30/10/2019 11:36
Բանկերի ընդհանուր կապիտալը երրորդ եռամսյակի ընթացքում ավելացել է 3,8 %-ով
Բանկային համակարգի ընդհանուր կապիտալը 2019թ. սեպտեմբերի վերջի դրությամբ կազմել է 818 մլրդ դրամ, ակտիվները՝ 5տրլն 395 մլրդ դրամ, վարկերը՝ 3 տրլն 370 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 4 տրլն 576 մլրդ դրամ, ներկայացնելով ՀՀ բանկային համակարգի 2019 թվականի երրորդ եռամսյակի հիմնական ցուցանիշները՝ ասաց Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը։
«Ընդհանուր կապիտալը երրորդ եռամսյակի ընթացքում ավելացել է 3,8 %-ով կամ 29 մլրդ ՀՀ դրամով։ Վարկային ներդրումները երրորդ եռամսյակի ընթացքում ավելացել են 118 մլրդ դրամով կամ 3,6 %-ով», - նշեց Ս. Սարգսյանը։
Նրա խոսքով՝ տրամադրված վարկերի շուրջ 62 %-ը տնտեսությանը տրամադրված վարկերն են, միայն 36 %-ն է ֆիզիկական անձանց կամ անհատներին տրամադրված վարկերը։
Ինչ վերաբերում է բանկերի շահույթին, ՀԲՄ գործադիր տնօրենն ասաց, որ այն երրորդ եռամսյակում ավելացել է 0,8 %-ով կամ 177 մլն դրամով։