23/10/2019 11:26
Գյումրիում երկաթուղու աշխատակիցները գործադուլ են հայտարարել
Գյումրիում երկաթուղու աշխատակիցները գործադուլ են հայտարարել։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի պատասխանատու Ռուբեն Գրձելյանն ասաց, որ աշխատակիցներին չի գոհացնում իրենց աշխատավարձը։
«Գյումրու լոկոմոտիվային դեպոյում աշխատակիցները գործադուլը սկսել են երեկվանից։ Պահանջում են աշխատավարձի բարձրացում»,-ասաց Ռուբեն Գրձելյանը։