24/10/2019 11:54
Սևանից տարեկան սահմանված 170 մլն խմ-ից ավել ջրառի հնարավորությունը կբացառվի
Սևանից տարեկան սահմանված 170 մլն խմ-ից ավել ջրառի հնարավորությունը բացառելու օրենքի նախագիծն ընդունվեց:
«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քվեարկությանը կողմ քվեարկեց 73, դեմ՝ 8, ձեռնպահ՝ 37 պատգամավոր:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ նախագծին «Իմ քայլը» քվեարկելու է ազատ:
ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ մտավախություն ունեն՝ նախագիծը կկրի զուտ ձևական բնույթ, հետևաբար այս փուլում ԼՀԿ-ն ձեռնպահ կքվեարկի:
«Եթե մեր մտահոգությունները կփաարտվեն, կքննարկենք կողմ քվեարկելու հարցը», - ասաց Մարուքյանը: