25/10/2019 17:38
Ձվի արտադրությամբ զբաղվող 9 տնտեսություններում հայտնաբերվել են թերացումներ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնն ավարտել է մարզի ձվի շուկայում անցկացվողվերահսկողության աշխատանքները: Ըստ այդմ մշտադիտարկում է իրականացվել ձու արտադրող 12 կազմակերպություններում և իրացման ցանցում գործունեություն ծավալող 181 տնտեսվարողների մոտ: Այս մասին հայտնում են ՍԱՊԾ լրատվական ծառայությունից։
Ձվի արտադրությամբ զբաղվող 9 տնտեսություններում (Ա/Ձ Պատվական Թորոսյան, Ա/Ձ Գուրգեն Դերձյան, Ա/Ձ Արամայիս Գրիգորյան, Ա/Ձ Սեդրակ Գասպարյան, Ա/Ձ Սուրեն Գրեյան, Ա/Ձ Լևոն Չումարյան, Ա/Ձ Աղասի Համբարձումյան, Ա/Ձ Դավիթ Մանուկյան, Ա/Ձ Հովհաննես Գրեյան) հայտնաբերվել են թերացումներ, խախտումներ և անհամապատասխանություններ (թռչնանոցի սանիտարահիգենիկ ոչ պատշաճ պայմաններ, իրացվող ձվի անվտանգությունը, հիվանդությունների կանխարգելման և պայքարի միջոցառումների՝ կանխարգելիչ պատվաստումների, ախտորոշիչ հետազոտությունների և դրանց կատարումը հավաստող փաստաթղթերի բացակայություն, օգտագործվող անասնաբուժական դեղամիջոցների, կերերի և կերային հավելումների անասնաբուժասանիտարական անվտանգությունը հավաստող փաստաթղթերի բացակայություն, ձվի պահպանման պայմանների և փաթեթավորման պայմանների անհամապատասխանություն սահմանված նորմերին, ախտահանման, կրծողների ու վնասատուների դեմ պայքարի միջոցառումների կատարման մասին փաստաթղթերի բացակայություն, ձվի պահպանման պայմանների անհամապատասխանություն): ՍԱՏՄ տեսուչների կողմից տրվել են խախտումները և թերությունները վերացնելու մասին հանձարարականներ, սահմանվել է հսկողություն դրանց կատարման նկատմամբ: