30/10/2019 11:13
2020 թվականի համար ԱԺ աշխատակազմի բյուջեն ավելացել է 842 միլիոն դրամով. Ջանջուղազյան
2020 թվականի բյուջեի նախագծով աճել են նախագահի աշխատակազմի, վարչապետի և ԱԺ աշխատակազմի հատկացումները:
«Նախագահի աշխատակազմի համար 2020 թվականի բյուջեով նախատեսված ֆինանսական մեծությունը կազմել է 1 մլրդ 576 մլն դրամ, ինչը 430 մլն դրամով ավելի է 2019 թվականի ծրագրից, իսկ ԱԺ աշխատակազմի համար 6 մրդ 96 մլն դրամ է նախատեսված, ինչը 2019-ի ցուցանիշից 842 միլիոն դրամով ավելի է», - խորհրդարանում 2020 թվականի բյուջեի նախագիծը ներկայացնելիս ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Ինչ վերաբերում է վարչապետի աշխատակազմի հատկացումներին, Ջանջուղազյանը նշեց, որ ֆինանսական ցուցանիշը 20.8 մլրդ դրամ է, որը գումարային արտահայտությամբ տարբերվում է 2019-ի ցուցանիշից շուրջ 4 մլրդ դրամով:
«2.2 մլրդ դրամը բացատրվում է այն հանգամանքով, որ վարչապետի աշխատակազմը բացի իր աշխատակազմի պահպանումից, պատասխանատվություն ունի բյուջետային ծրագրերի համար, որոնք արտաքին աջակցությամբ են իրականացվում», - ասաց նա: