22/10/2019 10:29
Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան
Այսօր մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան։ Մի շարք հարցերի թվում օրակարգում է նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից առաջարկված «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը։
Նախագծով 25 տարեկանը լրացած ցանկացած քաղաքացու, որը 4 տարի բնակվել է Հայաստանում, հնարավորություն է ընձեռվելու դառնալ ԱԱԾ տնօրեն կամ ոստիկանապետ:
Նշենք, որ ԱԺ օրակարգում են նաև՝ Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին, Ներդրումային ծրագրերի իրականացման պետական աջակցության մասին հարցերն ու մի շարք այլ հարցեր։