ՀՀ կառավարությունն ունի հստակ հանձնառություն և քաղաքական կամք՝ պահպանելու, վերականգնելու և ընդլայնելու անտառները. վարչապետ

22/10/2019 15:18

ՀՀ կառավարությունն ունի հստակ հանձնառություն և քաղաքական կամք՝ պահպանելու, վերականգնելու և ընդլայնելու անտառները. վարչապետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է գտնվել «Գագաթնաժողով հանուն անտառների. գլոբալ ջանքերը և Հայաստանը» համաժողովին:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստանի կառավարության կողմից անտառների վերականգնման ու պահպանության նպատակով իրականացվող ծրագրերին և կարևորել գլոբալ բնապահպանական մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ համատեղ ջանքերը: 

«Ուրախ եմ ներկա գտնվել  անտառների վերականգնման հիմնախնդիրներին նվիրված անդրանիկ համաժողովին, որին մասնակցում են ոլորտի առաջատար մասնագետներ ողջ աշխարհից: Ողջունում եմ բոլորին, բոլոր մասնակիցներին և բանախոսներին և  ուզում եմ ասել՝ բարով եք եկել Հայաստան:

Ողջունում և շնորհակալություն եմ հայտում Armenia Tree Project-ին և Ամերիկյան համալսարանի «Հակոբյան»  բնապահպանական ուսումնասիրությունների կենտրոնին՝ այս կարևոր միջոցառումը նախաձեռնելու համար: Ուրախ եմ ողջունելու «Հակոբյան» կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանին, Armenia tree project-ի գործադիր տնօրեն  Ժան-Մարի Փափելյանին,  փոխտնօրեն Ջեյսոն Սոհիգյանին, ինչպես նաև բարերար ու հասարակական գործիչ Քերոլայն Մուգարին: Ուրախ եմ նաև ողջունելու այսօրվա միջոցառման գլխավոր բանախոս՝ Օրեգոնի համալսարանի Անտառագիտության քոլեջի դեկան, դոկտոր Էնթընի Դեյվիսին:

Բնապահպանական խնդիրների լուծումը և, մասնավորապես, անտառների պահպանումն ու վերականգնումը մեր կառավարության գործունեության առաջնահերթություններից են: Ցավոք, մեր երկիրն արդեն տևական ժամանակ է, ինչ կանգնած է անտառային տարածքների կենսունակության անկման մարտահրավերի առաջ: Այս բացասական երևույթը ծնվել է մեր երկրի անկախության առաջին իսկ տարիներին ի հայտ եկած մի շարք խնդիրների պատճառով, մասնավորապես, էներգետիկ ոլորտում: Դրան, սակայն, որպես որոշիչ գործոն հետագայում ավելացել է նաև կլիմայի փոփոխության գլոբալ միտումը: Ինչպես հայտնի է, բնապահպանական խնդիրները մեկուսի խնդիրներ չեն: Դրանք գրեթե միշտ ունենում են գլոբալ ազդեցություն և լուծման համար պահանջում են համատեղ ջանքեր, և այս առումով շատ կարևոր են միջոցառումները, որոնք հարթակ են տրամադրում մտքերի փոխանակման, միջազգային փորձի ուսումնասիրության և հնարավոր համագործակցության եզրերի բացահայտման համար:

Ուրախ եմ տեսնել, որ այսօրվա համաժողովը միավորում է ոլորտի համաշխարհային մասնագետներին, որոնցից, վստահ եմ, շատ բան ունենք սովորելու: Մեր միջազգային գործընկերներից շատերը գլոբալ բնապահպանական մարտահրավերներին դիմակայելու կայուն ու արդյունավետ ծրագրեր են մշակել ու ներդրել: Կարծում եմ՝ Հայաստանի փորձը ևս կարող է հետաքրքրություն ներկայացնել նրանցից շատերի համար:

Այսօրվա միջոցառման առանցքում, անշուշտ, Armenia tree project-ն է: Ծրագիրը, որն արդեն 25 տարեկան է, մեծապես նպաստել է Հայաստանի անտառային տարածքների վերականգնմանն ու պահպանմանը: Նրա ջանքերով Հայաստանում տնկվել է շուրջ 6 միլիոն ծառ: Սակայն Armenia tree project -ն իր գործունեության մեջ չի սահմանափակվել միայն անտառների վերականգնման ու բնապահպանական խնդիրների լուծմամբ: Այն լուրջ ներդրումներ է կատարել գյուղական համայնքների զարգացման, տնտեսության վերականգնման, աշխատատեղերի ստեղծման և կրթական ծրագրերի իրականացման համար: Նրա մեծագույն ձեռքբերումներից է գյուղական համայնքներում մարդկանց մշտական աշխատանքով ապահովելը՝ այդպիսով դառնալով մեր երկրի խոշորագույն գործատուներից մեկը: 

Համոզված եմ, որ  Armenia tree project-ը շարունակելու է նպաստել մեր երկրի կայուն զարգացմանը: Մենք երախտապարտ կլինենք ձեր մասնակցությանը՝ մինչև 2050 թվականը Հայաստանի անտառածածկը կրկնապատկելու ռազմավարական ծրագրի իրականացմանը:  Եվ հույս ունեմ՝ տեղյակ եք 2020 թվականի հոկտեմբերին մեկնարկող 10 մլն ծառ տնկելու մեր նախաձեռնության մասին: Հույս ունեմ, որ այդ նախաձեռնությունը կդառնա այդ ուղղությամբ ձեռնարկվելիք առաջին նշանակալից քայլը, նկատի ունեմ՝ Հայաստանի անտառածածկ տարածքները կրկնապատկելը:

Բայց ես ուզում եմ արձանագրել նաև, որ վերջերս կառավարությունն իր ծավալներով աննախադեպ որոշում կայացրեց, և մենք հատկացրեցինք 424 մլն դրամ՝ մինչև տարեվերջ Հայաստանում անտառվերականգնման գործընթաց սկսելու համար: Այդ առումով մենք պլանավորում ենք 140 հա վրա մինչև տարեվերջ շուրջ 500 հազար տնկի տնկել, և կարևոր է ընդգծել, որ այս նախագիծը շուրջ 1000 ժամանակավոր աշխատատեղեր է ստեղծել Հայաստանի Հանրապետությունում: Ուզում եմ առիթից օգտվելով ասել, որ այս պահի դրությամբ համալրված են այդ աշխատատեղերից ընդամենը 500-ը, և այս պահի դրությամբ մենք այս ծրագրի շրջանակում ունենք 300 աշխատատեղ Լոռվա մարզում, 200 աշխատատեղ Տավուշի մարզում և 50 աշխատատեղ Սյունիքի մարզում: Այնպես որ՝ մեր սիրելի հայրենակիցները, ովքեր ուզում են ներգրավել այս գործընթացի մեջ, աշխատանքը, բնականաբար, վճարովի է, կարող են դիմել իրենց տարածքների «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղեր: Շատ կարևոր եմ համարում արձանագրել նաև, որ մենք վերջերս էական փոփոխություններ ենք մտցրել նաև Քրեական օրենսգրքում և Վարչական օրենսգրքում և էականորեն խստացրել ենք պատիժները և սանկցիաները ապօրինի անտառահատումների վերաբերյալ: Կարծում եմ՝ այս փոփոխությունները, այս ծրագրերն իսկապես իրենց մասշտաբներով աննախադեպ են և ցույց են տալիս Հայաստանի կառավարության հստակ հանձնառությունը և քաղաքական կամքը՝ Հայաստանում անտառների պահպանության, անտառների վերականգնման և անտառների, անտառածածկ տարածքներն ընդլայնելու գործում:

Խոսելով Armenia Tree Project-ի մասին՝ իմ առանձնահատուկ երախտագիտությունն եմ ցանկանում հայտնել ամերիկահայ բարերար, հասարակական գործիչ ու ԱՄՆ-ում հայանպաստ օրակարգի առաջամարտիկ Քերոլայն Մուգարին՝ Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող այս ծրագրի սկիզբը դնելու համար: Անգնահատելի է Ձեր կատարած աշխատանքը, տիկին Մուգար, նաև որպես Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ուղղված ԱՄՆ-ում Հայաստանին վերաբերող խնդիրների բարձրաձայնմանը,  Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարին, ԱՄՆ-Հայաստան ու ԱՄՆ-Արցախ երկխոսության զարգացմանը: Ձեր բազմաթիվ բարեգործական նախաձեռնություններն ու ծրագրերը Հայաստանի անկախությունից ի վեր նպաստել են երկրի զարգացմանը:

Օգտվելով այս առիթից՝ ցանկանում եմ հայտնել, որ Armenia Tree Project-ի 25-ամյակի կապակցությամբ ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել Մարգահովիտի անտառի տարածքում «Մուգարի պուրակ»-ի ստեղծման վերաբերյալ:

Շնորհավորում եմ Ձեզ, տիկին Մուգար, մաղթում եմ Ձեզ անսպառ եռանդ ու Ձեր բոլոր երազանքների, մտահղացումների իրականացում:

Ավարտելով խոսքս՝ հարգելի ներկաներ, վերստին ցանկանում եմ ողջունել այսօրվա միջոցառման բոլոր մասնակիցներին և մաղթել ձեզ արդյունավետ աշխատանք: Ցանկանում եմ նաև մեր երախտագիտությունը հայտնել բոլոր նրանց, ով մասնակցություն է ունեցել այս հիասքանչ միջոցառման կազմակերպման գործում», - ասել է վարչապետը։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09/07/2020 20:29 Մարդկանց մոտ COVID-19 հայտնաբերելու համար ԱՄԷ-ում օգտագործում են շներին 09/07/2020 20:05 Տոկիոյում կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել 09/07/2020 19:55 Թուրքիայում պայթյունի հետևանքով մահացել է երեք զինծառայող 09/07/2020 19:48 Հակոբ Սիմիդյանը և Դենիս Ջորկաեֆը՝ ՀՖՖ նախագահի խորհրդականներ 09/07/2020 19:37 Հուլիսի 31-ին կայանալու է ՀՀ դատավորների հերթական ժողովը 09/07/2020 19:28 Ռուսաստանը կբացի միջազգային ավիահաղորդակցությունը երկու փուլով 09/07/2020 19:25 Նավթի համաշխարհային գներն աճում են 09/07/2020 19:16 Հայաստանն ու ԱՄԷ-ն շահագրգռված են սերտ համագործակցությամբ. վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել դեսպանի հետ 09/07/2020 19:07 Հրաչյա Թաշչյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ 09/07/2020 19:03 Նիկոլ Փաշինյանի որդին միացել է ընտանիքին 09/07/2020 18:57 Հուլիսի 9․ Հայտնաբերվել է օրինախախտման 3089 դեպք, խախտումների ընդհանուր թիվը 80 575 է 09/07/2020 18:53 Բելառուսի դեսպանը հեռանում է Հայաստանից՝ պահելով այն իր սրտում 09/07/2020 18:50 Լավրովը քննարկում է անցկացրել Կիպրոսի ԱԳՆ ղեկավարի հետ 09/07/2020 18:42 Ռեստորանների և սրճարանների չգործելու հետևանքով տուժում են նաև մի շարք այլ ոլորտներ. ՄԻՊ-ը գրություններ է հասցեագրել Պարետատուն 09/07/2020 18:39 Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի դեսպանին կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու համար 09/07/2020 18:30 Բոլթոնը հայտարարել է, որ Թրամփը պատրաստ է Հարավային Կորեայից և Ճապոնիայից ԱՄՆ-ի զորքերը դուրս բերելու հրաման տալ 09/07/2020 18:26 «Անձնական վիրավորանքների անցած դատավորը շատ վտանգավոր է արդարադատության համար». ՀՔԾ-ն կրկին անդրադարձել է Ալեքսանդր Ազարյանին 09/07/2020 18:19 Իրեն ժողովրդավարական իշխանություն հռչակած ուժը չի կարող հարցը միահեծան ձևով լուծել, պետք է երկու կողմերին էլ լսել. Կրթության փորձագետ 09/07/2020 18:09 Գագիկ Ծառուկյանի հանձնարարականը. մեկնարկում է Հայոց եկեղեցու և Հայ ազգային արժեքների պահպանման նախաձեռնությունը 09/07/2020 18:01 Բնակարանային պայմանների բարելավման նպատակով Շուշիին լրացուցիչ 25 մլն ՀՀ դրամ կհատկացվի 09/07/2020 17:59 Տրանսպորտում եղել են կանգնած ուղևորներ, տաքսիներում՝ առանց դիմակի վարորդներ. Խստացված վերահսկողություն՝ Էրեբունիում 09/07/2020 17:54 Ո՞վ է խոսում Սահմանադրության արժեքաբանությունից, սկզբունքներից. նա, ով ոչինչ չանելով, ստացել է աշխատավարձ. Իրավաբանը՝ Վահե Գրիգորյանի մասին 09/07/2020 17:46 Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 221 դեպք 09/07/2020 17:43 Դատարանը մերժեց Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը (Տեսանյութ) 09/07/2020 17:40 Կասեցվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի տաղավարներից մեկի գործունեությունը 09/07/2020 17:38 Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 176 մարդ է մահացել 09/07/2020 17:35 Բարեվարքության ինստիտուտը՝ գործողության մեջ. Գլխավոր դատախազի տեղակալը ոստիկանությանը հանձնարարել է նյութեր նախապատրաստել 09/07/2020 17:31 Բերդում ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով 28-ամյա երիտասարդ է ձերբակալվել 09/07/2020 17:28 Ոստիկանության գերխնդիրն այսօր նաև համավարակի դեմ պայքարն է. ՀՀ ոստիկանապետ 09/07/2020 17:07 Անձնական տվյալները, ադրբեջանական հաքերները և կառավարելի քաոսը. Սամվել Մարտիրոսյանը՝ տվյալների արտահոսքի մասին մանրամասներ է ներկայացրել 09/07/2020 16:54 Չեմ կարծում, որ Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ ԲԴԽ որոշումը հանրային քննարկումների արդյունք էր. Մխիթար Պապոյան 09/07/2020 16:45 TEAM Telecom Armenia-ն ստացել է հեռուստառադիոծրագրերի հեռարձակման լիցենզիա 09/07/2020 16:42 Հուլիսի 16-ին և 18-ին կիրականացվեն Մոսկվա-Երևան չարտերային չվերթներ 09/07/2020 16:20 Լուրջ արշավ է ընթանում այն արժեքների դեմ, որոնք մարդկանց զանգվածը դարձնում են ազգ. Արման Աբովյանը՝ «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի մասին 09/07/2020 16:07 «Չտրվել Արման Սահակյանի սադրանքներին․ այս արշավի հիմնական նպատակն աթոռակռիվն է». ՀՖՖ նախագահի բաց նամակը՝ «Շիրակի» երկրպագուներին, մարզիչներին, ֆուտբոլիստներին 09/07/2020 16:02 Այսօր մեր զինվոր որդին զորացրվեց և վերադառնում է տուն. Փաշինյան (Տեսանյութ) 09/07/2020 15:50 Արտոնություն՝ «Արմենիա վայն»-ին. կստեղծվի 40 նոր աշխատատեղ` 250,000 դրամ միջին աշխատավարձով 09/07/2020 15:41 Առաջարկվում է արտակարգ դրության պայմաններում ստեղծել առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգ 09/07/2020 15:29 Բացահայտվել են փոստային առաքանիներով թմրամիջոցի տեղափոխման փոխկապակցված դեպքեր. հայտնաբերվել է 375 գրամ մարիխուանա 09/07/2020 15:20 Ի պատասխան ՀՀ կառավարության խնդրանքի՝ Ֆրանսիան հոգացել է բժիշկների երկրորդ պատվիրակության տրանսպորտի և կեցության ծախսերը 09/07/2020 15:06 Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի պաշտպանները քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեցին 09/07/2020 14:53 «Ապրել ենք ուզում, մեր երեխեքը մեղք են. քո Արփիից, քո Շուշանից ավելի վա՞տն են մեր երեխեքը»․ ակցիայի մասնակից 09/07/2020 14:47 Ռոբերտ Քոչարյանը Zoom համակարգով հանդիպում է անցկացրել աջակիցների և համակիրների հետ 09/07/2020 14:41 Բարձրագույն դատական խորհուրդն այսօր բարձրության վրա է. Ռուբեն Մելիքյան 09/07/2020 14:39 Ես ՀՔԾ պետը չեմ, որ առանց որոշմանը ծանոթ լինելու որևէ գնահատական տամ. Ալեքսանդր Ազարյանը՝ ԲԴԽ որոշման մասին 09/07/2020 14:35 «Իմ քաղաքում կանգնելու համար ինձ բերման են ենթարկում, զզվցրիք արա՛ արդեն»․ Ոստիկանները բերման ենթարկեցին դժգոհ քաղաքացուն 09/07/2020 14:28 Հայաստանի թատերական գործիչների միությունը կդիմի նախարարություն՝ թատրոնների աշխատանքը վերսկսելու համար 09/07/2020 14:25 Սրա համար չենք հելել հեղափոխություն արել, որ մեզ հավաքեն տանեն, տուգանեն․ Բեն Ավետիսյան 09/07/2020 14:17 ԲԴԽ-ն մերժեց դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Ռուստամ Բադասյանի միջնորդությունը 09/07/2020 14:09 Առաջիկա հինգ տարիներին Արցախում կիրականացվեն մինչև 400կմ ասֆալտապատման աշխատանքներ. Արայիկ Հարությունյան 09/07/2020 14:04 Աշխարհի որևէ երկրում եթերային տաղավարներում դիմակներ չեն կրում. ԶԼՄ ղեկավարները դիմել են Տիգրան Ավինյանին 09/07/2020 14:00 ՍԴ նախագահի և դատավորների գործը գտնվում է քննության փուլում, ՄԻԵԴ-ը հանձնառել է գործի անհապաղ քննություն 09/07/2020 13:57 Առողջապահության նախարարը հայտարարեց, որ երգելը վնաս է, հետո կասեն՝ շնչելն ա վնաս, հետո՝ գնացեք մեռեք․ Ակցիայի մասնակից 09/07/2020 13:54 Արմավիրում արևային կայանի կառուցման ներդրումային ծրագիրն արտոնություն ստացավ 09/07/2020 13:50 Էկվադորի արտգործնախարարը հրաժարական է տվել 09/07/2020 13:45 Ունենք ճգնաժամային իրավիճակ, երբ արտակարգ դրությունը մեզ չի օգնում. ԼՀ պատգամավոր 09/07/2020 13:39 Կառավարության դիմաց միջոցառումների անցկացման կազմակերպությունների աշխատակիցներից ոմանք բերման ենթարկվեցին 09/07/2020 13:32 Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք 09/07/2020 13:26 «Մեզ ոտքի մի հանեք, հանեք աշխատանքի, գնանք աշխատենք, բանկի փողերը տանք, որ գիշերը հանգիստ կարողանանք քնենք»․ Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց 09/07/2020 13:19 «Շանգրի լա» խաղատան լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել 09/07/2020 13:13 Էջմիածնում բերման ենթարկվելու ժամանակ տղամարդը ոստիկանների նկատմամբ բռնություն է գործադրել. նա ձերբակալված է 09/07/2020 13:09 Խնդիր ենք տեսնում, որ մեր մանդատով կարող են «Լուսավոր Հայաստան»-ի նկատմամբ իրականացնել հակաքարոզչություն. Սամսոնյանը՝ Բաբաջանյանի մասին 09/07/2020 13:04 Չինաստանում վեց մարդ է վիրավորվել հրավառության պարագաների գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով (Տեսանյութ) 09/07/2020 12:55 Բելգրադում անկարգությունների հետևանքով վիրավորվել է 36 մարդ 09/07/2020 12:47 Զեյթունի ԱԱԾ շենքը մրցույթով կօտարվի. գումարի 50%-ը կուղղվի ԱԱԾ աշխատակիցների բնակարանային խնդիրներին 09/07/2020 12:39 Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքերը հասել է 142-ի. Հիվանդներից մեկի վիճակը ծանր է 09/07/2020 12:30 «Լիճք» 220/110/35 կՎ ենթակայանի վերակառուցման աշխատանքներն իրականացնելու նպատակով կկնքվի ավելի քան 8 միլիոն դոլար արժեքով պայմանագիր 09/07/2020 12:30 Գերմանիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 442 նոր դեպք 09/07/2020 12:21 Առաջին կիսամյակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 680.3 մլրդ դրամ հարկային եկամուտ 09/07/2020 12:12 Վթարային ջրանջատում՝ Էրեբունիում հուլիսի 10-ին 09/07/2020 12:06 Ավարտին ենք հասցնում ՍԴ ուղարկվելիք մեր դիմումը. Էդմոն Մարուքյան 09/07/2020 11:59 Զոհված զինծառայողների ծնողներին ու ամուսիններին անվճար կրթության իրավունք կտրվի 09/07/2020 11:54 Հակաճգնաժամային առաջին միջոցառումը տրանսֆորմացիայի ենթարկեցինք. նպատակը ներդրումների խթանումն է. վարչապետ 09/07/2020 11:49 Վարչապետի աշխատակազմին կհատկացվի 412 հազար դոլար և 420 հազար եվրո 09/07/2020 11:46 2020-ի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը բացահայտել են սահմանի ռեժիմի խախտման 26 դեպք 09/07/2020 11:40 Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կա և կան բազմաթիվ պատվաստանյութեր. Նախարար 09/07/2020 11:36 Ճապոնիայում հայտարարել են 230 հազար մարդու տարհանելու մասին 09/07/2020 11:27 Բանավոր խոսքի վրա հիմնվելով՝ ոստիկանությունը չի կարող դիմակ չկրելու փաստը համարել հարգելի. Վարչապետը՝ ոստիկանապետին (տեսանյութ) 09/07/2020 11:24 Հայաստանի Հանրապետության քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 09/07/2020 11:09 Խափանվել է ՀՀ կենտրոնական բանկի թեժ գծի աշխատանքը 09/07/2020 11:04 ՄԻՊ-ը կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 14-րդ միջոցառման վերաբերյալ ստացել է բանավոր և գրավոր բողոքներ 09/07/2020 10:52 Մելանյա Թրամփի արձանը հրկիզել են 09/07/2020 10:45 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 526 նոր դեպք, մահացել է 20 մարդ 09/07/2020 10:37 ԱՄՆ-ում 15 տարուց ի վեր առաջին անգամ կվերսկսեն մահապատժի կիրառումը 09/07/2020 10:35 Չինաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի 9 նոր դեպք 09/07/2020 10:25 Ամբողջ աշխարհում ավելի քան 12 միլիոն մարդ է վարակվել COVID-19-ով 09/07/2020 10:14 Կոլումբիայում բենզատարի պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 20-ի 09/07/2020 10:00 Հուլիսի 13-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի. օրակարգում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը 09/07/2020 09:52 «Փաստ». Գերնպատակն ի սկզբանե ռազմաբազայի լիկվիդացիայի հարցն է եղել 09/07/2020 09:50 «Հրապարակ». Նոր Հայաստանը կառուցվում է ջհանգիրյանների, խառատյանների, ղալումյանների և մյուսների «տոհմական կալվածքների» համար 09/07/2020 09:47 «Ժողովուրդ». Արմեն Սարգսյանի առաջարկին հանձնաժողովում ոչ բոլորն են կողմ 09/07/2020 09:43 «Հրապարակ». «ԱԺ նախագահը 3 անգամ զավթել է ՀՀ նախագահի իրավասությունները» 09/07/2020 09:39 «Փաստ». Վենետիկի հանձնաժողովը համագործակցում է Գագիկ Հարությունյանի հետ 09/07/2020 09:37 «Ժողովուրդ». ԱԱԾ-ն որս է սկսել «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավորների նկատմամբ 09/07/2020 09:33 «Հրապարակ». Իշխանական խմբակցությունում վրդովված են. «Իմ քայլին» «դեմ» է տվել կառավարությունը 09/07/2020 09:31 «Փաստ». Փաշինյանը մի քանի անգամ փաստել է, որ Սահմանադրության փոփոխության դեպքում կառավարման համակարգը չի փոխվի 09/07/2020 09:28 «Ժողովուրդ». ՄԻԵԴ որոշումը անցանկալի նվեր էր Հրայր Թովմասյանի համար 09/07/2020 09:25 «Հրապարակ». Հայաստանից Արցախ մեկնողները վճարում են 7-հազարական դրամ ռապիդ թեստերի համար 08/07/2020 23:07 ՄԻԵԴ-ը չի կիրառի միջանկյալ միջոց և կքննարկի «Գյուլումյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով հիմնական հայցը 08/07/2020 20:51 Ucom ֆիքսված և շարժական կապի հետ խնդիրներ են առաջացել հոսանքի տատանման հետևանքով