22/10/2019 14:15
Գաղտնի հրամանով նախարարների աշխատավարձերի բարձրացման հետ կապված Ալեն Սիմոնյանը մտահոգություն չունի (Տեսանյութ)
Վաղն ունենք կառավարության հետ հարցուպատասխան, վստահ եմ, որ պատգամավորները, որոնք այսօր միջանցքներում հարցազրույցմեր են տվել ու իրենց մտահոգությունն են հայտնել, կբարձրացնեն այդ հարցն ու կառավարության ներկայացուցիչը կպատասխանի, Ազգային ժողվում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով «Հետք»-ի հրապարակմանն, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հրամանով բարձրացել է նախարարների ու փոխնախարարների աշխատավարձը։
«Ես մտահգություն չունեմ, որովհետև կարծում եմ՝ ինչպես ուսուցիչների, զինվորականների ու մնացած բոլոր ոլորտի աշխատակիցների, մեր աշխատակազմերի, մեր պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերը պետք է բարձրացնել, որովհետև այսօր մասնավորն ավելի լավ պայմաններ է հաճախ առաջարկում ու պետությունը չի դիմանում մրցակցությանն», - ասաց նա։
Հարցին՝ գուցե դիմե՞ն, որ պատգամավորների աշխատավարձերն էլ բարձրանա, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.
«Ես կարծում եմ, որ առաջին հերթին, եթե ինչ-որ մեկի աշխատավարձը պետք է բարձրացվի, դա աշխատակազմինն է, մենք մի կերպ յոլլա կգնանք»։