26/10/2019 14:41
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում այս տարվա 9 ամիսների ընթացքում անկում է արձանագրվել
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում այս տարվա 9 ամիսների ընթացքում անկում է արձանագրվել, տեղեկացնում է վիճակագրական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում համախառն արտադրանքի ծավալներն այս տարվա հունվար-սեպտեմբերին, 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 2.2 տոկոսով՝ կազմելով 5 650.6 մլն կՎտժ:
2019 թ. սեպտեմբերին, օգոստոսի նկատմամբ, էլեկտրաէներգիայի արտադրանքի ծավալները նվազել են 8,8 տոկոսով:
2019 թ. սեպտեմբերին, 2018 թ. սեպտեմբերի նկատմամբ, սակայն, ոլորտում, ըստ կոմիտեի, աճ է գրացվել՝ 9.3 %-ով: