30/10/2019 14:16
Հայտնի են երրորդ եռամսյակի խոշոր հարկ վճարող ընկերությունների անունները
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից 2019 թ. երրորդ եռամսյակի ընթացքում վճարված հարկերի մեծությունների ցանկը։
Ըստ հրապարակման՝ առաջին խոշոր հարկ վճարողը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունն է՝ 40 594 294 դրամ գումարով։
Երկրորդ խոշոր հարկ վճարողը «Գրանդ Տոբակո»-ն է՝ 400 277 032 դրամ գումարով։
Երրորդ խոշոր հարկ վճարող ընկերությունը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է՝ 33 623 700 դրամով։
Խոշոր հարկ վճարողների ցանկը կարող եք գտնել այս հղմամբ։