31/10/2019 14:03
Ալբերտ Խաչիյանը ազատվել է Արցախի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 31-ին ստորագրել է հրամանագիր։
Հրամանագրի համաձայն՝ գեներալ-մայոր Ալբերտ Խաչիյանը նոյեմբերի 1-ից ազատվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից և արձակվել ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։