21/10/2019 21:20
Արսեն Բաբայանը ձերբակալվել է անհեթեթ մեղադրանքով, Հրայր Թովմասյանն իր խրամատում է մնալու. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալմանը։
«Ձերբակալվել է Արսեն Բաբայանը՝ հերթական անհեթեթ մեղադրանքով։ Հրայր Թովմասյանի վրա իշխանական հարձակման նոր արարը ացդարարվեց առավոտյան Նիկոլի մամլո խոսնակի բերանով «Գագիկ Հարությունյանին ստիպել են հրաժարական տալ» հիմար ու շինծու վարկածով։
Իսկ արդեն երեկոյան Բաբայանին այս նոր ապուշության շրջանակներում բռնում են։ Սրանց լպիրշության հետ կարա մրցի մեկ էլ սրանց անբարոյականությունը։
Սա էլ չի օգնի ձեզ։ Հրայրը իր խրամատում է մնալու, ինչքան էլ ձեզ հպատակ քարոզչամեքենայով վնգստաք», - գրել է Աշոտյանը։