25/10/2019 16:26
Ատոմային տեխնոլոգիաների օր կրթական-ժամանցային միջոցառում ՀԱՊՀ-ում (Տեսանյութ)
Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանում ուսանողների և բարձր դասարանների աշակերտների համար կազմակերպվել էր Ատոմային տեխնոլոգիաների օր կրթական-ժամանցային միջոցառումը։
Վերջինիս նպատական է ընդլայնել մասնագիտական ուղղվածություն ունեցող ուսանողներին ու բարձր դասարանների աշակերտների պատկերացումները գիտության ու ժամանակակից տեխնոլոգիաների մասին:
Ատոմային տեխնոլոգիաների օրվա շրջանակում հանդես եկան մի շարք բանախոսներ՝ աշխարհում միջուկային տեխնոլոգիաների զարգացման մասին դասախոսություններով և այն մասին, թե ինչպես կարող է միջուկային էներգիան նպաստել կլիմայի փոփոխության դեմ պայքարին։
Միջոցառման կազմակերպիչն է «Ռոսատոմ» պետկորպորացիան՝ Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի տան աջակցությամբ։ Ատոմային տեխնոլոգիաների օրվա հիմնական նպատակն է երիտասարդների շրջանում տեխնիկական կրթության հանրայնացումը։
Մանրամասները՝ տեսանյութում: