28/10/2019 11:21
2020-ի համար առաջարկվող 4.9 տոկոս տնտեսական աճը կպահանջի լրացուցիչ ջանքեր. Ատոմ Ջանջուղազյան
Մենք մեր առջև օրակարգային խնդիր ունենք՝ անդրադառնալու տնտեսության ճյուղային կառուցվածքին, Բյուջե 2020-ի քննարկման ժամանակ այսօր խորհրդարանում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
«Կարծում ենք, որ մեր բոլոր գործողությունները միտված են եղել խորքային փոփոխություններին, ոչ թե միայն առերևույթ թվային մեծություններին։ 2019 թվականի՝ համեմետաբար բարձր աճը բացատրվել է ծառայությունների և արդյունաբերության բարձր աճի տեմպերով։ Գյուղատնտեսությունը շարունակել է ունենալ նույն վարքագիծը, շինարարությունը բավականին փոքր մասնակցություն է ունեցել տնտեսական ակտիվությանը։ 2019 թվականին կանխատեսվում է 6.3 տոկոս աճ։ Իհարկե, կարելի է մշտապես գնալ մի լավատեսական սցենարով, բայց բյուջեն գործիք է, որը լուծում է ուղենիշներ սահմանելու հարցը», - ասաց նա։
Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ ենթադրվում է, որ 2020 թվականի համար առաջարկվող 4.9 տոկոս տնտեսական աճը կպահանջի լրացուցիչ ջանքեր։
«Այստեղ մենք տարակարծություններ չունենք», - շեշտեց պաշտոնյան։