24/10/2019 10:36
Զենքի մատակարարման մրցույթի տապալման համար Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ կապված զենքի մրցույթի տապալման հետ, որին մասնակցել է ռուսական ORSIS ընկերությունը («Պրոմտեխնոլոգիա» խմբի անդամ) և խնդրել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին լուծել տվյալ իրավիճակը, հետևում է համապատասխան փաստաթղթի տեքստից, որը հայտնվել է ՌԻԱ Նովոստիի տրամադրության տակ:
Ըստ ՌԻԱ Նովոստիի աղբյուրի, որը ծանոթ է իրավիճակին, այս գրությունն արդեն փոխանցվել է Ռուսաստանի արտգործնախարարությանը և շուտով դիվանագիտական ուղիներով կուղարկվի հայկական կողմին:
Գրության մեջ, որը ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 22-ին, ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Օլեգ Ռյազանցևի կողմից և ուղղված ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, ասվում է, որ ORSIS-ի մասնակցության հայտն այս մրցույթում «առանց ծանրակշիռ պատճառաբանության մերժվել է», իսկ ընկերությունը ընդգրկվել է ՀՀ ԶՈՒ անբարեխիղճ մատակարարների ցուցակում:
Ռուսական կողմից նաև ընդգծել են, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը «ոչ իրավաչափ դիմել է բանկին՝ պահանջելով վճարել բանկային երաշխիք` մրցույթին մասնակցելու համար», չնայած որ օրենքով ընկերությունը պետք է վճարեր այդպիսի փոխհատուցում, եթե հաղթեր մրցույթում, և հրաժարվեր պայմանագրի ստորագրումից:
«Խնդրում եմ ձեզ դիտարկել առկա իրավիճակը և հանձնարարականներ տալ այն լուծելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցների ընդունման վերաբերյալ», - ասվում է փաստաթղթում:
Ավելի վաղ ՌԻԱ Նովոստին տեղեկացրել էր, որ Հայաստանում քրեական է գործ է հարուցվել զենքի մատակարարման մրցույթի չեղարկման փաստով։