22/10/2019 19:41
Շատ ուրախ եմ, որ իմ լավ ընկերը՝ Ջասթին Թրյուդոն, հաղթեց ընտրություններում. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Կանադայի գործող վարչապետ Ջասթին Թրյուդոյին, ում կուսակցությունը հաղթել է այդ երկրում կայացած խորհրդարանական ընտրություններում։ Նիկոլ Փաշինյանը գրել է.
«Շատ ուրախ եմ, որ իմ լավ ընկերը՝ Ջասթին Թրյուդոն, հաղթեց ընտրություններում եւ շարունակելու է ղեկավարել բարեկամ Կանադան։
Լավագույն մաղթանքներս, սիրելի Ջասթին:)»