31/10/2019 09:54
«Հրապարակ». Արցախի սահմանադրության մեջ փոփոխություններ չի արվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի խորհրդարանի այսօրվա նիստի օրակարգում է նաև Սամվել Բաբայանի կողմնակիցների ներկայացրած սահմանադրական փոփոխությունների փաթեթը: Խորհրդարանական ուժերը, մեր տեղեկություններով, կոնսենսուսի են եկել՝ մերժել Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ անելու նախագիծը:
Հիշեցնենք՝ ամիսներ առաջ Բաբայանը նախաձեռնել էր ստորագրահավաք, և արդյունքում մոտ 20 հազար ստորագրություն է հավաքվել, որ սահմանադրական փոփոխություններ իրականացվեն, և հանվի նախագահի թեկնածուի համար պահանջվող մշտական բնակության ցենզը, որը հնարավորություն կտա Սամվել Բաբայանին նախագահի թեկնածու առաջադրվել: Սակայն Արցախում դեմ են այդ փոփոխությանը և կարծում են, որ այդ առաջարկը հակասում է Սահմանադրությանը ու հղի է վտանգավոր հետևանքներով»: