Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը հակասում է Եվրոպական կոնվենցիային. Գևորգ Կոստանյան

20/10/2019 13:17

Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը հակասում է Եվրոպական կոնվենցիային. Գևորգ Կոստանյան


ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված հետապնդումը հակասում է ոչ միայ ՀՀ ազգային օրենսդրությանը, այլ նաեւ Եվրոպական կոնվենցիային: «Փաստինֆո»-ի հետ բացառիկ հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության նախկին ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը:

- Պարոն Կոստանյան, օրերս հայտարարել էիք, որ  պատրաստվում եք հիմնովին ջախջախել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին առնչվող քրեական գործը: Ի՞նչ նկատի ունեք, ո՞րն է նման պատասխանատու հայտարարության հենքը:

- Այո, հայտարարել եմ ու վերահաստատում եմ: Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` իշխանությունը յուրացնելու փաստի կապակցությամբ եւ,  քրեական գործը հարուցելու  որոշման մեջ, որն ընթերցել եմ կայքերից մեկում, ուղղակի նշված է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի անունը:  Չքննարկելով հանցակազմի տարրերի առկայությունն անգամ` այստեղ մի շատ կարեւոր հանգամանք կա, որը հակասում է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 6-րդ եւ  5-րդ հոդվածների սկզբունքներին: Սահմանադրական դատարանի դատավորին մեղադրանք կարելի է առաջադրել, նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում կարելի է կայացնել, եթե Սահմանադրական դատարանը տվել է իր համաձայնությունը: Սա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջն է: Եվրոպական կոնվենցիան սահմանում է, թե որ պահից է անձը համարվում մեղադրյալի կարգավիճակ ունեցող եւ շատ հետաքրքիր նախադեպային երկու գործ կա`  «Էքլենն ընդդեմ Գերմանիայի» եւ «Ալեքսանդր Այչենկոն ընդդեմ Ռուսաստանի», որոնցով  Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն ուղղակի սահմանել է, որ այն պահից, երբ քրեական գործ սկսելու որեւէ գործընթացում նշվում է կոնկրետ անձի անուն, ապա այդ անձը համարվում է մեղադրյալի կարգավիճակ ունեցող:  Հաշվի առնելով, որ մեր սահմանադրական օրենքով` Սահմանադրական դատարանի դատավորը եւ նախագահը կարող են որպես մեղադրյալ հանդես գալ միայն Սահմանադրական դատարանի թույլտվությամբ, հետեւաբար քրեական գործի հարուցման որոշման մեջ նախքան Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի անունը նշելը  պետք է ունենային Սահմանադրական դատարանի համաձայնությունը, որովհետեւ քրեական գործ հարուցելու պահից Հրայր Թովմասյանին, ըստ էության, ճանաչել են որպես մեղադրյալ:

-  Կներեք, եթե ճիշտ եմ հիշում Հայաստանում եւս նման նախադեպ եղել է, երբ քրեական գործի հարուցման որոշման մեջ նշվել էր կոնկրետ դատավորի անուն, ինչը վիճարկվեց դատական կարգով…

- Այո, ճիշտ եք հիշում: Դրա հիման վրա մենք ունենք նաեւ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում, որը կայացվել է նաեւ ՄԻԵԴ նախադեպային որոշումները, մեկնաբանությունները նկատի ունենալով:

Այս փուլում արդեն կարող ենք  արձանագրել, որ Եվրոպական դատարանի նախադեպային որոշումների համաձայն` ՀՔԾ-ի կողմից հարուցված քրեական գործը հակասում է Կոնվենցիային, իսկ եթե քրեական գործը հարուցվել է Կոնվենցիայի խախտմամբ, ապա դա նշանակում է, որ ամբողջ քրեական վարույթն ու դրա հետեւանքը ինքնաբերաբար իրականացվել է Կոնվենցիայի պահանջների խախտմամբ:

-  Այս պարագայում արդյո՞ք քրեական գործ հարուցելու մասին որոշումը կարող է բողոքարկվել:

- Նկատի ունենալով, որ քրեական գործի հարուցման որոշումը ՄԻԵԴ նախադեպային որոշումների լույսի ներքո, ըստ էության, դիտվում է որպես մեղադրյալ ներգրավելու որոշում` ոչ թե ձեւական, այլ բովանդակային տեսակետից, ապա, այո, հարուցման որոշումը եւս բողոքարկման ենթակա է:

- Բայց չունենք դատավարական կարգավիճակ ունեցող անձ:

- Ֆորմալ տեսակետից ճիշտ եք ասում, չունենք: Բայց նկատի ունենալով, որ բովանդակային տեսակետից մենք արդեն ունենք` Հրայր Թովմասյանն է, հետեւապես Հրայր Թովմասյանի նկատմամբ բովանդակային առումով արդեն հարուցված է քրեական հետապնդում` չնայած Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի արգելքին: Հետեւաբար կարող ենք արձանագրել, որ եւ  քրեական գործի հարուցումն է ապօրինի, հակասում Եվրոպական կոնվենցիայի պահանաջներին, եւ, միաժամանակ, թեեւ ձեւականորեն Հրայր Թովմասյանը որպես մեղադրյալ ներգրավված չէ, բայց բովանդակային տեսակետից նա դիտվում է Եվրեպական Կոնվենցիայի իմաստով որպես մեղադրյալ` դրանից բխող բոլոր իրավունքներով ու պարտականություններով:

- Որոշումը բողոքարկելու համար անձը պետք է քրեական դատավարության օրենսգրքի սահմանված կարգով վարույթն իրականացնող մարմնից ստանա այդ որոշումը, այնպես չէ՞:

- Նկատի ունենալով, որ մեր քրեական արդարադատության արդի փուլում ամեն ինչ հրապարակայնացվում է`նաեւ պաշտոնական հաղորդագրություններով: Բացի այդ` քրեական գործ հարուցելու մասին որոշման տեքստը  հրապարակվել է մամուլում, հետեւաբար կարող է բողոքարկվել:

Ասում եք` քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով չունենք մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ, բայց մեր Սահմանադրությամբ միջազգային պայմանագրերն ունեն ավելի բարձր իրավաբանական ուժ, քան ներպետական օրենքները, իսկ այս դեպքում ավելի բարձր իրավաբանակն ուժ ունեցողը Կոնվենցիան է, որի մեկնաբանությունը Եվրոպական դատարանն իր նախադեպային որոշումներով հստակ սահմանել է: Հետեւաբար, անկախ նրանից մեր օրենքով նման իրավունք գրված է, թե ոչ, նկատի ունենալով, որ Կոնվենցիայով նման հնարավորություն վերապահված է` կարող է բողոքարկվել:

- Փաստորեն Հրայր Թովմասյանը կարող է բողոքարկել որոշումը:

-  Միանշանակ: Կոնվենցիայի ուժով` նրա նկատմամբ, ըստ էութայն, հարուցված է քրեական հետապնդում:

-  Նկատի ունենալով, թե ինչ է տեղի ունենում ընդհուպ Սահմանադրական դատարանի նախագահի նկատմամբ, ինչպես բնորոշել էր ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը, անգամ ՍԴ նախագահն է անպաշտպան մնացել` ապա նման պայմաններում առաջին ատյանի որեւէ դատարանի դատավոր  կհամարձակվի՞ օրենքի տառին կամ միջազգային նորմերին համապատասխան քննության առարկա դարձնել քրեական գործ հարուցելու մասին ՀՔԾ-ի որոշումը:

- Մենք դատական համակարգում միշտ ունեցել ենք սկզբունքային, պրոֆեսիոնալ, գրագետ եւ մարդկային, բարոյական հատկանիշներով օժտված դատավորներ: Բայց, համաձայն եմ, որ այս դեպքում կարող է  բախտը չբերել ու  գործը վարույթ ընդունի մի դատավոր, որը, ինչպես հիմա ընդունված է ձեւակերպել, վնգստում է պատերի տակ:

- Մենք ունենք «Խելացի» համակարգիչներ, որոնք իրականացնում են բաշխումը:

- Գործերը վերաբաշխվում են սահմանված կարգով եւ այդ անձի անունը համակարգիչ է, ես դա գիտեմ: Արդյունքում, այո, գործը կարող է մակագրվել մի դատավորի, որը, օրինակ, ես վստահ չեմ, բայց հիմա ընդունված է ձեւակերպել եւ պետականորեն հայտարարել, կարող է վնգստացող լինել, իսկ նման պայմաններում արդարադատություն ակնկալել խելագարություն է: Բոլոր դեպքերում, կարծում եմ, պետք է բողոքարկվի, որովհետեւ այս գործը, անկախ իր ելքից, Եվոպական դատարանում քննվելու է վաղ թե ուշ եւ ընդամենը որպես ներպետական միջոցի սպառման եղանակ, թեկուզ ձեւականորեն պետք է դա բողոքարկել: Ես հիմա որպես Եվրոպական դատարանում 14 տարի պետության շահերը ներկայացրած անձ` ստորագրում եմ, որ երբ այս գործը հայտնվի ՄԻԵԴ-ում` դիտվելու է, առնվազն,  Կոնվանցիայի 6-րդ հոդվածի խախտում:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:45 Վիեննայի կենդանաբանական այգու նորածին սպիտակ արջին ներկայացրել են այցելուներին (Տեսանյութ) Այսօր, 19:32 Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 650 փախստական Այսօր, 19:23 Լիբիայում աղետալի են անվանել իրավիճակը երկրում՝ նավթային տերմինալների շրջափակման պատճառով Այսօր, 19:14 Սեպտեմբերին կդառնամ պապա` արդեն 3-րդ անգամ. Գոռ Հակոբյան Այսօր, 19:12 «Ուր, էլ ուր». Երկու տարվա դադարից հետո Ռուզաննա Անդրեասյանը նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել (Տեսանյութ) Այսօր, 19:10 ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Բելառուսի դեմ զենքի վաճառքի էմբարգոն ու պատժամիջոցները Այսօր, 19:07 Անվտանգությունը չի կարող Հայաստանի միակ գերակայությունը լինել Արցախյան կարգավորման գործընթացում. փորձագետ Այսօր, 19:04 Արցախյան պատերազմի մասին պատմող «Կյանք ու կռիվ» և «Իմ Խաչը» ֆիլմերում տեղ են գտել Արթուր Ամարասի կյանքից իրական դրվագներ Այսօր, 18:54 Ազգային ժողովի պատգամավորների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու վերաբերյալ ԿԸՀ դիմում չի ներկայացվել Այսօր, 18:44 Զինված ուժերի գլխավոր շտաբը հորդորում է զերծ մնալ բանակում մահվան դեպքերը շահարկելու փորձերից Այսօր, 18:29 Լիովին համաձայն եմ Վանեցյանի գնահատականի հետ. մեր հասարակական-քաղաքական կյանքում եղած մթնոլորտն էլ ավելի սրված տեսնում ենք բանակում. Քաղտեխնոլոգ Այսօր, 18:17 ԱՄԷ-ն արաբական առաջին ատոմակայանի գործարկման արտոնագիր է ստացել Այսօր, 18:14 Հեղափոխությունից հետո զանգվածային հարձակումներ սկսվեցին փաստաբանների վրա. Ավետիք Իշխանյան (Տեսանյութ) Այսօր, 18:11 Անկարայում երկու մարդ է վիրավորվել՝ քոլեջում հրաձգության հետևանքով Այսօր, 17:49 Փաստաբաններին գաղտնալսելը նոր քրեական քաղաքականություն է. Արա Ղազարյան Այսօր, 17:27 Վաճառակետերում հայտնաբերվել է իրացման պահանջները խախտող թռչնամիս Այսօր, 17:16 Չարաշահումներ՝ Շենգավիթ վարչական շրջանի 5 մանկապարտեզներում Այսօր, 17:14 Դատավարության մասնակիցներն իրենց թույլ են տալիս կոնկրետ ատելության խոսք փոխանցել փաստաբաններին. Արամ Վարդևանյան Այսօր, 17:09 Վարչապետի մոտ Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված խորհրդակցություն է տեղի ունեցել Այսօր, 16:57 Բրիստոլում պղծել են Բենքսիի աշխատանքը (Տեսանյութ) Այսօր, 16:42 Մեզ փորձում են ճնշել բարոյապես ու ֆիզիկապես. նպատակն է կոտրել մեր կամքը. Հայկ Ալումյան (Տեսանյութ) Այսօր, 16:39 Սոցիալական ցանցերում փաստաբանների դեմ հարձակումներն ուղղորդվում են. Արամազդ Կիվիրյան Այսօր, 16:24 «Գեթ մի համբույր եթե ուզենաս, մեկի տեղ հազար կստանաս». Վիլյամ Սարոյանի «Օրոր շորոր»-ը՝ «Հայ Համերգ»-ի մատուցմամբ (Տեսանյութ) Այսօր, 16:07 Շուշիում ԱԻՆ ծառայողներն այծյամի են փրկել (Լուսանկարներ) Այսօր, 15:55 Պետք է հասկանանք՝ վարչապետը փա՞ստ է ներկայացնում, թե՞ փաստի վերաբերյալ իր մեկնաբանությունը. Արմեն Մինասյան (Տեսանյութ) Այսօր, 15:46 Անկարայում քրիստոնյաների գերեզմանները պղծելու կասկածանքով վեց դեռահաս է ձերբակալվել Այսօր, 15:39 Իշխանության որոշ ներկայացուցիչներ խնամքով թաքցված տեղեկատվության հրապարակումը համարում են վիրավորանք. իրավաբան Այսօր, 15:33 Լրագրողներն առավել պաշտպանված պետք է լինեն կոնվենցիոնալ ստանդարտներով և Սահմանադրությամբ. Սիրանուշ Սահակյան Այսօր, 15:19 Հայաստանին շատ չարագուշակ օրեր են սպասվում. սրանք ընդամենը ծաղիկներ են. Վահան Իշխանյան (Տեսանյութ) Այսօր, 15:03 Հունվարի 8-ից մինչև փետրվարի 15-ի բացակայությունները կհամարվեն հարգելի` կզրոյացվեն. նախարար Այսօր, 14:57 Ճապոնական ավտոկոնցեռնները վերսկսում են արտադրությունը Չինաստանի գործարաններում Այսօր, 14:36 Մարդիկ ուզում են գալ «5-րդ ալիք», բայց իրենց արգելված է. Հարություն Հարությունյան (Տեսանյութ) Այսօր, 14:32 Վարչապետի հրամցրած վիրտուալ ուղիղ եթերի սպառողներ ենք դարձել. Գեղամ Մանուկյան (Տեսանյութ) Այսօր, 14:16 «Մեդիա պաշտպան»-ը սահմանդրական հանրաքվեի քարոզարշավի ընթացքում արտակարգ ռեժիմով մշտադիտարկելու է Հանրային հեռուստաընկերության եթերի բովանդակությունը Այսօր, 14:13 Գործ ունենք իշխանության կողմից խրախուսվող լրագրության տեսակի հետ, որն ամբողջությամբ ատելության խոսք և զրպարտություն է տարածում. Նարեկ Սամսոնյան Այսօր, 14:05 Մյունխենից հետո հայ հասարակությունը կոնկրետ հարցերի պատասխանի կարիք ունի. Հերմինե Մխիթարյան Այսօր, 13:58 Մեր գործը թողած՝ ամեն անգամ գնում ենք ասելու, որ աղբյուր չենք բացահայտելու. Քնար Մանուկյան (Տեսանյութ) Այսօր, 13:53 Ներկայիս ուժերին հետագայում փոխարինողները բարձրացնելու են այս հանրաքվեի լեգիտիմության խնդիրը․ Գոհար Մելոյան Այսօր, 13:46 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Գերման Ավագյանի մահվան կապակցությամբ Այսօր, 13:29 Ունենք ինֆորմացիա հայթայթելու շատ ավելի ծանր իրավիճակ, քան մինչև 2018 թվականն էր. Արմինե Օհանյան (Տեսանյութ) Այսօր, 13:13 Թրամփն՝ Էրդողանին. Լիբիայում միջամտությունը միայն կվատթարացնի իրավիճակը Այսօր, 12:54 Բրազիլական կառնավալի ընթացքում հինգ մարդ հրազենային վնասվածք է ստացել Այսօր, 12:40 Իրավաբանները կձևավորեն «Ոչ»–ի շտաբ․ Գոհար Մելոյան Այսօր, 12:27 Պույոլը վստահ է, որ Մեսին կարող է խաղալ մինչև 38 տարեկան Այսօր, 12:12 Բանակը PR-ի տեղ չէ, այն մեր ողջ երկրի անվտանգության ողնաշարն է. Արթուր Վանեցյանը՝ վերջին դեպքերի մասին. «Առավոտ» Այսօր, 12:03 Նավթի համաշխարհային գները նվազում են Այսօր, 11:50 Լավրովը՝ Իսրայելին ու Պաղեստինին վերաբերող «դարի գործարքի» մասին Այսօր, 11:37 Չավուշօղլուն խոսել է Իդլիբի վերաբերյալ Թուրքիայի և Ռուսաստանի բանակցությունների մասին Այսօր, 11:25 Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը մեկնարկած է. «Ոչ»-ի շտաբ դեռ չի գրանցվել Այսօր, 11:22 Մայր Աթոռի պատվիրակությունը Վատիկանում մասնակցելու է երիտասարդ հոգևորականների հավաքին Այսօր, 11:11 Հոգեբուժարանի բժիշկն ահազանգել է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի անվտանգության աշխատակիցը վեճի ժամանակ վնասվածք է հասցրել քաղաքացուն Այսօր, 11:01 Մյունխենյան ձևաչափն իսկապես ծուղակ է Արցախում պետականություն կայացրած, անվտանգության գոտի ստեղծած հայկական կողմի համար. Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:55 Փետրվարի 15-ին մահացած Ադրբեջանի ԶՈւ զինծառայողը դիպուկահար էր. առաջնագիծ էր դուրս բերվել՝ մարտական խնդիր կատարելու Այսօր, 10:44 Նախագահի 14 թեկնածու, 2 դաշինք և 10 կուսակցություն. Արցախում առաջադրումներն ավարտվել են Այսօր, 10:35 Միսիսիպիում արտակարգ դրություն է հայտարարվել հորդառատ անձրևների պատճառով Այսօր, 10:27 Դժվարանցանելի են Աշոցքի և Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները Այսօր, 10:19 Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 1770-ի Այսօր, 10:10 Կայուն տեմպերով գնում ենք դեպի գարուն. Սուրենյանի բարի լուրը Այսօր, 10:00 Բանակում բռնության մակարդակը հնարավոր է նվազեցնել, բայց ինքնաթիռների ֆոնին սելֆի անելով չի լուծվում. Ավետիք Չալաբյան Այսօր, 09:50 Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 16/02/2020 16:42 «Եվրատեսիլ 2020»-ում Հայաստանը կներկայացնի 26-ամյա հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը. Տեսանյութ 15/02/2020 22:37 Տարածքներ և անվտանգություն. Փաշինյանն ու Ալիևը՝ ԼՂ հակամարտության կարգավորման ռուսական առաջարկների մասին (Տեսանյութ) 15/02/2020 17:00 Պելե. Ես շարունակում եմ պայքարել կյանքի համար 15/02/2020 16:44 Անտարկտիկական շոգ (Տեսանյութ) 15/02/2020 16:29 Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-17-ը կբարձրանա 6-8 աստիճանով 15/02/2020 16:15 Զինված հանցագործները կրակ են բացել Բեռլինի կենտրոնում, մեկ մարդ մահացել է 15/02/2020 15:58 Սուտ մատնություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Նարեկ Սամսոնյանին. խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը. ՀՔԾ 15/02/2020 15:54 Կան մի շարք մտահոգություններ, և հետաքրքիր կլինի լսել, թե ինչպես եք տեսնում հետագա զարգացումները. ԵԽ գլխավոր քարտուղարը՝ Փաշինյանին 15/02/2020 15:50 Գվարդիոլայի համար պայքարում «Յուվենտուսը» ֆավորիտ է 15/02/2020 15:42 Ցուցմունքից, որից ես հրաժարվել եմ, ՀՔԾ-ն հարուցել է քրգործ. Նարեկ Սամսոնյան 15/02/2020 15:32 Աֆղանստանի արևելքում ութ մարդ է զոհվել 15/02/2020 15:21 Դուք Վենետիկի հանձնաժողովից վախենում եք, ինչպես սատանան՝ խաչից. Արմեն Աշոտյանը՝ կառավարությանը 15/02/2020 15:14 Սա հարձակում է ազատ խոսքի, տեղեկատվության ազատ ստացման ու տարածման վրա. Մելիք-Շահնազարյան (Տեսանյութ) 15/02/2020 15:08 Տեսագրության մեջ լսվում է, թե ինչպես է ԵԽ գլխավոր քարտուղարը բարձրաձայնում՝ մտահոգություններ ունեն կապված հանրաքվեի հետ. Աշոտյան 15/02/2020 14:54 Անգելա Մերկելի՝ Վենետիկի հանձնաժողովի հետ կապված նախադասությունը չհիշատակելը եղել է թարգմանչի կողմից բացթողում. վարչապետի աշխատակազմ 15/02/2020 14:49 Վերջին շրջանում տեղ գտած դեպքերը ցույց են տալիս, որ ինչ-որ բան ինչ-որ տեղ այնպես չենք անում. ՊԲ հրամանատար 15/02/2020 14:35 Հուսիները Սաուդյան Արաբիայի հետ սահմանակից Եմենի նահանգում խոցել են ռազմական օդանավ 15/02/2020 14:21 Չինաստանում կորոնավիրուսից բուժել են երկու ամսական երեխայի 15/02/2020 14:06 Հաիթիում հրդեհի հետևանքով զոհված երեխաների թիվն ավելացել է 15/02/2020 13:57 Որևէ ավտորիտար ռեժիմի ներկայացուցիչ երբևէ չի հանդուրժի անկախ և ազատ մամուլ. Լիկա Թումանյան 15/02/2020 13:51 Հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն այս շաբաթ արձակել է շուրջ 1100 կրակոց. ՊԲ 15/02/2020 13:43 Սա գործընթաց է թե՛ մամուլում, թե՛ քաղաքական դաշտում քննադատությունը լռեցնելու համար. Արսեն Բաբայան (Տեսանյութ) 15/02/2020 13:37 Նարեկ Սամսոնյանի նկատմամբ հետապնդումներն ուղղակի հետպնդումներ են «Antifake.am»-ի նկատմամբ՝ որպես ազատ մամուլի. Աստղիկ Մաթևոսյան (ՏԵսանյութ) 15/02/2020 13:32 Զինծառայողների մահվան դեպքերի առթիվ քննվող քրգործերով կազմված քննչական խմբերը գործուղվել են կայազորային քննչական բաժին. ՔԿ 15/02/2020 13:22 Ղազախստանի հարավում անկարգությունների հետևանքով տուժել է 185 մարդ 15/02/2020 13:10 Բացահայտ քաղաքական հետապնդում է իմ նկատմամբ. Նարեկ Սամսոնյան (Տեսանյութ) 15/02/2020 13:08 Արսեն Բաբայանը պատրաստվում է դիմել դատարան՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի ներողությունն ու հերքումը 15/02/2020 13:06 Ղազախստանում ավտոբուսի վթարի հետևանքով 26 մարդ է տուժել 15/02/2020 12:52 Իրավաբանությունը Հայաստանի Հանրապետությունում դարձել է հիբրիդային գիտություն. Արսեն Բաբայան 15/02/2020 12:45 Ամբողջ Չինաստանից ավելի քան 25 հազար բժիշկ է ժամանել Հուբեյ 15/02/2020 12:31 Դավադրություն պետության դեմ. 5-րդ շարասյունը մոլեգնում է. Գեղամ Նազարյան 15/02/2020 12:20 ԱԺ երկու հանձնաժողով փակ քննարկում կանցկացնի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ. Անի Սամսոնյան 15/02/2020 12:10 Էդ ո՞նց է լինում, որ որևէ բարձրաստիճան զինվորական պատասխանատվության աթոռին չէ. Զոհրաբյան 15/02/2020 12:02 ՊԲ-ում 23-ամյա զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով 15/02/2020 11:56 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության վարչապետին` Պետականության օրվա առթիվ 15/02/2020 11:45 Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ 15/02/2020 11:37 Պաշտոնական հաղորդագրությունները պետք է այնպես ձևակերպվեն, որ անհնար լինի սխալ ընկալել. Ռուբեն Մելիքյանը՝ ԱԱԾ-ի մասին 15/02/2020 11:20 Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը որևէ քրեական գործում որևէ կարգավիճակով ընդգրկված չէ. Հակոբ Կարապետյան 15/02/2020 11:13 Մալիում ութ զինծառայող է զոհվել շրջափակման մեջ ընկնելու հետևանքով 15/02/2020 11:05 Պլանային հոսանքազրկումներ՝ Երևանում և մարզերում

Տվյալ բաժնի վերջին նյութերը