22/10/2019 15:05
Պարտավոր ենք պարզաբանում ստանալ. Լուսինե Բադալյանը՝ նախարարների աշխատավարձերի գաղտնի բարձրացման մասին (Տեսանյութ)
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատագամվոր Լուսիեն Բադալյանը մանրամասն տեղյակ չէ գաղտնի հրամանով նախարարների ու փոխնախարարների աշխատավարձերի բարձրացման թեմային։
«Որքանով որ լսել ենք, լսել ենք լրատավական կայքերից», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց նա։
Պատգամավորը հիշեցրեց՝ վարչապետն անընդհատ է խոսել աշխատավարձերի բարձրացման մասին։
«Թե ինչու է արվել գաղտնի, այս մասով ուղղակի տեղեկություն չունեմ, կարծում եմ՝ հաստատ վարչապետը կունենա մեկնաբանություն։ Դա չէր լինի ուղղակի քմահաճույք, արագ որոշում, որն ընդունել է վարչապետը, հավանաբար, դրա համար ծանրակշիռ պատճառներ եղել են», - ասաց նա։
Լուսիեն Բադալյանը նշեց, որ այդ հարցով պարտավոր են պարզաբանումներ ստանալ։