23/10/2019 09:25
«Հրապարակ». Սերժ Թանկյանը Ցեղասպանության 100-ամյակի տարելիցին ելույթ ունենալու համար 1,2 միլիոն դոլար գումար է ստացել
Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց, որ առաջիկա հունիսին Սերժ Թանկյանը կրկին համերգով հանդես կգա Հայաստանում:
«Հրապարակ»-ը գրել է, որ Սերժ Թանկյանի «System of a Down» ռոք խումբն առաջին անգամ Հայաստանում հանդես եկավ 2015-ի ապրիլին` Ցեղասպանության 100-ամյակի առիթով և շշմեցուցիչ համերգ ստացվեց, որի համար նա 1,2 միլիոն դոլար հոնորար է ստացել (ռուսահայ գործարարից)։
«Այս անգամ ևս Սերժ Թանկյանը մեծ հոնորարի դիմաց կերգի Հայաստանում։ Պարզապես նրբությունն այն է, որ արանքում Ամուլսարի խնդիրը կա։ Նկատեք` համերգի մասին հայտարարությունից հետո Թանկյանն այլևս չի խոսում Ամուլսարի շահագործման անթույլատրելիության մասին։ Սա համերգ-բարտեր է հայաստանյան իշխանությունների և նրա միջև»,-գրել է թերթը:
Վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը արձագանքելով թերթի տեղեկությանը, ըստ որի՝ Սերժ Թանկյանի՝ հունիսյան համերգը հայաստանյան բյուջեի վրա կնստի մոտ 1 միլիարդ դրամ և հարցին՝ որտեղի՞ց են տրամադրվելու համերգի միջոցները, ասել է. «Բյուջեի մասով Ձեր գրածը չեմ հաստատում։ Միջոցների տրամադրման հարցը պետք է ուղղել կազմակերպիչներին»: