23/10/2019 10:47
Երևանում 10 և ավելի աշխատող ունեցող գործատուները 2020 թվականի հունվարի 1-ից պետք է վճարեն անկանխիկ. պատգամավոր
Երևան քաղաքում 10 և ավելի աշխատող ունեցող գործատուները 2020 թվականի հունվարի 1-ից պետք է վճարեն անկանխիկ, ԱԺ այսօրվա նիստի ժամանակ ասաց պատգամավոր Գևորգ Պապոյանը։
Պատգամավոր Լուսինե Բադալյանը նկատեց, որ մի շարք խնդիրներ են առաջացե,լ հատկապես, այն բնակավայրերի առնչությամբ, որտեղ բանկերի մասնաճյուղերն ու բանկոմատները հասանելի չեն, դրա համար էլ առաջին փուլում սահմանափակվել են միայն Երևանով։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը գործընկերներին կոչ արեց 10 և ավելի ձևակերպման մեջ հստակեցումներ մտցնել։
«Օրինակ, եթե գործատուն ինչ-որ պահի ունենում է 8, այնուհետև 12 աշխատող, ո՞րն ենք հաշվում»,- հարց ուղղեց նա։