23/10/2019 18:20
Հարավկովկասյան երկաթուղու գործընկերները պատրաստակամություն են հայտնել 10 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը. նախարար
Երկաթուղայինների գործադուլի խնդիրը Հարավկովկասյան երկաթուղու և աշխատակիցների միջև է, սակայն մենք աջակցում ենք խնդրի կարգավորմանը, ԱԺ-կառավարույթուն հարցուպատասխանի ժամանակ տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։
«Պետք է գալ ընդհանուր եզրահանգման, ակտիվ քննարկումներ են տեղի ունենում։ Խնդիրն այս պահին լուծված չէ։ Վաղը պատրաստվում եմ հանդիպել գործադդուլավորների խմբի հետ։ Հարավկովկասյան երկաթուղու մեր գործընկերներն իրենց հերթին պատրաստակամություն են հայտնել 10 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը», - նշեց նախարարը։
Նա շեշտեց՝ կողմերին պետք է բերել ընդհանուր հայտարարի, գտնել ոսկե միջինը։