական կողմը բանեցնում է բոլոր ոճրագործներին բնորոշ գործելակերպ՝ զոհերին մեղադրելով ոճրագործության մեջ. Աննա Նաղդալյան Այսօր, 10:51 Կառավարության սպանդանոցային դիլեման. Ավետիք Չալաբյան Այսօր, 10:44 Լրագրողներն այլևս չեն օգտվի կառավարության ճաշարանից Այսօր, 10:39 Սև ծովից ցուրտ մթնոլորտային ճակատ է ներթափանցում հանրապետության տարածք. Գագիկ Սուրենյան Այսօր, 10:26 Անթույլատրելի գործընթացներ՝ Վայք քաղաքի մոտ հանք շահագործելու ուղղությամբ․ ՀԲՃ Այսօր, 10:18 Ինչո՞վ Ձեզ օգնենք, պարոն Միրզոյան, որ կարողանաք խորհրդարանի բնական գործունեությունն ապահովեք. Էդմոն Մարուքյան Այսօր, 10:13 «Հրապարակ». Ալեն Սիմոնյանի և Ռուստամ Բաքոյանի հրապարակային պահվածքի հարցով կստեղծվի՞ էթիկայի հանձնաժողով Այսօր, 10:11 «168 Ժամ». Պոպուլիզմը հաղթեց Նիկոլ Փաշինյանին Այսօր, 10:05 «Ժողովուրդ». Հանցագործների ձեռքերը սկսել են հասնել դատարաններին Այսօր, 10:02 «Հրապարակ». Կադրեր՝ «ի հեճուկս» Արսեն Թորոսյանի Այսօր, 10:00 «Փաստ». Վարչապետը Դավոս չի մեկնել. համապատասխան մակարդակի հանդիպումների շարք չեն կարողացել նախապատրաստել Այսօր, 09:58 «Հրապարակ». Ե՞րբ է տեղի ունենալու Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան պաշտոնական հանդիպումը Այսօր, 09:54 «Ժողովուրդ». Իշխանությունները որոշել են լրագրողների տեղափոխման, կեցության հարցերը չվերցնել իրենց վրա Այսօր, 09:50 «Փաստ». Կառավարությունում բավականին ուշ ժամի հանդիպում է տեղի ունեցել Այսօր, 09:46 «Հրապարակ». Ապրիլյան քննիչ հանձնաժողով կհրավիրվի Սեյրան Օհանյանիը Այսօր, 09:41 «Ժողովուրդ». Փակ նիստ կանեն, որպեսզի քննարկեն իրենց անելիքները Այսօր, 09:35 «Հրապարակ». ԲՀԿ-«Իմ քայլը» մարտերը դադարեցվել են «վերևից» Այսօր, 07:10 Տավուշում պայթյուն չի որոտացել, ինքնաթիռ չի կործանվել, այլ ռուսական ավիաբազայի ուղղաթիռները կատարել են վարժանքներ Այսօր, 07:00 Որպես գյուղի տղա, «փարիզներում ծնված-մեծացած» ու էսօր կառավարական դաչաներում ապրող Փաշինյանին հուշեմ, որ կաթը գյուղացու տանը սրբություն է. Ֆարմանյան Այսօր, 06:53 Շատ-շատերդ եք հետս խմել, այդ թվում՝ Նիկոլը, և ոչ միայն սուրճ. Աշոտյան 22/01/2020 19:46 «Բավարիան» վարձակալել է «Ռեալի» պաշտպան Օդրիոսոլային 22/01/2020 19:37 Ի՞նչ է հանձնարարել Փաշինյանը ոստիկանությանը՝ Կուտոյանի մահվան մասին տեղեկանալուց հետո 22/01/2020 19:31 Կառլոս Գոնը կանխատեսել է, որ «Nissan»-ը կսնանկանա 22/01/2020 19:25 ՀՀ փոխվարչապետը լրջանալու կարիք ունի (Լուսանկարներ) 22/01/2020 19:15 Փաշինյանը հեռու է պետական մտածողությունից և արժանի չէ զբաղեցնելու պետության գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը. Շարմազանով 22/01/2020 18:53 Տրիպոլիի օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է՝ հրթիռակոծության պատճառով 22/01/2020 18:34 Շատ բծախնդիր ենք եղել և լինելու «Գազպրոմի» ծախսերի նկատմամբ. փոխվարչապետ 22/01/2020 18:32 Անցած մեկ օրում Սիրիա է վերադարձել մոտ 1400 փախստական 22/01/2020 18:23 Լրատվամիջոցի հարցին ի պատասխան ցավակցություն եմ հայտնել Կուտոյանի սգակիր ընտանիքին, ուրիշ ի՞նչ պետք է աներ կառավարությունը. Նիկոլ Փաշինյան 22/01/2020 18:09 Մենք էսօր լրիվ օրինական ճանապարհով միլիարդներ ենք մսխում. Նիկոլ Փաշինյան 22/01/2020 18:01 ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հանդիպել է սահմանադրական իրավունքի ամերիկացի հանրահայտ մասնագետի հետ 22/01/2020 17:48 Միանշանակ պետք է անցնենք սպանդանոցային համակարգին, այս հարցն այլընտրանք չունի. Նիկոլ Փաշինյան 22/01/2020 17:36 «Յուքոմ» ընկերության կողմից «Բիլայնը» գնելու դեպքում պետք է բացառվի մենաշնորհային շուկայի ձևավորումը. Ավինյան 22/01/2020 17:31 Բազմաթիվ քննարկումներ եղել են և դեռ կլինեն. Մհեր Գրիգորյանը՝ գազի սակագնի մասին 22/01/2020 17:12 Լոնդոնի օդանավակայանն ուժեղացնելու է վերահսկողությունը՝ նոր կորոնավիրուսի պատճառով 22/01/2020 16:59 Երգելն իմ սովն է եղել. Արաքս Մանսուրյան (Տեսանյութ) 22/01/2020 16:50 ՀՀ-Թուրքիա հարաբերությունների բացակայությունը մարտահրավեր է Հայաստանի համար. ԱԳ նախարար 22/01/2020 16:42 Պայմանագրային զինծառայողը մահացել է ձորն ընկնելու հետևանքով 22/01/2020 16:23 Ուկրաինայում 12-ամյա տղան զինվորական ծառայության ներկայանալու ծանուցագիր է ստացել 22/01/2020 16:07 Դրսում ապրողն իրավունք չունի խառնվել Հայաստանի այս իրավիճակին, խնդիրներին. Արաքս Մանսուրյան (Տեսանյութ) 22/01/2020 15:56 Ֆրանսիայում դադարեցրել են ամենահզոր ՀԷԿ-ի աշխատանքն՝ ի նշան բողոքի 22/01/2020 15:42 Ազգային ժողովում 2019թ.-ին պարգևատրումների գումարը մոտ 900 մլն դրամ է կազմել 22/01/2020 15:33 Նախազգուշացում՝ Ալեն Սիմոնյանին, ինքը գիտի՝ ինչի համար. Արարատ Միրզոյան 22/01/2020 15:27 Հունաստանի նախագահի պաշտոնում առաջին անգամ կին է ընտրվել 22/01/2020 15:21 Բացատրություն չեմ էլ ակնկալում, թե ինչու Կոմիտասի 150-ամյակի միջոցառումներին ինձ չէին հրավիրել Հայաստան. Արաքս Մանսուրյան (Տեսանյութ) 22/01/2020 14:52 Ռուստամ Բադասյանի հայցն ընդդեմ Նարեկ Մալյանի հետ է ուղարկվել՝ թերի կազմված լինելու պատճառով 22/01/2020 14:39 Հայկ Մարությանը որևէ կերպ չի միջնորդել նախագծի ձախողմանը. Ռուբինյան 22/01/2020 14:31 Նավթի համաշխարհային գները նվազում են 22/01/2020 14:22 Սուրճ չէ, բայց մի շաբաթ առաջ Էդմոն Մարուքյանի հետ սուշի էինք ուտում. Ռուբեն Ռուբինյան 22/01/2020 14:15 Առաջիկա օրերին մայրաքաղաքում սպասվում է ձյուն 22/01/2020 14:07 Պատվաստանյութերի դաշինքի ղեկավարը գնահատել է նոր կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը 22/01/2020 13:59 Թրամփ. ԱՄՆ-ն հաջողությունների է հասել Դավոսի տնտեսական համաժողովում 22/01/2020 13:52 Իմ բաժին առաքելության հետևից գնալու եմ. հաջողության չհասնելու տարբերակ չկա. Արթուր Վանեցյան 22/01/2020 13:46 Beeline-ի աջակցությամբ Գավառում ևս մեկնարկեց «Ստարտափ Ակումբ» նախագիծը 22/01/2020 13:42 «Արսենալը» ոչ ոքի է խաղացել «Չելսիի» հետ 22/01/2020 13:32 Toyota-ն ամբողջ աշխարհից հետ է կանչում 3,4 միլիոն մեքենա 22/01/2020 13:24 Բորիս Բելյակովը նշանակել է Միշուստինի մամուլի քարտուղար 22/01/2020 13:16 Բաբկեն Հարությունյան. Իշխանությունը վարում է անհանդուրժող, այլակարծությունը մերժող քաղաքականություն, որի «քավորն» է անձամբ Նիկոլ Փաշինյանը 22/01/2020 13:05 ՊԵԿ-ը պարգևատրումների համար ավելի քան 5,5 միլիարդ դրամ է հատկացրել 22/01/2020 13:00 «Լուսավոր Հայաստանն» առաջարկում է կենսաթաշակից չզրկել բանկ հաճախելու անկարող թոշակառուներին 22/01/2020 12:54 Իրա հետ սուրճ չեմ խմում, դրանից ա նեղված. Ռուբինյանի հետ ի՞նչ խոսաս. Մարուքյան 22/01/2020 12:49 ԱՄՆ Սենատը սահմանել է Թրամփի նկատմամբ իմպիչմենթի գործընթացի անցկացման կարգը 22/01/2020 12:40 Դա ընդդիմության իրավունքների սահմանափակում է. Մարուքյանը՝ ընդդիմադիրների նկատմամբ սանկցիաների մասին 22/01/2020 12:37 Քաղաքական իշխանությունը խախտեց բարձր ժողովրդավարության հենք հանդիսացող օրենսդրական կարգավորման էությունը 22/01/2020 12:25 Երևի թե Հայկ Մարությանը խնդրել, ասել ա՝ «տղերք և աղջիկներ, ես պրոբլեմներ ունեմ, աջակցեք». Մարուքյանը՝ քննիչ հանձնաժողովի տապալման մասին 22/01/2020 12:15 Միշուստինը հանձնարարել է փոփոխություններ կատարել բյուջեի մասին օրենքում 22/01/2020 12:07 Չայկան ազատվել է Ռուսաստանի գլխավոր դատախազի պաշտոնից 22/01/2020 12:02 Պարոն Միրզոյանն ընդդիմադիր խմբակցությունների նկատմամբ կիրառում է հանրապետականների ընդունած կանոնակարգի պատժամիջոցները. Մարուքյան 22/01/2020 11:57 Չինաստանում նոր կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 9-ի 22/01/2020 11:43 Աբխազիայում սկսվում է նախագահի թեկնածուների առաջադրումը 22/01/2020 11:35 Խորհրդարանն ընդունեց բանկային գաղտնիքին առնչվող օրենքի նախագիծը 22/01/2020 11:30 Իրանի հարվածի հետևանքով վիրավորված ամերիկացի զինծառայողների թիվը կարող է գերազանցել 11-ը 22/01/2020 11:22 Կրակել են դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին 22/01/2020 11:14 Եթե կարոտում եք նախորդ խորհրդարանը, գնացեք, նախկին ԱԺ-ի Ձեր գործընկերների հետ սուրճ խմեք. Ռուբինյանը՝ Մարուքյանին 22/01/2020 11:10 Պարզվել են 16 տարին չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի մի շարք հանգամանքներ. վերջինիս հայրը ձերբակալվել է 22/01/2020 11:00 Հակոբ Արշակյանը նոր տեղակալ կունենա 22/01/2020 10:52 Վախճանվել է Վրաստանի նախկին վարչապետը 22/01/2020 10:48 ԱԺ-ն ընդունեց «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը 22/01/2020 10:46 Նիկոլ Փաշինյանն այսօր կանդրադառնա ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին (Տեսանյութ) 22/01/2020 10:39 Ձեր գործողությամբ ցույց տվեցիք, որ կամք չունեք Երևանի քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու համար. Մարուքյան 22/01/2020 10:35 Երևանում, Կոտայքում և Շիրակում լույս չի լինի 22/01/2020 10:27 ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքի նախագիծը 22/01/2020 10:15 Գագիկ Խաչատրյանի որդին չի ձերբակալվել, նրան փողերի լվացման հոդվածով մեղադրանք չի առաջադրվել 22/01/2020 10:08 Հրայր Թովմասյանի հասցեին սպառնալից մեկնաբանություն արած ոստիկանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության 22/01/2020 10:01 «Հրապարակ». Սամվել Նիկոյանին հրավիրել են ՀՔԾ՝ պահանջելով բացատրել, թե ինչ է նկատի ունեցել 22/01/2020 09:59 «Ժողովուրդ». Արգելափակոցների տեղադրումը վերահսկվում է վարչական շրջանի աշխատակազմի կողմից 22/01/2020 09:56 «Փաստ». Անասնաբուծությամբ զբաղվող որոշ տնտեսությունների բոյկոտը հանգեցրել է տեղական արտադրության մսի զգալի սակավության 22/01/2020 09:54 «Հրապարակ». «Թիրախավորված են TV 5-ն ու «Արմնյուզը». կփորձեն պատճառներ գտնել դրանցից մեկին եթերից զրկելու համար» 22/01/2020 09:51 «Ժողովուրդ». «Գազպրոմ Արմենիա»-ում զանգվածային կրճատումներ են սպասվում 22/01/2020 09:47 «Փաստ». Բացառիկ դեպքերում է, որ նույն միջոցառմանը գործուղման են մեկնում և՛ նախարարը, և՛ փոխնախարարը 22/01/2020 09:44 ՍԴ նախագահին վերագրվող գույքի իրական սեփականատերը ժամանել է Հայաստան հարցաքննվելու. «Հրապարակ» 22/01/2020 09:42 «Ժողովուրդ». Գուրգեն Խաչատրյանը կանխիկ գումարներ է փոխանցել արտերկրում գտնվող օֆշորային ընկերությունների հաշվեհամարներին, հետագայում այդ գումարները արտասահմանում «մաքրվել են» 22/01/2020 09:38 «Փաստ». Լուրջ վերադասավորումներ են սպասվում ՀՀ դիվանագիտական կորպուսում 22/01/2020 09:35 ՀՔԾ-ն երկուշաբթի օրվանից սկսել է գաղտնալսել Հրայր Թովմասյանին. «Հրապարակ» 21/01/2020 23:14 Արցախում դժբախտ պատահարի հետևանքով զինծառայող է մահացել 21/01/2020 22:53 Արմեն Ամիրյանի՝ «Գեներալի երազը» պիեսը բեմականացվում է ԱՄՆ-ում 21/01/2020 21:36 Սա նշանակում է գնաճ կամ Սամվել Ալեքսանյանի ներկրած սառեցված էժան մսի վաճառքի կրկնապատկում. Եգանյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը