22/10/2019 15:08
Կենտրոնական բանկում տեղի է ունեցել «Անասնապահության ոլորտի ապահովագրության ներդրում» թեմայով քննարկում
Կենտրոնական բանկում հայ-գերմանական համագործակցության շրջանակներում տեղի է ունեցել «Անասնապահության ոլորտի ապահովագրության ներդրում» թեմայով հանդիպում-քննարկում, որը կազմակերպվել էր Կենտրոանական բանկի կողմից, KfW գերմանական զարգացման բանկի և Գյուղատնեսությունը Ապահովագրողների Ազգային Գործակալության աջակցությամբ:
Ներկա են գտնվել նաև կառավարության ներկայացուցիչներ, Գյուղատնեսությունը Ապահովագրողների Ազգային Գործակալությունը, ապահովագրական ընկերությունների ղեկավարներ և անասնապահության ոլորտի ներկայացուցիչներ:
Հանդիպման հիմնական նպատակն էր` անասնապահության ապահովագրության ոլորտի միջազգային լավագույն մասնագետների միջոցով պարզել Հայաստանի Հանրապետությունում անասնապահության ապահովագրության ներդրման հնարավորությունները։
Քննարկվել են մի շարք հարցեր, հնչել առաջարկություններ հետագա քայլերի վերաբերյալ։