28/10/2019 12:01
2020 թվականին հնարավորություն կունենանք իրականացնել 1 տրիլիոն 880 միլիարդ դրամի ծախսեր. նախարար
Արտաքին աղբյուներից ներգրավվող միջոցների պատկերը հետևյալն է. վարկային միջոցները շուրջ 204 միլիարդ դրամ են, իսկ դրամաշնորհային միջոցները՝ շուրջ 34 միլիարդ դրամ, Բյուջե 2020-ի քննարկման ժամանակ այսօր խորհրդարանում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
«Եթե թվերին անդրադառնանք, ապա 2020 թվականի նախագծով եկամուտները 1 տրիլիոն 698 միլիարդ դրամ են, որի մեջ՝ հարկային եկմուտները 1 տրիլիոն 602 միլիարդ դրամ, իսկ պակասուրդն ակնկալվում է, որ կլինի 183 միլիարդ դրամ։ Սա նշանակում է, որ 2020 թվականին հնարավորություն կունենանք իրականացնել 1 տրիլիոն 880 միլիարդ դրամի ծախս», - ասաց նախարարը։
Իմչ վերաբերում է պետական պարտքի ցուցանիշներին, Ատոմ Ջանջուղազյանը նշեց՝ ակնկալվում է, որ այս տարի կունենանք պարտք՝ կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցության 50 տոկոսի միջակայքում։