23/10/2019 10:31
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրինագիծն ընդունվեց
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի վիճակագրությունը շատ ցավալի է, ԱԺ այսօրվա նիստի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նա հորդորեց, որպեսզի խորհրդարանը կողմ քվեարկի կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնելու վերաբերյալ իրենց առաջարկած օրինագծին։
«Շատ կարևոր նախագիծ է, թերևս, այն խորհրդարանի պատմության մեջ մնալու է մարդասիրության օրինակներից մեկը»,- ասաց պատգամավորը։
Օրենքի նախագիծն ընդունվեց 99 կողմ, 4 դեմ ձայներով։