21/10/2019 13:15
Պետք է օրակարգ թելադրենք ՆԱՏՕ-ի պառլամենտական վեհաժողովում. Գևորգ Գորգիսյան
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում փորձում էինք զսպել Արցախյան հակամարտության հարցով ադրբեջանական կողմի մեկնաբանությունները, ՆԱՏՕ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ասուլիսի ժամանակ ասաց պատվիրակության անդամ Գևորգ Գորգիսյանը։
«Բայց մենք որոշել ենք, որ սա չի լինելու մեր գործունեության հիմնական ոլորտը և նոր պլաններ ունենք. ինքներս պետք է օրակարգ թելադրենք ՆԱՏՕ-ի պառլամենտական վեհաժողովում։ Շարունակելու ենք նույն ոգով աշխատել և մեր օրակարգերը տանել ՆԱՏՕ-ի ԽՎ»,- ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։