29/10/2019 09:57
«Հրապարակ». Ռուբեն Ռուբինյանը դիսկոմֆորտ է ապրում, որ Արարատ Միրզոյանին Իգիթյանն է խորհուրդներ տալիս
«Հրապարակ» թերթը գրում է, որ Հովհաննես Իգիթյանի շուրջ սագան ոչ մի կերպ չի ավարտվում:
«Պատճառն այն է, որ ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը բացասական է տրամադրված Իգիթյանի նկատմամբ և մյուսներին էլ տրամադրում է Տեր-Պետրոսյանի ժամանակ արտաքին կապերի համակարգմամբ զբաղված Իգիթյանի դեմ, անում է ամեն ինչ, որ նրան դուրս թողնեն ԵԽԽՎ պատվիրակության կազմից, իսկ նա էլ, թարսի պես, հայ-ուկրաինական բարեկամական խմբի ղեկավար է նշանակվել», - թերթին ասել է «Իմ քայլի» աղբյուրը:
Ի՞նչ չեն կիսում միմյանց հետ։ «Բանն այն է, որ արտաքին քաղաքական հարցերում Արարատ Միրզոյանի միակ խորհրդատուն Իգիթյանն է, նա է աչքի անցկացնում Միրզոյանի՝ դրսում արտաբերվելիք ելույթները՝ որպես էդ կողմերում երկար կռված մեկը, այցերից առաջ Իգիթյանն է նրան բացատրում` ով ով է, ում հետ ինչպես պետք է վերաբերվել։ Ռուբինյանն այդ ամենից դիսկոմֆորտ է ապրում»: