30/10/2019 15:08
Քննությամբ պլանավորվել է հրավիրել նաև «Էլարդի» փորձագետներին, որպեսզի իրենք ցուցմունք տան իրենց եզրակացության շուրջ. Հայկ Գրիգորյան
ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանից՝ արդյոք Ամուլսարի հանքի շահագործման գործունության վերաբերյալ «Էլարդի» կատարած փորձաքննության արդյունքները բավարա՞ր էին:
«Որպես քննությունը վարող մարմնի ղեկավար՝ ինչպե՞ս եք գնահատում «Էլարդի» փորձաքննությունը», - հետաքրքրվեց պատգամավորը:
Հայկ Գրիգորյանն ի պատասխան նշեց, որ փորձաքննությունից առաջ բոլոր շահագրգիրռ մարմիններից հարցումով պահանջել էին ներկայացնել բոլոր այն հնարավոր փաստաթղթերի զանգվածը՝ քարտեզներ, ատլասներ և այլն, որոնք կարող էին պիտանի լինել փորձագետներին փորձաքննություն կատալեու համար:
«Երբ հարց առաջացավ՝ կա՞ նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն, պարզվեց, որ կային մի շարք փաստաթղթեր, որոնք մեզ չէին փոխանցել, որ տայինք փորձագետներին: Դրա հիմքով փաստացի ստացվեց այնպես, որ անհրաժետություն է առաջացել նոր ուղղությամբ քննություն կատարել, հետևաբար, փորձաքննության արդյունքի մասին այստեղ պայմանականորեն պիտի խոսենք», - ասաց նա:
Գրիգորյանն նշեց, որ «Էլարդի» ներկայացուցիչներն իրենց խոսքում հաստատել են այն, ինչ ինքը զեկուցել է հանրությանը, մինչդեռ որոշ հարցերի պատասխանների մասով հարցեր են ծագել.
«Այնուհետև այնպիսի հարցեր սկսեցին դրվել, որոնց իրենք չպատասախանեցին, որոշներն էլ պատասխանեցին այնպես, ինչպես արծարծված չէր եզրակացության մեջ, որի կապակցությամբ մեզ մոտ քննությամբ պլանավորվել է հրավիրել նաև «Էլարդի» փորձագետներին, որպեսզի իրենք ցուցմունք տան իրենց եզրակացության շուրջ», - ասաց Գրիգորյանը: