23/10/2019 18:41
Ատոմակայանի հետ կապված բանակցությունները շարունակվում են. վարչապետ
Ատոմակայանի հետ կապված բանակցությունները շարունակվում են, համոզված ենք, որ բարդություններ չենք ունենա, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ առկա է հարցի լուծման մի քանի սցենար, հարցը քննարկվել է ռուսաստանցի գործընկերների հետ։
«Կարծում եմ՝ խնդիրը կառավարելիության տիրույթում է», - ասաց գործադիրի ղեկավարը։