Իրականություն՝ ոչնչի մասին. Վահե Հովհաննիսյան

22/10/2019 17:54

Իրականություն՝ ոչնչի մասին. Վահե Հովհաննիսյան


Փոփոխությունների պահանջը դեռ փողոցում է

2018-ի բովանդակությունից բան չի մնացել։ Փոփոխությունների պահանջ եւ ակնկալիք. հարյուր հազարներին սա՛ էր հանել փողոց, ու հին իշխանությունը խաղաղ գնաց, որպեսզի նորը մեծ տեմպերով ու ավելի նոր մտածողությամբ առաջ տանի երկիրը։ Կար բացառիկ հնարավորություն՝ երկրի առաջընթացի համար։ Բայց 1.5 տարում պրոցեսների բովանդակությունը փոխվեց։
2018-ի որակից նույնպես բան չի մնացել։ Երեւանի փողոցներն իրենով հեղեղած՝ ազնիվ ու հավատով լի ուսանողության, երիտասարդության որակյալ զանգվածն այլեւս դաշտում չի երեւում։ Նրանք ճնշող մեծամասնությամբ հետ քաշվեցին, մի մասը կոտրվեց ու շարունակում է մտածել երկրից հեռանալու մասին։ Նրանց տեղը շատ արագ լցրեցին կոմֆորմիստները, 90-ականների մնացորդները եւ երբեք սեփական կարծիք չունեցող հոծ խմբերը։

Եվ կա իշխանություն, որն ինչ ուզում՝ ասում է, ինչ ուզում՝ անում է. դա իշխանության նեղ խումբն է։ Կան մեկ մարդու սպասարկման բրիգադներ՝ ԱԺ, խմբակցություն (խմբակցություններ), կուսակցություն (կուսակցություններ), կառավարություն, իրավապահներ, դատարաններ եւ այլն։ Սա իշխանություն է՝ ինքն իր համար։ Այն այս պահին հաշվետու չէ ոչ մեկին եւ ամբողջությամբ վայելում է այդ հնարավորությունը, բայց այն այս պահին ադեկվատ չէ՝ ապագա ռիսկերի գնահատման առումով։

Անհասկանալի վիճակ

Շատ դժվար է գրագետ գնահատական տալ Հայաստանի իրականությանը։ Զգացմունքային՝ կարելի է, բայց դա սուբյեկտիվ է։ Սառը հայացքով՝ Հայաստանում իրականություն է ոչնչի մասին։ Հայաստանում ոչինչ չի կատարվում. ոչ մի բարդ թեմա չի դրվում քննարկման, ոչ մի կարեւորագույն խնդիր չի նշմարում իր լուծումը, ոչ մի բաց խոսակցություն հասարակության մեջ չի սկսվում, եւ բարդ թեմաները դարձյալ մնում են որպես կա՛մ տաբու, կա՛մ մանիպուլյացիայի առարկա։ Երբ 1.5 եւ ավելի տարիներ առաջ հասունանում էր փոփոխության պահանջը, հիմքում սա էր՝ բացել թեմաները, որքան էլ դրանք ցավոտ լինեն, ստանալ մասնակցային հասարակություն եւ ինտենսիվ փնտրել լուծումներ։

Մեծ հաշվով, Հայաստանում ոչինչ չի կատարվում, եւ սա է ամենամեծ ռիսկը։ Սա դժվար է ֆիքսել օրվա ռեժիմով, քանի որ աղմուկը շատ է, եւ դա ակտիվության տպավորություն է ստեղծում։ Մեր այսօրվա կենցաղը (կամ՝ պետական լրահոսը) քրեական գործեր, դատեր, լայվեր, բազմապիսի PR ակցիաներ, իրական կյանքի սուբլիմացիան են՝ իրական գործերի փոխարինիչները։ Դրանք պետության կենսագործունեության համար եւ պետության օրակարգի առումով զրոյական նշանակություն ունեն։
Կարելի է, իհարկե, ասել, որ ամեն ժողովուրդ արժանի է իր հեղափոխությանը, բայց դա էլ պատասխանատու եւ ազնիվ մոտեցում չէ. այդպես կարելի է ասել էմիգրացիայից։ Գնահատականներ տալը, համեմատություններ անելը, նախազգուշացնելն արդեն բավարար չեն։ Դրանց փուլն անցավ։ Լուծումներ են պետք, լուծումների առաջարկներ եւ դրանց հասնելու ճանապարհ։

Դարձյալ՝ սոլիդ իշխանության մասին

Այլ ելք՝ խուսափելու համար անդառնալի կորուստներից ու պատմական ողբերգություններից, այլեւս չկա։ Հայաստանում պետք է ձեւավորվի սոլիդ իշխանություն։ Հայաստանում չպետք է լինի կուսակցական ռեւանշ, եւ Հայաստանում չպետք է լինի մեկ մարդու ատրակցիոն։

Սոլիդ իշխանության ռեսուրսը հստակ է՝ իշխանության միջի ողջախոհ անհատներ եւ շրջանակներ, իշխանությունից դուրս՝ նույնպիսի մարդիկ եւ շրջանակներ։ Կուսակցական, քաղաքական այսօրվա տոտալ արժեզրկման, դեֆոլտի պայմաններում այլ տարբերակ ուղղակի չի մնում։ Այս ամենը, իհարկե, վերաբերում է խաղաղ պայմաններին։ Պատերազմական պայմաններում լրիվ այլ տրամաբանություն է լինելու։

Իշխանության մեջ եւ իշխանությունից դուրս գտնվող սոլիդ անհատներն ու շրջանակները համատեղ պետք է ձեւավորեն սոլիդ իշխանությունը, որի պատմական առաքելությունը չափազանց մեծ է։ Սա կարող է լինել ժամանակավոր, անցումային իշխանություն, բայց, անկախ դրանից, դա կլինի այն իշխանությունը, որն իր կատարած աշխատանքի ծավալի եւ որակի առումով Հայաստանի պատմության մեջ կունենա բացառիկ նշանակություն։ Մենք պետք է դուրս գանք տոտալ նիհիլիզմի վիճակից։

Աշխարհի քարտեզի մեր հատվածում արագ տեմպերով փոփոխություններ են գնում։ Մի կողմից՝ Ալիեւների ընտանիքը գնում է նկատելի ռեֆորմների՝ միաժամանակ ավելացնելով ռազմական ծախսերը, մյուս կողմից՝ երկրում ուժեղանում են հակաալիեւյան տրամադրությունները։ Սա անկանխատեսելի զարգացումների ահռելի պոտենցիալ է։ Թուրքիայում սրընթաց ուժեղանում են ազգայնական եւ պանթուրքիստական տրամադրությունները, որոնք Հարավային Կովկասի համար ունեն այլ, մեզ համար խիստ վտանգավոր պատկերացումներ, քան անգամ Էրդողանը։ Ռուսաստանում Պուտինն աստիճանաբար մոտենում է սեփական խնդրին՝ ինչ-որ կերպ վերարտադրության կամ իրավահաջորդության, ինչը նոր, դժվար հաշվարկելի սցենարների աղբյուր է՝ մեզ համար կրկին հստակ ռիսկերով։

Ի՞նչ ենք անում մենք. կորցնում ենք ժամանակ։ Ինչո՞վ ենք զբաղված մենք. մեծ հաշվով՝ ոչնչով։ Այս փուլը Հայաստանը պետք է օգտագործեր անվտանգության մակարդակի բարձրացման եւ մեծ տեմպով, գրագետ քայլերով՝ երկրի մոդեռնիզացիայի համար։ Ցավոք՝ չենք անում։ Շատ կարեւոր է արձանագրել, որ 2018-ի համընդհանուր պահանջը դեռ օրակարգում է՝ փոփոխություններ։ Այդ պահանջը լուծում չի ստանում։ Այդ պահանջը ռացիոնալ ծրագրերի տեսք չի ստացել։ Եվ այդ պահանջի վրա իշխանության եկած, թվում էր՝ ռեֆորմիստական թիմը 1.5 տարում վերածվեց դասական չինովնիկական խավի։ Հետեւաբար՝ փոփոխությունների պահանջը նույնքան սուր է, եւ փոփոխությունների ունակ իշխանության պահանջը՝ միակ լուծումը։

Ո՞րն է սոլիդ իշխանության հիմնական առաքելությունը․

1. Նոր պատերազմի բացառում
2. իրավիճակի կայունացում. պետությունը կազմաքանդող պրոցեսների դադարեցում (այդ թվում՝ պատժիչ ուղղորդվող դատաիրավական մեքենայի կանգնեցում, արտաքին ազդեցության դիմակայում)
3. երկրում հաշտեցման եւ ներքին համերաշխության մթնոլորտի հաստատում
4. Ռուսաստանի հետ հարաբերություններում փոխադարձ վստահության կտրուկ աճի ապահովում։ ԵՄ եւ ԱՄՆ հետ իրատեսական օրակարգի ձեւակերպում, այդ շրջանակներում աշխատելու ուղերձներ
5. նոր ընտրական օրենսգիրք, կուսակցությունների մասին նոր օրենք, Սահմանադրական փոփոխություններ
6. նոր ընտրությունների կազմակերպում։

Կարող է ծագել բնական հարց. ինչո՞ւ հենց այս կետերը։ Իրականում մենք 1.5 տարի առաջ այլ օրակարգ պետք է ձեւակերպած լինեինք՝ այն օրակարգը, որի առանցքը պետության մոդեռնիզացիան էր՝ հանրային կյանքի, տնտեսության եւ բոլոր ոլորտների։ Սա պահանջում էր լրիվ այլ պատկերացումներ, լրիվ այլ ընթացք, լրիվ այլ ինտելեկտուալ ռեսուրս եւ լրիվ այլ մթնոլորտ։ Մենք սա տապալել ենք։ Եվ այսօր ուղղակի հնարավոր չէ այսօրվա իրավիճակից միանգամից անցում կատարել այդ հիմնական օրակարգին։

Պետությունների կյանքում լինում են անհնար պահեր։ Մեզ մոտ այսօր այդպիսի վիճակ է։ Այսօրվա մթնոլորտի եւ թիմերի պայմաններում հնարավոր չէ այս իրականությունից միանգամից անցում կատարել զարգացման փուլ։ Պետք են լինելու միջանկյալ լուծում, միջանկյալ փուլ։ Սոլիդ իշխանության առաջին կետը՝ թույլ չտալ պատերազմ, անկյունաքարային է. սրա տապալման դեպքում մնացած ամեն ինչն անիմաստ է։ 2, 3, 4 կետերն այս խնդրի լուծմանն են ուղղված։ Այսօրվա վերնախավը չի պատկերացնում, թե ի՛նչ է իրենից ներկայացնելու առաջիկա հնարավոր պատերազմը՝ դրա ծավալները, կորուստների եւ ավերածությունների չափը, հետեւանքները։ Ցավոք, սա չի պատկերացնում նաեւ «սոցցանցերի սերունդը»։ Ոչ մի ռոմանտիկա չի լինելու, հաղթանակի դեպքում՝ հաղթանակի բերկրանք չի լինելու։ Փոխարենը սա շատ լավ պատկերացնում են բանտերում ու դատարաններում գտնվող նախագահն ու գեներալները, Արցախի իշխանություններն ու կռիվ տեսած եւ հաղթած հրամանատարները։ Հնարավոր պատերազմի հոտը գալիս է, բայց մենք դեռ ունենք հնարավորություն՝ դրանից խուսափելու. դրա համար պահանջվելու են մեծ ջանքեր, շատերի կոնսոլիդացված աշխատանքը եւ իշխանության լուրջ որակներ։

Գործող իշխանությունը բոլոր տապալումներից ու կասկածելի քայլերից հետո հայտարարում է. մենք ստացել ենք 70 տոկոս ձայն, վստահության քվե։ 70 տոկոսը դատավճիռ չէ, եւ ճիշտ ու գրագետ բան ասելիս ու հակադրվելիս պետք չէ դրանով կաշկանդվել։ 70 տոկոսը տրված է եղել գրագետ փոփոխություններ անելու եւ ոչ երբեք երկիրը պառակտելու, 37 թիվ վերադառնալու ու նոր պատերազմի համար։ 

Եվ վերջում՝ մթնոլորտի մասին

Վերջին շրջանում ուշ երեկոները կարդում եմ ժամանակակից աշխարհի ամենավառ դեմքերից մեկի՝ Յուվալ Հարարիի Homo Deus աշխատությունը։ Նրա տեսության հիմնական առանցքն այն է, որ բանական մարդը՝ Homo Sapiens-ը, էվոլյուցիայի վերջնակետը չէ, եւ մենք գտնվում ենք նրա հաջորդ փուլի՝ Homo Deus-ի (մարդ-աստծո) ձեւավորման ընթացքում։ Հեղինակը հիմքում դնում է արհեստական բանականության նոր, անծայրածիր հնարավորությունները, որոնք շատ արագ ներխուժելու են մեր կենցաղ, մեր կյանք։

Սա ես կարդում եմ ուշ երեկոյան։ Իսկ վաղ առավոտյան, երբ սկսվում է հայաստանյան իրականությունը, ինձ մոտ ծագում է հակառակ հարցը. իսկ հնարավո՞ր է, որ լինի էվոլյուցիայի հակառակ ընթացքը՝ բանական մարդը՝ Homo Sapiens-ը որոշակի իրավիճակներում սկսի էվոլյուցիոն հետապրում, հետզարգացում։ Հայաստանյան իրականությունը տալիս է խորհելու լայն փաստական բազա։ Մարդիկ, որոնք տասնամյակների ընթացքում ունեին կարծիք, տեսակետ, սկզբունքներ, մթնոլորտի փոփոխության, իրականության փոփոխության պայմաններում հանկարծ ցուցաբերում են հետընթացի տարօրինակ դրսեւորումներ։ Ամեն անգամ ինքդ քեզ հարցնում ես՝ լավ, սա նորմալ տղա էր, նորմալ աղջիկ էր, «Սերժի ժամանակ» պայքարում էր բոլոր նմանատիպ երեւույթների դեմ... ի՞նչ եղավ, չի՞ տեսնում, թե ինչ է կատարվում, ինչպե՞ս այսպիսի բան կարողացավ ասել կամ անել։ Մենք հիմա ունենք պետական եւ հանրային դեգրադացիայի դինամիկ ձեւավորվող պատկեր։ Կա՛մ մենք կկարողանանք այս պրոցեսը կանգնեցնել, իսկ դրա լավագույն տարբերակը սոլիդ իշխանության ձեւավորումն է, կա՛մ դա վերջնական հանգրվանի կբերի մեր հակառակորդը։

Ճիշտ այդպես էլ, եթե մենք չկարողանանք կանգնեցնել դատաիրավական ռեպրեսիվ մեքենան ու ներքին պառակտման խորացումը, մեզ բոլորիս ցավալիորեն ծանոթ՝ պատմության դատաստանի փոխարեն ոչ շատ հեռու ապագայում կարող է ավելի ցինիկ լուծում բաժին հասնել՝ հայտնվել Բաքվի առաջին ատյանի դատարանում։

Հեղինակ՝ Վահե Հովհաննիսյան, «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:30 ՆԱՏՕ-ի՝ իր ազդեցությունն ընդլայնելու փորձերը դժվար թե կայունություն հաղորդեն․ Պեսկով Այսօր, 14:26 Որևէ վարչական բնակավայր կամ տարածք, որը Սովետական Հայաստանի սահմաններում է եղել, չենք պատրաստվում որևէ երկրի տալ. Թորոսյան Այսօր, 14:17 Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին Այսօր, 14:11 Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Պուտինին՝ վերընտրվելու կապակցությամբ Այսօր, 14:07 Պետք է շատ ուրախ լինենք, որ մեր երկրի վարչապետն ուղղակիորեն հանդիպում է այն բնակիչների հետ, որոնք ապրում են Տավուշում. Արսեն Թորոսյան Այսօր, 14:03 Շնորհակալություն ձեր երկրի համար ավելի պայծառ ապագա կառուցելուն ուղղված ձեր աշխատանքի համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ Փաշինյանին Այսօր, 13:59 Ինչո՞ւ Ադրբեջանը 10, 20 տարի առաջ չէր պահանջում Տավուշի այդ գյուղերը. հիմա գիտի, որ իր առջև կա պատրաստակամ իշխանություն. Աբրահամյան Այսօր, 13:52 Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներում Այսօր, 13:48 Պետք է անել ամեն ինչ, որ Պուտինը չհաղթի ագրեսիայի իր պատերազմում. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ Երևանում (Տեսանյութ) Այսօր, 13:45 Թուրքիայի հետ ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործումը կարող է դրականորեն ազդել տարածաշրջանում կայունության հաստատման վրա. Նիկոլ Փաշինյան Այսօր, 13:40 ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. Յենս Ստոլտենբերգ Այսօր, 13:38 Ինչպես Գորիս-Կապան ճանապարհի հանձնումից հետո Սյունիքի խոցելիությունը մեծացավ, նույնը կլինի Տավուշի դեպքում. Աբրահամյան Այսօր, 13:34 Ալիևը նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղությանը, քան երբևէ, և ես լիովին աջակցում եմ դրան. Ստոլտենբերգ Այսօր, 13:28 Հայաստանը շահագրգռված է զարգացնել ՆԱՏՕ-ի հետ առկա քաղաքական երկխոսությունը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 13:23 Երևանում սպասվում են ինտենսիվ տեղումներ, շրջաններում՝ ձյուն և բուք Այսօր, 13:21 Կոլոմինան Ստոլտենբերգի տարածաշրջանային այցը պատմական է որակել Այսօր, 13:12 Վթար՝ Ակնալիճ գյուղի սկզբնամասում. մեքենան գլխիվայր շրջվել է Այսօր, 13:09 «Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից Այսօր, 13:07 Կատարի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Այսօր, 13:01 Չիվա բնակավայրում և դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն Այսօր, 12:56 Տավուշում տեղի ունեցողը որևէ կապ չունի պետական սահմանի դելիմիտացիայի հետ. սա անօրինական գործընթաց է. Թաթոյան Այսօր, 12:48 Մարտի 21-ին Հայաստանին է մոտենում հաջորդ ցիկլոնը. սպասվում է ձյուն Այսօր, 12:43 ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձը Այսօր, 12:40 Խոսքը հայկական գյուղերի մասին չէ. Հովիկ Աղազարյանը՝ Տավուշի 4 գյուղերի մասին Այսօր, 12:37 Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը Այսօր, 12:28 ԱՄՆ-ից Պուտինին շնորհավորական զանգեր չեն լինի․ Պետքարտուղարություն Այսօր, 12:26 Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին Այսօր, 12:24 Տրոլեյբուսը հայտնվել էր շինարարի կողմից փողոցը լայնակի հատած խրամուղում. շինարարը կտուգանվի. Կոստանյան Այսօր, 12:20 «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն՝ երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից․ նրանք կալանավորվել են Այսօր, 12:13 Համլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Այսօր, 12:08 Տավուշի այդ 4 գյուղերն ադրբեջանական են, ՀՀ-ին չեն պատկանում, պետք է վերադարձնել․ Տավուշի մարզից ՔՊ պատգամավոր Այսօր, 12:03 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան Այսօր, 12:01 Էլ որտեղի՞ց լինի Հայաստանը, երբ երկրի մեծ մասը հանձնած թիվ մեկ պատասխանատուն գյուղացիներին համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն․ Զաքարյան Այսօր, 11:56 Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին Այսօր, 11:52 Ինչի՞ են հասցրել հարցը ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և Վաշինգտոնի նոր կուրատորները. Զախարովան՝ Փաշինյանի՝ նոր պատերազմի վերաբերյալ հայտարարության մասին Այսօր, 11:44 «Այսօրվանից սկսում եմ «Զրույցներ պետության մասին» շարքը». Նիկոլ Փաշինյանի տեսանյութը՝ TikTok-ում (Տեսանյութ) Այսօր, 11:37 Եթե հասարակության կողմից ճնշում լինի, Փաշինյանը հետ է կանգնելու իր որոշումից․ Գառնիկ Դանիելյան Այսօր, 11:33 Ողբերգական դեպք՝ Սյունիքում․ հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը Այսօր, 11:25 Գեղարոտ-Ծիլքար ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում Այսօր, 11:20 Հառիճավանքի լուսաբացը. Լուսանկար Այսօր, 11:15 «Ժողովուրդ»․ Ալեն Սիմոնյանն իր միլիոնատեր քավորին աշխատանքի է տեղավորել, որ հետը Փարիզ տանի Այսօր, 11:08 Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի․ Շառլ Միշել Այսօր, 11:03 Երևի ավելի վտանգավոր գաղափար չկա. 30 տարվա պետականությունն իր լուրջ ինստիտուտներով քանդես, բերես-հասցնես ինքնապաշտպանական գյուղացիական ջոկատների․ Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:58 ՊԵԿ-ը 10 միլիոն դրամով տուգանել է «Երևան Սիթի»-ին Այսօր, 10:53 Հայաստանի բանկերի մեծ մասը մարտի 30-ից կդադարեցնի «Միր» քարտերի ընդունումը Այսօր, 10:47 Չարենցավան քաղաքի ջրամատակարարումը կդադարեցվի Այսօր, 10:44 Եթե պետք է պատերազմով վախեցնեն ու առանց դրա խլեն այն, ինչն ուզում են խլել պատերազմով, ապա պատերազմը միակ շանսն է, որ տալիս է չպարտվելու հնարավորություն Այսօր, 10:40 «Փաստ». Փաշինյանը նեղվել է նույնիսկ «ընտրովի» հանդիպման ժամանակ սառն ու անբարյացակամ վերաբերմունքից Այսօր, 10:38 «Ժողովուրդ». ԱԺ-ն պատրաստ է և՛ ԱԺ բացօթյա սրճարանի համար գրեթե նույնքան վճարել, և՛ օրացույցների և օրագրերի համար Այսօր, 10:36 «Հրապարակ». ՀՀ իշխանությունը կփորձի՞ հետայսու աշխատել Արցախի ՀԿ սեկտորի հետ Այսօր, 10:35 ՀՀ-ի համար ըմբռնելի է էքսկլավ, անկլավների հարցն ավելի ուշ դիտարկելու մոտեցումը․ Sputnik Արմենիա Այսօր, 10:34 «Փաստ». «Փողի խնդիր չունեն», բայց գնում են հարկերը և տուրքերը բարձրացնելու կամ նորերը սահմանելու ճանապարհով Այսօր, 10:32 «Ժողովուրդ». Փաշինյանի այցին հնարավոր է հաջորդի Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի պաշտոնանկությունը Այսօր, 10:31 «Հրապարակ». Եվրադիտորդներին տրվող անձեռնմխելիությունից Հայաստանում անգամ երկրի ղեկավարներն ու պատգամավորները չունեն Այսօր, 10:30 «Փաստ». Խնդիր է դրվել ձևավորել ուժեղ քաղաքական բևեռ` որպես գործող քաղաքական համակարգին իրական այլընտրանք Այսօր, 10:27 ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո Այսօր, 10:24 ՔՊ-ն նոր պատգամավոր ունի (Տեսանյութ) Այսօր, 10:16 Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման (Լուսանկարներ, Տեսանյութ) Այսօր, 10:00 ՀՀ մի շարք բնակավայրերում ձյուն է ու մառախուղ. կան փակ ու դժվարանցանելի ավտոճանապարհներ Այսօր, 09:58 Սիսիան-Գորիս ճանապարհին ավտոմեքենա է այրվել. կա չորս զոհ Այսօր, 09:54 «Ժողովուրդ». Հերթական զիջումներից հետո Ադրբեջանի «ախորժակը» կզսպվի՞․ Փաշինյանն ասել է՝ երաշխիք չի կարող տալ, բայց հույս ունի Այսօր, 09:50 «Հրապարակ». ՆԳՆ-ն 89 հատ ժամացույցների համար վճարել է 10 մլն 786 հազար դրամ Այսօր, 09:47 «Փաստ». Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը Այսօր, 09:45 «Ժողովուրդ». «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի դեպքում 277.5 միլիոն դրամից 99.7 միլիոնը աշխատավարձ է Այսօր, 09:42 «Հրապարակ». Փաշինյանն ու իր խմբակը իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որևէ միջպետական պայմանագիր Այսօր, 09:41 «Ժողովուրդ». Վարչապետի և ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է 18/03/2024 23:35 Փաշինյանը կնոջ հետ Համազգային թատրոնում էր՝ «...և նորից Գարուն» ներկայացմանը 18/03/2024 23:14 Ստոմատիտ․ Ինչպե՞ս բուժել 18/03/2024 23:08 Մտադիր չենք ամերիկյան զորքեր ուղարկել Ուկրաինա․ Սալիվան 18/03/2024 22:51 Անընդհատ ասում է՝ տանք-տանք. ինչի՞ դիմաց ես տալիս, երբ Բաքվում հայտարարում են՝ «Էրիվան», «մենք չենք կանգնելու» ․ «Հայաքվե» նախաձեռնության անդամ 18/03/2024 22:33 Ի վիճակի՞ չես՝ թող, գնա. Լավ, ինչքա՞ն կարող ես տալ, որ «պատերազմ չլինի»․ Ոսկեպարցի 18/03/2024 22:10 «Դա անում ենք Ոսկեպար գյուղի համար, Կիրանց գյուղի համար»․ Փաշինյանը Տավուշում հայտարարել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ 18/03/2024 21:43 «Նա եկել էր ասելու, որ այդ տարածքները հանձնում է հանուն «խաղաղության»․ Մանրամասներ՝ Փաշինյանի ու տավուշցիների հանդիպումից 18/03/2024 21:34 Կիմ Չեն Ընը ցանկանում է ամրապնդել Ռուսաստանի հետ հարաբերությունները 18/03/2024 21:18 Այս շաբաթ Վրաստանի խորհրդարան կբերվի ԼԳԲՏ քարոզչության դեմ ուղղված օրինագիծը 18/03/2024 21:03 «Ամեն խաղ պիտի խաղանք՝ ինչպես վերջինը»․ Հարոյանը՝ Կոսովոյի և Չեխիայի դեմ ընկերական խաղերից առաջ 18/03/2024 20:44 «Արարատ»-ի ֆուտբոլիստ Արմեն Նահապետյանին այսօր վիրահատել են 18/03/2024 20:28 Քթի միջնապատի շտկում․ Ե՞րբ է անհրաժեշտ վիրահատական միջամտությունը 18/03/2024 20:14 Լարսի ճանապարհը բացել են բեռնատարների համար 18/03/2024 20:01 ԵԽ նախարարների կոմիտեն ընդունել է որոշում «Մակուչյանը և Մինասյանն՝ ընդդեմ Ադրբեջանի» վճռի կատարմանն ուղղված Ադրբեջանի ներկայացրած գործողությունների ծրագրի վերաբերյալ 18/03/2024 19:53 «Չենք պատրաստվում հաշվի նստել, կարևոր չէ»․ Կրեմլից արձագանքել են ընտրությունների վերաբերյալ ԱՄՆ-ի գնահատականին 18/03/2024 19:37 Հստակ դիրքորոշում ունենք` հասնելու Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության. Խաչատուրյանը՝ ֆրանսիացի մտավորականներին 18/03/2024 19:27 Չեխիայի դեսպանը Ալեն Սիմոնյանին նամակ ու եվրոպական դրոշ է փոխանցել 18/03/2024 19:17 Ի գիտություն ենք ընդունում ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները․ Ֆրանսիայի ԱԳՆ 18/03/2024 19:00 Ապարանում, Արագածում, Սևանում ձյուն է տեղում 18/03/2024 18:48 600 հայկական բեռնատարներ են կուտակվել Վերին Լարսի անցակետի ռուսական ու վրացական կողմերում 18/03/2024 18:34 Թշնամու խնդիրն է՝ կտրել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության ուղին, ջլատել Հայաստանի պաշտպանական բնագիծը՝ նաև այս հատվածում․ Վարդան Ոսկանյան 18/03/2024 18:24 Անկախ նրանից, թե Փաշինյանը ինչ է խոստացել թշնամի Ադրբեջանին, գյուղում վճռական են տրամադրված, հետքայլ չեն անելու․ Բաղանիսցի 18/03/2024 18:13 Գեղարքունիքի մարզի Գանձակ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական վարժանք 18/03/2024 17:58 ԲՈՒՀ-երի նկատմամբ Փաշինյանի վերաբերմունքը պարզ ֆրեյդիստական բացատրություն ունի․ Լևոն Զուրաբյան 18/03/2024 17:47 Ո՞ւր է գնում Հայաստանը․ դեպի անորոշություն, անկանխատեսելիություն և արկածախնդրություն․ Տիգրան Աբրահամյան 18/03/2024 17:32 Տավուշում հանդիպման մասնակիցների ձեռքից վերցրել են հեռախոսները, Փաշինյանն իր հետ տարած մի տեսախցիկով փորձելու է ստեղծել կեղծ տպավորություններ և էլի մոլորեցնել հանրությանը․ Դանիելյան 18/03/2024 17:19 Ալիևը շարունակում է կամայականություններն օկուպացված Արցախում․ հայտարարել է, որ վերանվանում է Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակը 18/03/2024 17:07 Քանաքեռավանի գազալցակայանում պայթյունի հետևանքով վնասվածք ստացած 46-ամյա աշխատակցի առողջական վիճակը գնահատվում է ծանր 18/03/2024 16:53 Ո՞վ է սեփականաշնորհել և 2.6 մլն դոլարով վաճառքի հանել Թաթուլ Կրպեյանի անվան այգու մի մասը. Տեսանյութ 18/03/2024 16:50 Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին. news.am (Տեսանյութ) 18/03/2024 16:47 Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում 18/03/2024 16:39 Ոսկեպարում Նիկոլ Փաշինյանին շատ սառն են ընդունել, Փաշինյանը վախեցրել է պատերազմով. Ոսկան Սարգսյան 18/03/2024 16:34 Տավուշում Նիկոլ Փաշինյանի հանդիպումների տեսանյութերը կհրապարակվեն ավելի ուշ. խոսնակ 18/03/2024 16:23 1 ոսկե և 2 բրոնզե մեդալներ՝ Մաթեմատիկայի միջազգային կովկասյան 9-րդ օլիմպիադայում

Տվյալ բաժնի վերջին նյութերը